#իվենթաPAN
October 24

🚀 #իվենթաPAN Weekly (177)

📷 Դրսերում նախկին և ներկա բազում հարսներ ու փեսաներ ունենք՝ Քանյե Ուեսթից մինչև Սերենա Ուիլյամս, բայց մեջներից ամենաhot-ը վստահաբար Ռիկի Մարտինն է։ Եթե չեք հասկանում, թե ինչ կապ ունի Մարտինը մեզ հետ, միանգամից ասենք՝ արդեն ոչ մի։ Բայց դեռ 2 տարի առաջ Մարտինը մեր փեսան էր (կամ հարսը՝ կախված հոմոֆոբիայի ձեր մակարդակից). նա ամուսնացած էր հայկական արմատներ ունեցող դիզայներ Ջովան Յոսեֆի հետ, զույգն անգամ չորս երեխա էր հասցրել «հետ գցել», ինչպես ասում են հայ ծնողների ֆեյսբուքյան խմբերում։ Ցավոք, 2023-ին նրանք բաժանվեցին, բայց մենք չենք դադարում հետևել Ռիկիի կյանքին։ Պուերտոռիկացի երգիչը ծանոթ է բոլոր միլենիալներին դեռ մանկուց. բոլոր աղջիկները երազում էին Ռիկիի մասին՝ չիմանալով, որ նրանց ու Մարտինին իրարից բաժանում է ոչ միայն հեռավորությունն ու նրա՝ հայտնի երգիչ լինելը, այլև վերջինիս սեռական կողմնորոշումը։ Ինչևէ, առաջարկում ենք ամեն ինչ մի կողմ դնել ու վայելել երբեմնի ցանկալի սեքս կուռքի համատեղ համերգն Էնրիկե Իգլեսիասի ու Պիտբուլի հետ՝ https://youtu.be/ml7YxcC5YpM


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


✌️  Մարդկությանը հայտնի հայրասպանության դեպքերը քիչ չեն, մեծ մասը՝ պատմական, սակայն մեզ՝ հայերիս համար «ամենահոգեհարազատը», թերևս, Րաֆֆու Սամվելի դեպքն է. բոլորիս մանկուց ծանոթ է «այն սրի» մասին արտահայտությունը։ Այժմ աշխարհը քննարկում է հնարավոր հայրասպանության մի հնչեղ դեպք, որի հետևում ոչ պատիվն է, ոչ պաթոսը, ոչ էլ հայրենիքի հանդեպ սերը, այլ՝ սովորական ագահությունը, մեծ հարստությանը տիրանալու ձգտումն ու վրեժի ծարավը։ Դենիել Քրեյգի մարմնավորած քննիչ Բենուա Բլանկի կամ Ագաթա Քրիստիի ստեղծած Էրքյուլ Պուարոյի կողմից հետաքննվելուն արժանի այս պատմության առանցքում բոլորիս հայտնի Mango հագուստի բրենդն է ու դրա արդեն մահացած հիմնադիրը։ Դեռ անցած տարի ժայռից ընկած ու դժբախտ պատահարի զոհ համարվող միլիարդատիրոջ մահվան պատմությունն օրերս կրկին ջրի երես է դուրս եկել, բայց այժմ արդեն ավելի մռայլ լույսի ներքո. կասկածներ կան, որ դա պատահականություն չէր, այլ նրա որդու կողմից պլանավորված ու սառնասրտորեն իրագործված սպանություն։ #PAN-ն այս կարդալիքով պատմում է այս մութ ու անհասկանալի պատմության մանրամասները, որ ցնցել են ամբողջ Իսպանիան՝
✍️ https://lav.pan.am/mango


Անցնենք մեր իվենթներին․

🎧  Նախկին պոլիգրաֆցիների սիրելի Stardust նախագիծն արդեն 2 տարեկան է, և ուրբաթ իր բոլոր սիրելի ռեյվերների հետ միասին «Հայֆիլմում» նշելու է այս հիանալի առիթը՝ կրկին ընտանեկան ջերմ միջավայր ստեղծելով՝ https://tinyurl.com/3rvna9am

👑  Պոլիգրաֆից սկիզբ առած, բայց շատ ավելին դարձած ևս մեկ նախագիծ՝ Princess Diaries-ը վերադառնում է Հելոուինի օրը. ամսի 31-ին ՊԷՈՒ-ում կարող եք հագնել ձեր ամենագլամուր ու 18+ շորիկները և զգալ ձեզ իրական արքայադուստր՝ անկախ սեռից՝ https://tinyurl.com/3c5ht7tv

👗  Գեղեցիկ ու համարձակ հագնվելու ևս մեկ առիթ կա այս ուիքենդ մայրաքաղաքում՝ Երևանի նորաձևության շաբաթը. 3 օր շարունակ Մերիդիանը կվերածվի ֆեշն կենտրոնի, կլինեն ցուցադրություններ ռուս, ուզբեկ, ղազախ, իրանցի, մոլդովացի և իհարկե հայ դիզայներների կողմից՝ https://tinyurl.com/pt2cu3na

🛍️  Այդ իրադարձության շրջանակում կարող եք մասնակցել նաև Fashion Expo-ին, որը կմիավորի ավելի քան 60 բրենդ. կարող եք հանդիպել դիզայներների ու ոլորտի առաջատար մասնագետների հետ, գնել ձեր ուզած զգեստները, և այդ ամենը՝ անվճար մուտքով՝ https://tinyurl.com/mt2t9y82

🖼️  Նորաձևության շունչը զգացվելու է նաև Հայաստանի ազգային պատկերասրահում, որտեղ ամսի 24-ին կբացվի «Կերպի ձևը. երկխոսություն արվեստի և նորաձևության միջև» ցուցահանդեսը. կարող եք տեսնել ՀԱՊ-ում պահվող նմուշներից ոգեշնչված՝ հայ դիզայներների ստեղծած գործերը՝ https://tinyurl.com/mp72km4p

🎨  Ամսի 25-ին «Կերպի ձևը․ Փարաջանովն ու նորաձևությունը» խորագրով ցուցադրություն կբացվի նաև ամենաէպատաժային ու մշտապես նորաձև Փարաջանովի թանգարանում՝ https://tinyurl.com/y6atsfdf

🧵  Իսկ ամսի 28-ին Ժողարվեստի թանգարանում կբացվի «Կերպի ձևը․ Կամրջելով անցյալը և ներկան» ցուցադրությունը, որի շրջանակում կարող եք տեսնել ինչպես հին նորաձևության նմուշներ թանգարանի հավաքածուից, այնպես էլ ժամանակակից դիզայներների աշխատանքներ՝ https://tinyurl.com/4nnzh2mz

🎭  Անցնենք ականջահաճո միջոցառումներին. ամսի 25-ին Օպերայում (բա էլ որտե՞ղ) նշում են Օպերայի միջազգային օրը. մեծ գալա համերգ է սկսվում՝ https://tinyurl.com/54zcf3ud

🎹  Ամսի 26-ին «Արամ Խաչատրյանի» բեմում «Սերունդների հարմոնիա» համերգի շրջանակում կհանդիպեն տարբեր սերունդների երաժիշտներ՝ լեգենդար Մալխասից մինչև գեղեցիկ Մաշա Մնջոյան՝ https://tinyurl.com/2ubbk23f

🎤  Հոկտեմբերի 30-ին էլ Կամերային երաժշտության տանը կարող եք վայելել մեծ շանսոնյե Ազնավուրի հավերժ մեղեդիները՝ կամերային երգչախմբի և մենակատարների կատարմամբ՝ https://tinyurl.com/2s2ft6hb

🎷  Ուլիխանյանում էլ ամսի 28-ին մի բեմում միանգամից 4 տաղանդավոր երաժիշտ կլինի՝ Արտոն, Շահենը, Արմանն ու Արտյոմը. դուք նրանց հաստատ գիտեք՝ https://tinyurl.com/4hhyznc2

🇬🇪  Իսկ եթե ուիքենդին գնալու եք Թբիլիսի՝ մի քիչ ցրվելու, բայց կարոտելու եք հայու շունչն ու զգալու եք «հորս արև, լավ ենք անում»-ի պակաս, հատուկ ձեզ համար Թաթա Սիմոնյանը համերգ է տալու Թիֆլիսի Սպորտի պալատում՝ https://tinyurl.com/dw52pzba


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, առաջարկում ենք այս ուրբաթ գնալ Ari Stand-Up, որտեղ հերթական «Մեծ թեման» է սպասվում. բոլորին հայտնի կոմիկներին կմիանա նաև ԱրմՔոմեդիի հաղորդավար Սերգեյ Սարգսյանը՝ https://idram.app.link/Idram_PAN


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N176)


📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan