🚀 #իվենթաPAN Weekly (176)
📷 1999 թվականի Woodstock-ը թեև քաոտիկ էր ու անարխիստական, երաժշտության առումով, այնուամենայնիվ, բացառիկ էր։ Ճիշտ է՝ ի տարբերություն առաջին փառատոնի, երաժշտական ժանրերը բազմազան չէին, ուղղվածությունը հիմնականում ռոքային ու մետալային էր, ինչն էլ իր հերթին սնում էր ամբոխի մասկուլինությունն ու ագրեսիան, բայց բեմում էին Limp Bizkit-ը, Korn-ը, Metallica-ն, Red Hot Chili Peppers-ն ու այլ դեմքեր։ Վերջիններիս ելույթը, թերևս, ամենաէպիկն էր և ավերիչը. սկզբում տղաները պարզապես կատարում էին իրենց լավագույն հիթերը, Ֆլին ինչպես միշտ ազատություն էր տվել ոչ միայն հոգուն, այլև՝ մարմնին՝ նվագելով ամբողջությամբ մերկ, իսկ հետո կազմակերպիչները որոշեցին ռոմանտիկ միջավայր ստեղծել՝ մարդկանց բաժանելով 100,000 մոմ, և այդտեղից սկսվեց իսկական «կրակ Հիսուսի անունից», որի վրա իրենց հերթին յուղ լցրեցին «կծու պղպեղները»՝ կատարելով Ջիմի Հենդրիքսի Fire երգի քավըրը։ Հենց այս երգի տակ փառատոնը կորավ կրակի ճիրաններում։ Առաջարկում ենք վայելել խմբի տպավորիչ ելույթը, եթե, իհարկե, այն ընդունելի է ձեր նուրբ աչքերի համար՝ https://youtu.be/Q0ps-dJ9eX0
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
✌️ Շոգ, 💩, կրակ և ամենաթողություն. այսպիսին էր 1999-ի Woodstock-ը։ Դա, իհարկե, չի դարձնում այդ փառատոնը պակաս պատմական և նշանակալից, չի նվազեցնում երաժշտական ու ժամանցային ոլորտների վրա դրա ազդեցության կարևորությունը, սակայն փաստն այն է, որ 1969-ի բարի հիպիական վիճակը կրկնել չստացվեց, ամեն ինչ այլ էր՝ մարդիկ, պայմանները, ժամանակի տենդենցները։ Մերկությունն այլևս ազատության նշան չէր, այլ՝ հրավեր բռնաբարության, երաժշտությունը ոչ թե հանգստացնում և ուրախացնում էր, այլ արթնացնում ագրեսիա, փառատոնի տարածքը ոչ թե բնության գրկում գտնվող երկրորդ տուն էր, որին խնամքով էին վերաբերում, այլ՝ շոգ ու ասֆալտապատ ռազմական ավիաբազա, որը պետք էր ոչնչացնել, ու ընդհանրապես ամեն ինչ պետք էր կրակին մատնել։ Բայց փառատոնը դրական կողմեր էլ է ունեցել։ #PAN-ն այս կարդալիքով պատմում է Woodstock-ի էպիկական շարունակության ու «անփառունակ վախճանի», հնին նոր կյանք տալու անհաջող փորձերի, ինչպես նաև այն մասին, թե ինչպես են տարբեր սերունդներ յուրովի ընկալում ազատությունը, ու որտեղ է ավարտվում ազատությունը՝ տեղը զիջելով ավերիչ ամենաթողությանը՝
✍️ https://lav.pan.am/woodstock2
🎤 Հնին նոր կյանք տալու փորձերը միշտ էլ արդիական են. այսպես, հոկտեմբերի 18-ին Համալիրում կլինի հին ու նոր հիթերի երեկո, որի շրջանակում նույնիսկ կհնչի «Տիկո, Ռաֆո, Ավո, Մավ, մեզնից ով է լավ» (մամոնտներին տեսած մարդիկ կհասկանան այս տողի իմաստը)՝ https://tinyurl.com/ycyc8e9y
🎻 Եվս մեկ հին ու գուցե նույնիսկ մոռացված անուն կհնչի այս օրերին. հոկտեմբերի 18-19-ին Երևանում համերգ կտա Ալեքսանդր Ռիբակը՝ Եվրատեսիլից հայտնի այն խարիզմատիկ տղան ջութակով՝ https://tinyurl.com/yjtv9s6a
🎸 Ամսի 18-ին Կամերային երաժշտության տանը կարող եք լսել ռոք, բայց ոչ թե վուդսթոքյան ագրեսիվ, այլ՝ հայտնի բենդերի լավագույն կատարումները՝ սիմֆոնիկ մեկնաբանությամբ՝ https://tinyurl.com/tpcpus4n
🎶 Նույն վայրում ամսի 21-ին ելույթ կունենան «Հովեր» պետական կամերային երգչախմբի մենակատարները՝ հատուկ ծրագրով՝ https://tinyurl.com/5n8dsa2n
🎼 Հոկտեմբերի 17-ին Արամ Խաչատրյանում՝ Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում ելույթ կունենա նորվեգացի ջութակահարուհի Վիլդե Ֆրանգը՝ մեր Ֆիլհարմոնիկի ուղեկցությամբ՝ https://tinyurl.com/yz3emhhu
🌲 Իսկ հոկտեմբերի 23-ին նույն վայրում համերգով կմեկնարկի «Սիմֆոնիկ անտառ» նախագիծը, որի շրջանակում սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի առթիվ Հայաստանում շուտով կտնկվի «Սիմֆոնիկ անտառ»՝ https://tinyurl.com/2d78s3uz
🎙️ Ամսի 21-ին Հայաստան առաջին անգամ համերգով կգա իտալացի երգիչ Վիտտորիո Գրիգոլոն. Համալիրում նրա մեծ համերգը կուղեկցվի մեր Ֆիլհարմոնիկի նվագով՝ https://tinyurl.com/yx8fybm5
🎷 Ուլիխանյանում ամսի 18-ին կարող եք խորասուզվել ջազի, բլյուզի, ֆանքի, սոուլի, նեո սոուլի, ֆյուժնի խառնուրդի մեջ՝ վայելելով Ամիրյան Միշի ու Նալբանդյան եղբայրների Funkabout-ը՝ https://tinyurl.com/4dcf93fj
🎺 Ու քանի խոսք գնաց ջազից, չենք կարող չհիշատակել ամսի 21-ին Ճարտարապետների միության դահլիճում կայանալիք՝ «Աշնանային հանդիպում» խորագրով ջազ երեկոն՝ «Արցախ» ջազ նվագախմբի թարմացված ծրագրով՝ https://tinyurl.com/2xf6xdn2
💃 Ոչ միայն վայելել լավ երաժշտություն, այլև հետևել նաիրյան հեզաճկուն աղջիկների ու տղաների պարին կարող եք ամսի 20-21-ին Օպերայում, որտեղ «Բերդ» անսամբլն առաջին անգամ համերգ կտա՝ նշելով իր գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանի 60-ամյակը և ստեղծագործական գործունեության 40-ամյակը՝ https://tinyurl.com/43k5uu37
🎬 Իսկ պատկերավոր արվեստի սիրահարների համար հոկտեմբերի 19-25-ն իրական տոն է. Ռեանիմանիայի շրջանակում մի ամբողջ շաբաթ կարող եք վայելել ֆիլմեր, վարպետաց դասեր, բացառիկ նախագծեր ու հանդիպումներ միջազգային առաջատար մասնագետների հետ՝ https://tinyurl.com/ycfk9urn
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, առաջարկում ենք ամսի 18-ին գնալ Ari Stand-Up, որտեղ Էդո Հովսեփյանի «Չեմպիոն» մենահամերգն է լինելու. զգաշացնում ենք՝ 18+ բառապաշար է սպասվում, եթե ձեր նուրբ ականջների համար դա ընդունելի չէ, մի գնացեք՝ https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N175)
📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan