#իվենթաPAN
August 15

🚀 #իվենթաPAN Weekly (169)

📷 Հիմա մի բան ասենք, բայց դուք էլ մեզ պես շոկի մեջ չընկնեք. Backstreet Boys-ի «տղաները» արդեն 50-ն անց «հոպարներ» են, և, դատելով լուսանկարից՝ Բրայան Լիթրելն արդեն կրկնակզակ ունի։ Բայց, այնուամենայնիվ, եկեք չտխրենք և արձանագրենք, որ իրենց տարիքի համար տղաները հիանալի տեսք ունեն, և որ ամենակարևորն է՝ ուժ, եռանդ ու ցանկություն՝ կրկին մեծ դահլիճներ լցնելու։ Բոլորովին վերջերս միլենիալների երիտասարդության խումբն էպիկ համերգ է տվել Լաս Վեգասի Sphere-ում՝ այդպիսով տոնելով իր Millennium ալբոմի 25-ամյակը և անմոռանալի տպավորություններ պարգևելով վաղեմի երկրպագուներին։ Into The Millennium շրջագայության շրջանակում կազմակերպված համերգը տպավորիչ էր ոչ միայն տղաների՝ ողջ ու առողջ լինելով ու նոստալգիկ երգացանկով, այլև հենց Sphere-ի տված բացառիկ հնարավորություններով ու շոուով, որից որոշ դրվագներ արժեցել են միլիարդավոր դոլարներ ու ի կատար ածվել առաջին անգամ։ Այս տիեզերական շոուն իսկապես տեսնել է պետք՝ https://youtu.be/19mdZ61g0dI


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🍆  Տղամարդիկ սիրում են չափվել իրենց… ըմմ… ձեռքբերումներով և խաղալիքներով, ընդ որում՝ ցանկացած տարիքում և կարգավիճակում, անգամ եթե վաղուց կայացել են, և թվում է, թե որևէ մեկի որևէ բան չունեն ապացուցելու։ Օրերս աշխարհը կրկին ականատես եղավ Իլոն Մասկի մասնակցությամբ «բոշա-փչացած» ոճի վեճի, այս անգամ՝ Սեմ Ալթմանի մասնակցությամբ։ Grok-ի և ChatGPT-ի տերերը փորձում էին ապացուցել միմյանց ու ամբողջ աշխարհին, թե իրենցից ով է ավելի cool դեմք, ում ստեղծած պրոդուկտն է ավելի լավը, և ով պիտի «տիրի աշխարհին»։ Խաղալիքներով չափվելու այս մրցույթն ինչպես միշտ անցնում էր Մասկի X-ում, նորգրավված էին ոչ միայն միլիոնավոր օգտատերեր, այլև՝ հենց վերոնշյալ նեյրոցանցերը։ Այսպիսով կարող ենք փաստել, որ մի նոր պատմական փուլ ենք թևակոխել, երբ անգամ սոցցանցային թրոլինգը չի անցնում առանց բոտերի մասնակցության. սա դեռ նորություն է, բայց, կարծես, ապագայում սովորական երևույթ դառնալու միտում ունի։ #PAN-ի այս կարդալիքում կգտնեք նշված զվարճալի պատմության մանրամասները, ինչպես նաև «աբոների» աշխարհի վերջին ուշագրավ նորությունները՝

✍️ https://lav.pan.am/elonandsam


Անցնենք մեր իվենթներին․

🍷  Գինու հետ կապ ունեցող փառատոները գինու երկրում շատ չեն կարող լինել. այս տարի առաջին անգամ կանցկացվի EnoFest փառատոնը՝ օգոստոսի 15-ից 17-ը Խաչքարերի պուրակում կհոսի գինի, կպատրաստվեն ուտեստներ, կհնչի երաժշտություն և կլինեն պարեր՝ https://tinyurl.com/3s3kfd2e

🍇  Նման տրամադրություն է տիրելու ամսի 17-ին նաև «Երազ» այգում, որտեղ կանցկացվի ավանդական Խաղողօրհնեքը, կլինի հին հայկական ծիսական հարսանիք, «ՏԱՐԱԶՖեստ», բեմականացումներ և շատ ավելին՝ https://tinyurl.com/5n7y47ap

🎤  Փառատոնային վիճակ է նաև Ալտեզզայում, որտեղ ուրբաթ օրը կարող եք լսել Hayat Project-ի կատարումները և հետևել Գրիշա Աղախանյանի շոուին՝ https://tinyurl.com/4tppeuyh

🎖️  Իսկ ՈՄԱ-ենք որոշել են միավորել ռազմական պատրաստվածությունն ու մշակույթը. օգոստոսի 20-ին Լոռու Աթան գյուղում հավաքի մասնակիցների և բոլորի համար կլինի համերգ՝ Հայկ Պետրոսյանի ու Լյոկայի մասնակցությամբ՝ https://tinyurl.com/mufua9y9

🎸  Վերադառնանք Երևան, որտեղ ToneLab-ում այս անգամ ոչ թե պարզապես ռոքային, այլ ռեփ-ռոքային տրամադրություն է տիրելու. բեմում կլինեն Manhattan և Rested Salvador խմբերը՝ իրենց հեղինակային գործերով՝ https://tinyurl.com/c9d75vbu

🪩  Ռեյվերների սիրելի «Հայֆիլմում» էլ այս ուրբաթ կրկին հնարավորություն կլինի ամբողջ գիշերն անցկացնել հով ու մի քիչ քամոտ բակում, որը թեժ կդառնա հագեցած ու տպավորիչ լայնափի հաշվին՝ https://tinyurl.com/y6sxvfc6

🎶  Ավանդաբար անցնենք ջազի. շաբաթ օրը Jazz Lab-ի շրջանակում կարող եք ոչ միայն վայելել պետական ջազ նվագախմբի և այլ ջազ երաժիշտների կատարումները, այլև ստանալ տեսական գիտելիքներ բլյուզի՝ որպես ջազի հիմքի մասին՝ https://tinyurl.com/27f3tzaf

🎺  Ջազի օրրան Ուլիխանյանում ամսի 17-ին ևս պետական ջազ նվագախումբն է ելույթ ունենալու, բայց Արցախի պետականը, որն արդեն շատ է սիրվել Երևանում ու դրա սահմաններից դուրս՝ https://tinyurl.com/2udnjza6

🎼  Օգոստոսի 20-ին էլ Օպերայի տանիքում կհնչեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններն ավելի երիտասարդ սերնդի կատարողների մեկնաբանությամբ՝ https://tinyurl.com/4jcdcjmx

🎹  Եվ ի՞նչ ջազ՝ առանց մաեստրոյի. օգոստոսի 21-ին Օպերայի տանիքում՝ բաց երկնքի տակ, ելույթ կունենա լեգենդար Մալխասը՝ իր բենդով, ընդամենը հատուկենտ տոմսեր են մնացել՝ https://tinyurl.com/4r5hb2fe


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հուշում ենք, բայց չենք պարտադրում շաբաթ օրը գնալ Ari Stand-Up, որտեղ մենահամերգով հանդես կգա ռուս երիտասարդ, բայց բավականին հայտնի ստենդափեր Ֆիլիպ Վորոնինը՝ https://idram.app.link/Idram_PAN


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N168)


📭  Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan