🚀 #իվենթաPAN Weekly (159)
🎧 Բոլոր աղջիկների մեսինջերի սպամ բաժնում կան նամակներ, որտեղ «պրոֆեսիոնալ» և հաճախ ընտանիք ու hrashq balikner ունեցող փիքափերները փորձում են գաղթակղել նրանց «barev gegeskuhi», «erknqic mi hreshtak e enkel, ayd du es?» ոճի ռոմանտիկ հաճոյախոսություններով և զարմանում են, երբ hreshtakneric պատասխան չեն ստանում։ Իսկ այ եթե նրանք լինեին Maroon 5 խմբի անդամ, միանգամից պատասխան կստանային հրեշտակներից, այդ թվում՝ Victoria’s Secret-ի։ Կանանց հետ ոչ մի խնդիր չունեցող Ադամ Լևինը հայտնի է «հրեշտակների» հանդեպ իր մեծ սիրով. հեռավոր 2011-ին նա սիրահետում էր Աննա Վյալիցինային ու հենց VS շոուի ընթացքում անթաքույց ցույց տալիս իր համակրանքը։ Իսկ մի քանի տարի անց Ադամն ամուսնացավ մեկ այլ հրեշտակի՝ Բեհաթի Փրինսլուի հետ։ Այժմ երջանիկ զույգն արդեն երեք poqrik hreshtak ունի։ Իսկ մենք առաջարկում ենք վերհիշել այդ գեղեցիկ շոուն, Maroon 5-ի հավեսով ելույթն ու Ադամի և գեղեցկուհիների ֆլիրտն ու այն էպիկ համբույրը՝ https://youtu.be/YkhHax73pGg
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
👳♂️ Մինչ ողջ աշխարհում ChatGPT-ին ստիպում են գրքեր ու գիտական աշխատություններ գրել, հաշվետվություններ ու մարկետինգային ռազմավարություններ կազմել, կոդեր գրել ու պատասխանել բարդագույն հարցերի, Հայաստանում անփոխարինելի դարձած այս նեյրոցանցի համար այլ կիրառություն են գտել՝ կանանց խմբերի անանունների բարդ կյանքի իրավիճակների պատասխաններն են փարձում գտնել բազմաչարչար «աբոյի» միջոցով։ Դրա համար չզարմանաք, որ խեղճ «չաթոն», ինչպես սիրալիր կոչում են նրան ֆեյսբուքահայերը, պահի տակ բագեր է ունենում և ապուշ-ապուշ դուրս տալիս. չէ՞ որ նրան ստիպում են խորանալ հայկական հարսասկեսուրական մարտերի, դավաճանող ամուսինների և «արդյոք հարսը պետք է մաքրի տան բոլոր անդամների կոշիկները» տիպի հարցերի մեջ։ Բայց մինչ աշխարհը փոխարինում է մարդկանց AI-ով, Builder(.)ai ընկերությունը փոխարինել էր նեյրոցանցը հարյուրավոր հնդիկներով ու ոչ ոքի այդ մասին չէր պատմում։ Քանի ճշմարտությունը ջրի երես է դուրս եկել, #PAN-ը պատմում է «Նատաշա» անվան տակ թաքնվող հնդիկ այթիշնիկների, միլիոնավոր դոլարների ներդրումներ ներգրավելու և նեյրոցանցային ամենաքննարկվող «փուչիկի» մասին, որը վերջերս է պայթել՝
🍷 Սկսենք ուիքենդի ամենակարևոր իրադարձությունից՝ Գինու օրերից. Սարյանն ամսի 6-8-ը կրկին վերածվելու է մի մեծ գինարբուքի՝ բազում տաղավարներով, գինու և ուտեստների տեղերով, հուսով ենք, որ այս տարի առանց դանակահարությունների կանցնի՝ https://tinyurl.com/2cbvhas2
🪩 Ու՞ր գնալ այդ տոնախմբությունից հետո, եթե ոչ մի լավ ռեյվի. ամսի 6-ին «Հայֆիլմում» ինքնատիպ երաժիշտ ու պրոդյուսեր Shhau-ի ալբոմի շնորհանդեսն է, որի շրջանակում երեք սթեյջում ելույթ կունենա ավելի քան 20 արտիստ՝ https://tinyurl.com/hn4fzfh3
💫 Հաջորդ օրը նույն վայրում Stardust-ն իր առաջին բացօթյա ցերեկույթ-երեկույթն է անելու՝ նախագծի համար ավելի նոր, փոքր-ինչ fancy ամառային ձևաչափով՝ https://tinyurl.com/23zb52tv
🎵 Իսկ եթե ուզում եք շարունակել գիշերը Սարյանին ավելի մոտ գտնվող վայրում, ապա ամսի 7-ին կարող եք գնալ TheOffice, որտեղ ևս երեք հարթակում կնվագեն տարբեր արտիստներ. բայց շատ խմած չգնաք, որպեսզի ներս թողնեն՝ https://tinyurl.com/yc3f8bpj
📕 Գինին ընթերցանության հետ համադրողների համար էլ կա լավ նորություն. ամսի 6-ին «Զանգակում» Նարինե Աբգարյանի «Ապրել» գրքի շնորհանդեսն է, որին ներկա կգտնվի նաև ինքը՝ Աբգարյանը, կարող եք հարցեր տալ հեղինակին՝ https://tinyurl.com/23njmxrs
✒️ Իսկ մեկ այլ՝ ավելի հայտնի գրողի՝ Ալեքսանդր Պուշկինի փառատոն կանցկացվի նրա ծննդյան օրը Սիրահարների այգում. կլինեն վարպետաց դասեր, պարեր, խաղեր (հուսով ենք՝ ոչ դուելներ)՝ https://tinyurl.com/5d7x23mf
🩰 Հունիսի 6-ից Թումոյի այգում մի քանի օր շարունակ բալետային փառատոն է լինելու, որի շրջանակում ելույթ կունենան Մոսկվայի Մեծ, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան և մեր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնները. բաց չթողնեք՝ https://tinyurl.com/5a8ax2e9
🎉 Ամսի 8-ին էլ հենց Թումո կենտրոնն ունի առիթ՝ կնշվի Թումո ստուդիաների 8-ամյակը. ստուդիաների նոր շենքում լիքը անելիքներ են լինելու, մուտքն էլ ազատ է՝ https://tinyurl.com/2s4h8885
🎷 Ի՞նչ գինովցած ուիքենդ՝ առանց ջազի. Ուլիխանյանում ամսի 6-ին կհնչի 60-ականների ջազ՝ Դեյվ Գյոդակյանի հնգյակի կատարմամբ՝ https://tinyurl.com/bddm34cp
🎹 Իսկ կիրակի նույն վայրում լեգենդար Էլլա Ֆիցջերալդի տրիբյուտն է. կհնչեն ջազի թագուհու լավագույն գործերը՝ https://tinyurl.com/2wuassmy
🎙️ Հունիսի 11-ին Համալիրի դիմաց խանդավառ աղջիկներից բաղկացած հերթ է գոյանալու՝ Նեմրայի համերգն է՝ https://tinyurl.com/46jtjbaz
🎤 Հաջորդ օրն էլ Seasons Park-ում ոչ պակաս խանդավառ աղջիկների ու տղաների ամբոխ է սպասվում Gen 5 Fest-ին, որին ելույթ կունենան Բրյունետը, Պարգը և այլ հայտնի արտիստներ. միջոցառման մուտքն ազատ է՝ https://tinyurl.com/dem6bf86
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս հոսող ջրի փոխարեն ձեր դարդերը հունիսի 7-ին պատմել Ari Stand-Up ակումբի կոմիկներին. դա, իհարկե, նույնքան անօգուտ է, ինչքան ջրին պատմելը, բայց գոնե շատ ավելի ուրախ է՝ https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N158)
📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan