#իվենթաPAN
August 8

🚀 #իվենթաPAN Weekly (168)

📷 Մենք գիտենք, որ ձեր բոլորի աչքերն արդեն մազոլ են եղել Ջենիֆեր Լոպեսի նկարներից, ականջներից արյուն է հոսում նրա մասին քննարկումներից, և այլևս չեք ուզում լսել ոչ նրա 37,000 դոլարանոց կերած-խմածի, ոչ նրա «պրեսի կուբիկների», ոչ նրա և մեր մամաների հետ տարօրինակ համեմատությունների, ոչ էլ $6 մլն-ը բյուջե հետ բերելու ու ամեն զբոսաշրջիկի՝ Հայաստանում հազարավոր դոլարներ ծախսելու պատրաստակամության մասին։ Մենք էլ չենք պատրաստվում այդ մասին խոսել։ Ու հենց այս բոլոր թեմաները, կարծես, մարսվեցին, հայտնվեց նորը. պարզվում է՝ Ջեյ Լոն հին հայկական կուժ է «թռցրել» հետը։ Այո, նրա համարում դրված էին նվերներ, այդ թվում՝ շքեղ հայկական զարդ, որը պարզապես գեղեցիկ նայվելու համար դրել էին հին Վանա կժի վրա, ու չէին ասել, որ կուժը նվեր չէ։ Մեր Ջենին էլ ամեն ինչ սրբել-տարել է հետը, այդ թվում՝ 19-րդ դարի կուժը։ Ի՞նչ ասենք, եկեք պարզապես դիտենք այս շրջագայությունից նրա մեկ այլ համերգ՝ Բուխարեստից, և սպասենք՝ հաջորդն ում կբերեն մեր երկիր՝ https://youtu.be/jmOP8P3BF3s


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🍑  Պամելա Անդերսոնը ժամանակին հայտնի էր աշխարհին որպես սեքս սիմվոլ, Playboy-ի շապիկի աղջիկ, «քայլող կրծքեր», Մալիբուի ամենագայթակղիչ փրկարար, Հոլիվուդի բոլոր վատ տղաների հետ հարաբերություններ ունեցած, բոլոր red flag-երը հավաքած, չափազանց հասանելի ու թեթևսոլիկ սիլիկոնային տիկնիկ։ Լիամ Նիսոնին ժամանակին playboy-ի ու սրտակերի ապագա էին կանխորոշում, սակայն նա ընտրեց այլ ուղի՝ լինել միասեր, կազմել ամուր ընտանիք մեկ ընտրյալի հետ և չընկնել հոլիվուդյան սիրավեպերի հորձանուտի մեջ։ Ցավոք, ճակատագիրն այս երկուսի համար այլ բան էր նախատեսել. Փեմը լիքը տանջվել է իր  իսկ կերպարի ու 6 չստացված ամուսնության պատճառով, անցել ֆիզիկական բռնությունների, ստերի ու դավաճանությունների միջով, իսկ Լիամը մերժվել է իր առաջին մեծ սիրո կողմից, այնուհետև գտել երկրորդ մեծ սերը, սակայն տարիներ անց կորցրել սիրելիին ողբերգական դեպքի հետևանքով։ Այսօր ճակատագիրն այս երկու տանջված սրտերին նոր շանս է տվել՝ ավելի կայուն, ներդաշնակ ու հասուն Անդերսոնը, գուցե, կյանքում առաջին անգամ ընտրել է իսկական լավ տղայի՝ անձնական կյանքը 15 տարով դադարի վրա դրած, հանգիստ ու կշռադատված Նիսոնին, և բոլորը երջանիկ են նրանց համար՝

✍️ https://lav.pan.am/pamandliam


Անցնենք մեր իվենթներին․

🌠  Մինչ հոլիվուդյան աստղերը «բարձրանում են», իրական՝ երկնային աստղերն ընկնում են. օգոստոսի 11-ին, 12-ին և 13-ին կարող եք հետևել իսկական աստղաթափի Բյուրականի աստղադիտարանում՝ https://tinyurl.com/bdfejwkz

🤝  Իսկ Սիսիանում հայերն ու իրանցիներն իսկական լավ հարևանների պես միասին տոնելու են Նավասարդը. փառատոնի շրջանակում կարող եք վայելել հայկական և իրանական խոհանոց, լսել երաժշտություն, բացահայտել արվեստն ու արհեստները՝ https://tinyurl.com/5csppuat

🌙  Վերադառնանք Երևան, որտեղ ևս որոշակի իրանական վայբ է տիրելու այս ուրբաթ. «Հայֆիլմում» կիրականացվի ռեյվերների երազանքը, ու բակում հնարավոր կլինի տժժալ ոչ թե առավոտյան, այլ գիշեվա հովին, իսկ հեդլայներն իրանցի արտիստ Nesa Azadikhah-ն է լինելու՝ https://tinyurl.com/ynwd3dvm

🚪  Ու եթե ուրբաթ ռեյվերներն ուրախանալու պատճառ են ունենալու, ապա շաբաթ՝ տխրելու. Տիեզերք ուղղված մեր մաղթանքները չիրականացան, և TheOffice-ի սեզոնի փակումը վերածվում է ակումբի փակմանը՝ ամսի 9-ի ռեյվը կդառնա վերջինն այդքան սիրված Տերյան 91-ում՝ https://tinyurl.com/2n93bzax

🎸 Անցնենք ռոքի. ToneLab-ում այս ուրբաթ օրը հանդիպում է ռոքի երկու սերունդ՝ շատ երիտասարդ «Ուրու» բենդը և ավելի փորձառու (չասենք՝ ոչ այդքան երիտասարդ) Degh-ը՝ https://tinyurl.com/z65crknn

🕊️  Իսկ ամսի 10-ին նույն վայրում կարող եք վայելել Deep Purple, Led Zeppelin, King Crimson և այլ լեգենդար խմբերի երգերը՝ Battle of Evermore-ի կենդանի կատարմամբ՝ https://tinyurl.com/yxwyvux4

🌍  Ամսի 12-ին Ուլիխանյանում կհնչի ջազ՝ առանց սահմանների. No Border տրիոյի շրջանակում ելույթ կունենան սիրված Վահագն Հայրապետյանը, Արտո Թունջբոյաջյանն ու Արտյոմ Մանուկյանը՝ https://tinyurl.com/5baj644y

🩰  Բալետի սիրահարների համար առաջիկա օրերը ևս խոստումնալից են. օգոստոսի 8-10-ը՝ «Սանկտ Պետերբուրգի բալետ» թատրոնի հյուրախաղերի շրջանակում կարող եք վայելել Ադոլֆ Ադանի «Ժիզել» բալետը՝ https://tinyurl.com/zab4tb4c

🦢  Իսկ ամսի 12-16-ն ընտրել հարմար օր և խորասուզվել Չայկովսկու «Կարապի լիճ» գեղեցիկ և դրամատիկ բալետային ներկայացման մեջ՝ https://tinyurl.com/bdhjf654

🎤  Եվ չմոռանանք զվարճանալու ու ծիծաղելու մասին. Ari Stand-Up ակումբում օգոստոսի 10-ին բոլորի կողմից սիրված Արթուր Չապարյանի մենահամերգն է, կարող եք լսել նրա դիլիջանյան մեծ համերգի նույն ծրագիրը, եթե, իհարկե, չեք հասցրել գումարով դիտել այն Արթուրի կայքում՝ https://tinyurl.com/hv8478sx


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս օգոստոսի 9-ին բաց չթողնել Arevod փառատոնը, որի շրջանակում միանգամից 3 տարբեր բեմում ելույթ կունենան հայտնի ու սիրված արտիստներ և խմբեր, կգործեն ժամանցի տարբեր գոտիներ, կլինեն պարեր ու վարպետաց դասեր, և շատ ավելին՝ https://idram.app.link/Idram_PAN


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N167)


📭  Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan