#իվենթաPAN
November 7

🚀 #իվենթաPAN Weekly (179)

📷 Լուսանկարում պատմական ռեպ բաթլից մի կադր է, որտեղ իր բախտի հետ մերված անպարտելի Օքսիմիրոնը կյանքում առաջին անգամ պարտություն է կրում Սլավա ԿՊՍՍ կամ Գնոյնի անունով ներկայացող ինչ-որ no name-ից։ Օքսին թեև այդպես էլ չի ընդունում պարտությունն ու ամեն գնով փորձում է «պահել դեմքը», բայց այս հոգնած դեմքից մենք հո տեսնում ենք, որ նա թեթև շոկի մեջ է։ Իրադարձությունը, իհարկե, հնչեղ ու պատմական էր, և մի օրում հայտնի դարձրեց այդ չարացած անհայտ տղային, բայց մեծ հաշվով որևէ զգալի օգուտ չտվեց նրան, միայն որոշակի ճանաչելիություն ու չստացված հարցազրույց Դուդի մոտ։ Փոխարենն Օքսիմիրոնը շարունակեց մնալ իր փառքի գագաթնակետին, շրջագայել աշխարհով մեկ ու մեծ գումարներ աշխատել (թեև անպարտելիի համբավը դեռ երկար ժամանակ խարխլված մնաց)։ Սլավայի երևանյան անսպասելի համերգին ընդառաջ առաջարկում ենք վերանայել այս պատմական Versus-ն ու վերապրել այն հին ժամանակների հետաքրքիր էմոցիաները՝ https://youtu.be/MJHv206BVLI


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


✌️  Մենք խոստանում էինք, չէ՞, որ #PANDiddy խորագիրը վերադառնալու է։ PAN-ն ասում է, PAN-ն անում է։ Մեր այս կարդալիքով կրկին անդրադառնում ենք տխրահռչակ ռեպերին, որն արդեն բարեհաջող գտնվում է ճաղերի հետևում և գուցե այդտեղ անցկացնի առաջիկա 50 ամիսը։ Այն ամենը, ինչ տեսել եք բանտարկյալների մասին հոլիվուդյան ֆիլմերում, շատ մոտ է իրականությանը. վերջերս պապարացիները բանտից կադրեր են հրապարակել, որոնց վրա միլիոնատեր Դիդդին բանտարկյալի համազգեստով բանտի բակում շփվում է այլ սևամորթ դատապարտյալների հետ։ Բացի այդ, պարզվել է, որ Դիդդին, ինչպես և բոլոր շարքային հանցագործները, պետք է աշխատի բանտում. նրա համար ընտրվել է բավականաչափ թեթև գործ՝ նա աշխատելու է բանտի լվացքատանը (սա, թերևս, կդառնա ռեպերի ձեռքով անցած «ամենամաքուր» գործը՝ բառի բոլոր իմաստներով)։ Ասում են՝ Դիդդիի համար ֆիզիկական աշխատանքն իսկական շոկ է, քանի որ ռեպերը նույնիսկ իր հեռախոսը լիցքավորման դնելու համար էր դիմում աշխատողների օգնությանը։ Մի խոսքով՝ այս ամենը և ավելին կարող եք կարդալ այստեղ՝
✍️ https://lav.pan.am/diddy4


Անցնենք մեր իվենթներին․

🧨  Մարդ, որ կարողացել է պարտության մատնել ռեպ բաթլում անպարտելի համարվող Օքսիմիրոնին, մարդ, որ Յուրի Դուդի այդքան բաղձալի հարցազրույցին ներկայացել է ոչ սթափ վիճակում ու առաջարկել նրան թմրանյութեր. մի խոսքով՝ Երևան է գալիս Սլավա ԿՊՍՍ-ը և նրա ֆաները կարող են որոշակի գումարով նույնիսկ նկարվել հետն այս ուրբաթ ToneLab-ում՝ https://tinyurl.com/4bmws43h

🎈  Իսկ կիրակի օրը շատերի սիրելի (ու ոմանց ատելի) Ռամբալկօշէն նշում է իր 9-ամյակը (պատկերացնո՞ւմ եք՝ արդեն այդքան շատ). տոնական օրը կսկսվի նախաճաշից և կշարունակվի լավ երաժշտությամբ, մուտքն ազատ է՝ https://tinyurl.com/bpa654uk

🎷  Երևանի համար ևս մեկ կարևոր վայր՝ Ուլիխանյանը, ևս նշում է իր ծնունդը. ամսի 14-ին ջազի օջախը դառնում է 17 տարեկան, շնորհավորելու կգան լավագույն ու սիրված երաժիշտները և բենդերը՝ https://tinyurl.com/4a8tp7nw

🎸  Կիրակի օրն այդտեղ կհնչի Բիթլզի երաժշտությունը, բայց Դեյվ Գյոդակյանի բենդի ջազային մեկնաբանությամբ՝ https://tinyurl.com/2jz49mdk

🎹  Իսկ ամսի 13-ին նույն վայրում ելույթ կունենա բոլորի կողմից սիրված Վահագն Հայրապետյանի տրիոն՝ https://tinyurl.com/3p6pj55j

🏛️  Շաբաթ օրը ջազային տրամադրություն է տիրելու նաև Գաֆէսճեան արվեստի կենտրոնում. «Երաժշտության Կասկադ» համերգաշարի շրջանակում ելույթ կունենա Երևան ջազ քառյակը՝ https://tinyurl.com/yc8hpy5d

🧠  Նույն օրը Ճարտարապետների միության դահլիճում Jazz Lab-ի 10-րդ միջոցառումն է, որի առանցքային թեման իմպրովիզացիայի և կոմպոզիցիայի կապն է՝ https://tinyurl.com/48t2emvy

🌌  Ջազից անցում կատարենք լեգենդար ֆիլմերի ոչ պակաս լեգենդար սաունդթրեքերի հեղինակ Հանս Ցիմերի երաժշտությանը, որը կարող եք վայելել ուրբաթ Կամերային երաժշտության տանը՝ https://tinyurl.com/4udzxpzd

🎻  Մեկ այլ լեգենդար կոմպոզիտորի՝ մաետրո Մանսուրյանի՝ հայկական ֆիլմերի համար գրված երաժշտությունն ամսի 11-ին կհնչի Արամ Խաչատրյանում՝ սիմֆոնիկի կատարմամբ՝ https://tinyurl.com/y2s85kn6

💃  Եվ վերջում անցնենք պարային միջոցառումներին. նոյեմբերի 11-ին Օպերայում կպարի Պարի պետական անսամբլը` մեծ ու շքեղ համերգային ծրագիր է սպասվում https://tinyurl.com/3ns48275

⚡  Իսկ ամսի 13-ին նույն վայրում հատուկ ծրագրով հանդես կգա Դաղստանի պետական պարային համույթը (հուրախություն հայ նիվիստներին ու պրիորաների սիրահարներին)՝ https://tinyurl.com/mj48b55p


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, առաջարկում ենք շաբաթ օրը գեղեցիկ հագնվել և գնալ Օպերա՝ անցկացնելու մշակութային երեկո՝ վայելելով Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» շքեղ բալետը երեք գործողությամբ՝ https://idram.app.link/Idram_PAN


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N178)


📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan