#իվենթաPAN
April 18

🚀 #իվենթաPAN Weekly (152)

🎧 Երբ գիշերվա հազարին на свой страх и риск էկոնոմ ես պատվիրում, գալիս է շունչը փչած ինչ-որ Օպել՝ բավականին կասկածելի արտաքինով ու պահվածքով վարորդով, բայց դու միևնույն է` նստում ես մեքենան ու, ամբողջ ճանապարհի ընթացքում մտքում աղոթելով, հրաշքով բարեհաջող տեղ հասնում… Այդ դեպքում կարող ես հայտնվել Քեթի Փերիի դիրքում հողը համբուրելիս։ Փերին, թերևս, պակաս ռիսկային ու նյարդային և ավելի կարճատև ուղևորությունից հետո է դիմել այս գործողությանը՝ ընդամենը 11 րոպեում պտույտ է արել Բեզոսի նոր հրթիռով, այն էլ՝ ուրախ աղջկական շրջապատում։ Որպեսզի պատկերացնեք՝ ինչու է հող համբուրելն այդքան անտեղի դրամատիկ դիտվում, Փերիի ելույթը հայտնի Super Bowl 49-րդ շոուում ավելի երկար է տևել, քան այդ գլամուր թռիչքը՝ 12.5 րոպե։ Առաջարկում ենք վերհիշել այս տպավորիչ ելույթը, երբ Քեթին դեռ չէր ճաշակել տիեզերքի համը՝ https://youtu.be/ZD1QrIe--_Y


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


👩‍🚀 Երբ Պաոլո Կոելյոն գրում էր իր «11 րոպեն», չէր էլ պատկերացնում, որ տարիներ անց նույն տևողությամբ ու հավանաբար նույնքան կասկածելի հաճույք պատճառող մի այլ երևույթ այսքան բուռն կքննարկվի հանրության կողմից. խոսքը, իհարկե, Ջեֆ Բեզոսի հարսնացուի ու ևս 5 կնոջ, այդ թվում՝ երգչուհի Քեթի Փերիի մեմային տիեզերական ճամփորդության մասին է։ 6 կին՝ շպարված, դիզայներական հագուկապով, ուրախ և գլամուր վիճակներով մտնում են Բեզոսի Blue Origin ընկերության New Shepard ֆալիկ տեսքով հրթիռն ու 11 րոպե անց էլ ավելի երջանիկ դուրս գալիս դրա միջից։ Իսկ Քեթի Փերին նույնիսկ էնտուզիազմով համբուրում է հողը (Փերին ընդհանրապես ինչ պատահի համբուրելու հետ սեր ունի)։ PAN-ի այս կարդալիքով պատմում ենք մեմաշատ, քննարկվող, ֆեմինիստական վեճեր առաջացրած, տիեզերքն ավելի հասանելի ու գլամուր դարձրած այս «ճանապարհորդություն-աղջիշնիկի» մասին, որի նպատակը պարզ էր, արձագանքները՝ հակասական, հետևանքները՝ անհասկանալի՝
📖 lav.pan.am/glamuniverse


Անցնենք մեր իվենթներին․

🥚 Իսկ դուք արդեն խնամքով պատրաստե՞լ եք ձեր ձվերը՝ ներկելու ու զարդարելու համար. եթե այո, ապա ձեզ մնում է միայն ընտրել ճիշտ գինի, ինչը կարող եք անել ամսի 18-20-ը Սիզընս այգում՝ «Զատիկ Գինու Փառատոն 2025»-ին՝ https://tinyurl.com/5bbstn4h

🐣 Եթե ոչ, ապա ամսի 20-ին կարող եք գնալ Ազնավուրի հրապարակ, որտեղ հայտնի նկարիչներ կզարդարեն Զատկի ձվերը, կլինի հավկիթների մրցույթ և երաժշտական համերգ՝ https://tinyurl.com/3dusfxc9

🎛️ Նախատոնական օրերը թեժ անցկացնել նախընտրողներին առաջարկում ենք ամսի 18-19-ին գնալ «Հայֆիլմ»` ռեյվի, որն առավոտյան կբացի իր լեգենդար բակային տարածքը, և արդեն կարող եք ռեյվել մաքուր օդին՝ https://tinyurl.com/h4nezcyw

🎚️ Ամսի 19-ին էլ կարող եք «մահանալ» TheOffice-ում, որտեղ միանգամից կգործի երեք հարթակ, իսկ կիրակի կլինի նաև ձեր հարության օրը՝ https://tinyurl.com/5n84xy3a

🚬 Հարություն առնել ձեզ կօգնի Rambalkoshe-ի կիրակնօրյա նախաճաշը, որը կազդարարի նաև 9-րդ սեզոնի բացումը. 4.20 խորհրդանշական օրով տեղի ունեցող «սուրբ» իրադարձությունը հաճույք կպատճառի թե՛ ձեր ականջներին, թե՛ աչքերին, թե՛ ստամոքսին՝ https://tinyurl.com/2wtvh4tp

📯 Նույն օրը Tonelab-ում կհնչի ալտերնատիվ ռոք և ֆոլկ՝ հայ-շոտլանդական An Gordonach! խմբի կենդանի կատարմամբ՝ https://tinyurl.com/mr2zhv68

🎺 Իսկ Ուլիխանյանում առաջին անգամ կնվագի Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ միանալով New Quintet-ին, բաց մի թողեք այս հնարավորությունը՝ https://tinyurl.com/5xbya9da

🎤 Նույն վայրում ամսի 23-ին ելույթ կունենա Dialog Project-ը՝ 7 տաղանդավոր երաժիշտ մի բեմում՝ https://tinyurl.com/2p98n38z

🎹 Առավել հանգիստ ու մեդիտատիվ երաժշտություն նախընտրողների համար նույն օրը «Առնո Բաբաջանյանում» իմպրովիզացիոն դաշնամուրային ծրագիր է սպասվում՝ https://tinyurl.com/2hkbb6p2

🎻 Իսկ Արամ Խաչատրյանում ավանդական նախաապրիլքսանչորսյան «Ռեքվիեմ»-ն է լինելու՝ ելույթ կունենան Ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Ակադեմիական երգչախումբը՝ https://tinyurl.com/ex4c7hhk

🎶 Այդ օրը Ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված համերգ է լինելու նաև Կամերային երաժշտության տանը՝ https://tinyurl.com/4dhuvrte

🔥 Եվ չմոռանանք Ջահերով երթի մասին, որին կարող եք միանալ ապրիլի 23-ի երեկոյան` Հանրապետության հրապարակից՝ https://tinyurl.com/mwp87pv8


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս ապրիլի 20-ին գնալ Ari Stand-Up ակումբ ու վայելել հերթական «Մեծ թեման», որի հյուրն այս անգամ հաղորդավարուհի Լիա Զախարյանն է. բոլոր տոմսերն այստեղ են՝ https://idram.app.link/Idram_PAN


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N151)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan