🚀 #իվենթաPAN Weekly (178)
📷 Լուսանկարի հերոսին շատերը գուցե չեն ճանաչի, ոմանք կմտածեն, որ դա «զվեզդա վ շոկե» Սերգեյ Զվերևի վերջին ափգրեյդն է, Արմեն Հարեյանի հետևորդները միանգամից կհասկանան, որ լուսանկարում պիղծ սատանիստ է, և միայն իսկական օլդերը կճանաչեն այս սնդուսափայլ բլոնդի մեջ Tokio Hotel խմբի մենակատար Բիլլ Քաուլիցին։ Շատ վաղուց՝ դեռ մինչև տիկտոկներն ու ինստագրամները, մինչև կվադրոբերներն ու այլ նման անհասկանալի երևույթները, ազգի ապագան վտանգված էր հին ու բարի էմոների գոյությամբ։ Փորձը ցույց տվեց, որ էմոները ոչ մի վտանգ չեն ներկայացնում, բայց այն ժամանակ մեծ սերունդը դրա մասին չգիտեր։ Վարդագույն մազերով ու գծավոր հագուստով թինեյջեր միլենիալների կուռքն այդ թվերին Tokio Hotel գերմանական փոփ ռոք խումբն էր՝ իր անդրոգին անդամներով։ Այսօր արդեն էմո լինելը թրենդային չէ, ու խմբի անդամները փոխել են իրենց ոճը, բայց այն դեռ նույնքան անընդունելի է լայն շրջանակների համար։ Համոզվելու համար դիտեք նրանց անցած տարվա ելույթը՝ նվիրված ԼԳԲՏ+ շարժման աջակցությանը՝ https://youtu.be/WWaHl0zcAW8
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
✌️ Մինչ ChatGPT-ն և մյուս նեյրոցանցերն ամբողջ աշխարհում փոխարինում են հազարավոր լրագրողների (բայց ոչ մեզ, մենք անփոխարինելի ենք), թարգմանիչների, գրողների ու դիզայներների, և դա, կարծես, բոլորի համար արդեն սովորական է դարձել, վտանգը հասավ նաև դերասանների տներին։ Իհարկե, Դիանա Գրիգորյանի սերիալների և հայկական սիթքոմների դերասանները կարող են չանհանգստանալ, ոչ մի AI նրանց «մի կտոր հացը» չի խլի (որովհետև ոչ մի նեյրոցանցի ստեղծած կերպար չի կարող այդքան օրգանիկ կեղևազատել Օտ Մարտինա արևածաղիկն ու վիրտուոզ կերպով ֆռթցնել Ռոյալ սուրճը), իսկ այ հոլիվուդյան դերասաններն այդքան ապահովագրված չեն։ Վերջերս նրանց գլուխների վերևում սև ամպեր են կուտակվում, քանի որ հայտնվել է առաջին թվային դերասանուհին՝ Թիլլի Նորվուդը։ Նրանից ուզում են երկրորդ Սքարլեթ Յոհանսոն կամ Նատալի Պորտման սարքել, բայց ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ #PAN-ի այս կարդալիքում պատմում ենք «անշունչ» դերասանուհու ֆենոմենի, «շնչավոր» դերասանների դժգոհության, կինոստուդիաների ագահության և այդ ամենի էթիկական կողմերի մասին՝
✍️ https://lav.pan.am/tillynorwood
👑 Հելոուինին յուրաքանչյուր աղջիկ հիմնականում ընտրում է երկու կերպարից՝ սեքսուալ կատվիկ կամ արքայադուստր. ամսի 31-ին ՊԷՈՒ-ում վստահաբար հաղթելու է երկրորդը, Princess Diaries-ի շրջանակում արքայադուստր կարող են լինել բոլորը՝ անկախ սեռից՝ https://tinyurl.com/3c5ht7tv
😈 Հուրախություն Արմեն Հարեյանի՝ Հելոուինն այս տարի մեծ շուքով կնշվի նաև «Հայֆիլմում»՝ տպավորիչ լայնափ, լիքը «սատանիստներ» և հավես զարդարանք՝ https://tinyurl.com/4fj3ef53
🍀 Իսկ ավելի դասական՝ իռլանդական ոճի մեջ Հելոուինը կնշեն ToneLab-ում. երեք տարբեր բենդ կկատարի իռլանդական ու կելտական ֆոլկ երաժշտություն, կլինեն պարեր ու ժպիտներ՝ https://tinyurl.com/y6s7zmmx
🐉 Եթե կերպարանափոխությունը ձեր թեման չէ, բայց այնուամենայնիվ ուզում եք այդ օրը տպավորիչ անցկացնել, կարող եք գնալ Կամերային երաժշտության տուն ու վայելել վարպետ Միյաձակիի լեգենդար անիմեների սաունդթրեքերը՝ https://tinyurl.com/2czp49n2
🌹 Նույն օրը կարելի է նաև հարգանքի տուրք մատուցել Էլվինա Մակարյանին. մեծ երգչուհու 75-ամյակի կապակցությամբ Երգի պետականում կարող եք վայելել «չկայացած համերգ» մոնոդրաման՝ https://tinyurl.com/2bpft9s4
🩰 Օպերայում էլ ուրբաթ կարող եք դիտել Չայկովսկու «Կարապի լիճը» լեգենդար բալետը երկու գործողությամբ՝ https://tinyurl.com/3texs5v8
🎼 Այդ օրն է նաև Սվետլանա Նավասարդյանի դաշնամուրային մենահամերգն Արամ Խաչատրյանում. ծրագրում՝ Մոցարտ, Բրամս, Շոպեն՝ https://tinyurl.com/p7rtp9c6
🏛️ Իսկ նոյեմբերի 2-ին նույն վայրում Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակման համերգն է՝ https://tinyurl.com/39hcebzb
🌌 Ամսի 5-ին էլ նույն վայրում կարող եք Գուստավ Հոլսթի «Մոլորակները» սյուիտի միջոցով տեղափոխվել տիեզերքի աշխարհ՝ պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ. ի դեպ, պրոյեկցիաների միջոցով կարող եք նաև դիտել մոլորակները՝ https://tinyurl.com/z9etpxmt
🎤 Եվ վերջում՝ մի քիչ խինդ և ուրախություն. նոյեմբերի 2-ին Ari Stand-Up ակումբում բոլորի սիրելի ստենդափեր Արթուր Չապարյանի մենահամերգն է, տեղերը սահմանափոկ են՝ https://tinyurl.com/nhhkhvn5
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, առաջարկում ենք նոյեմբերի 1-ին գնալ Ari Stand-Up ու հետևել՝ ինչպես են Добей հատուկ ծրագրի շրջանակում փորձառու կոմիկներն օգնում սկսնակներին որակյալ (երբեմն էլ՝ ոչ այնքան) կատակներ անել՝ https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N177)
📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan