🚀 #իվենթաPAN Weekly (180)
📷 Շաբաթ օրը մշտական խցանումների մեջ խեղդվող երևանցիներն իրենց բախտը թաղելու ևս մեկ առիթ են ունենալու՝ Արմենչիկի համերգը, որի հետևանքով քաղաքն էլ ավելի երկար ու անհույս է «կանգնելու», ինչպես միշտ լինում է Համալիրի մեծ համերգների ժամանակ։ Այս մեկը վստահաբար մասշտաբով մրցակցելու է Արկադի Դումիկյանի ու Տաթև Ասատրյանի համերգների հետ (մեկնաբանություններում կարող եք նշել` ըստ ձեզ՝ որին է ավելի շատ մարդ եղել/լինելու)՝ հպարտություն սերմանելով նրանց երկրպագուների սրտերում (չնայած, մենք վստահ ենք, որ այդ երկրպագուների մեծ մասը նույնն է)։ Ինչևէ, առաջարկում ենք համերգին գնալու պլաններ չունեցող մեր միլենիալ ընթերցողներին մի պահ ընկնել հիշողությունների գիրկն ու վերապրել այն պահերը, երբ բոլորի տանը մի տեղ կար Արմենչիկի կասեթ, ու բոլորը нет-нет да լսում էին նրա երգերն ու մի տեսակ դարդոտում «ամպեր ելան քուլա-քուլա»-ի տակ՝ առանց հասկանալու՝ ինչ է «քուլա»-ն։ Ինչևէ, վայելեք մշտապես «-իկ»-ով ու երբեք չմեծացող Արմենչիկի թարմ՝ անցյալ տարվա համերգը Մոսկվայում՝ https://youtu.be/FC9fp2POV5M
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
✌️ Մինչ շարքային մահկանացուների ԴՆԹ-ն բաղկացած է պոլիմերային մոլեկուլներից՝ նուկլեոտիդներից, հպարտ հայի ԴՆԹ-ն բաղկացած է հայու գենից, Արարատի ու խաշի հանդեպ մեծ սիրուց, ծիրանի կոնյակից և թթի օղուց, Նիվայի բանդաժներից ու դուդուկից, և համեմված է մի պտղունց պաթոսով։ Լավ, մի գամել կապել մեզ անարգանքի սյանը. կատակում ենք։ Թե՛ մեր, թե՛ մնացած մարդկանց ԴՆԹ-ն նույնն է (Հարեյանի հետևորդների համար սա շոկային պնդում է), բայց այ Տիեզերքում մոտ մեկ տարի մնացած ամերիկացի Սքոթ Քելլիի ԴՆԹ-ն որոշակի փոփոխություններ է կրել։ Պարզվում է՝ Տիեզերքի պայմաններում այդքան երկար գտնվելու հետևանքով մարդու օրգանիզմը շատ է փոխվում՝ թուլանում է, դառնում գերզգայուն, դժվար է հարմարվում հատակի մշտական բացակայությանը։ Իսկ առավել հետաքրքիրն այն է, որ հետագա վերադարձը Երկիր էլ ավելի մեծ մարտահրավեր է դառնում, որովհետև ոտքերն այլևս հրաժարվում են կանգնել, իսկ սովորական շապիկը կարող է «այրել» մաշկը։ PAN-ի այս կարդալիքում պատմում ենք Տիեզերքում ռեկորդային՝ 1 տարի մնացած Սքոթ Քելլիի պատմությունը, որը մեծ փորձություն է դարձել տիեզերագնացի համար, ու մեծ գիտական փորձ՝ NASA-ի՝
✍️ https://lav.pan.am/scottkelly
⭐ Տիեզերքի աստղերը մեծ են, սակայն հեռու և անհասանելի, ու լավ է, որ Երկրում կան երկրային՝ իրենց մեծությամբ երկնայիններին չզիջող աստղեր, օրինակ՝ Արմենչիկը (չխաբվեք «-իկ» վերջածանցին), որն ամսի 15-ին մեծ համերգ ունի Համալիրում՝ https://tinyurl.com/6ceaw4z5
🎶 Եթե մտածեցիք՝ «լավ, էլի, էս ի՞նչ ա խորհուրդ տալիս Պանը», ձեզ համար ունենք ավելի լավ խորհուրդ՝ «Լավ էլի» խմբի համերգը ToneLab-ում՝ https://tinyurl.com/nrfm3n7v
🎸 Կիթառի սիրահարներն էլ նույն օրը կարող են վայելել դասական կիթառի համերգ՝ Կամերային երաժշտության տանը. ծրագրում՝ կիթառին ոչ հատուկ Պագանինի,
Տառեգա և https://tinyurl.com/34rrthjy
🎷 Անցնենք ջազի. Երևանի ջազային կյանքում կարևոր իրադարձություն է՝ Ուլիխանյանն ամսի 14-ին նշում է իր 17-ամյակը, տեղերը վստահաբար սահմանափակ են լինելու՝ https://tinyurl.com/4a8tp7nw
🎺 Նույն վայրում հետտոնական շաբաթ օրը Arm.Strong Orchestra-ն է նվագելու՝ https://tinyurl.com/3myh2v9j
🎵 Նոյեմբերի 18-ին կարող եք վայելել Զեյդ Նասերի ելույթը, որին կնվագակցի Վահագն Հայրապետյանի տրիոն՝ https://tinyurl.com/yn75bkcr
🎹 Իսկ ամսի 19-ին՝ բոլորի շատ սիրելի Dialog Project-ի ելույթը. բեմում միանգամից յոթ տաղանդավոր երաժիշտ է լինելու՝ https://tinyurl.com/3dpbzbdu
🎛️ Առավել ակտիվ ժամանցի սիրահարների համար ուրբաթ օրը հաճելի է լինելու Հայֆիլմում. այս անգամ բացառապես հայ արտիստներից բաղկացած հագեցած լայնափը կարող եք վայելել միանգամից երկու սթեյջում՝ https://tinyurl.com/57ck7z6n
📚 Գրքասերների համար էլ շաբաթ օրը հիանալի առիթ կա՝ Ֆրանսիական գրքի միջազգային փառատոնը. կենդանի երաժշտություն, գրքերի քննարկումներ և, իհարկե, վաճառք՝ զեղչով՝ https://tinyurl.com/2vc724ab
🖼️ Իսկ արվեստասերներն ու ոլորտով հետաքրքրվածներն այդ օրը կարող են մասնակցել ASA FORUM 2025-ին՝ քննարկելու Հայաստանի ստեղծարար ապագան կերտելուն ուղղված քայլերը՝ https://tinyurl.com/mzx8bdd6
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիանալի նորություն ունենք կինոյի սիրահարների համար. այսուհետ ֆիլմերը մեծ էկրանին դիտելուց ձեզ բաժանում է ընդամենը մի քանի քլիք, քանի որ Երևանի բոլոր կինոթատրոնների տոմսերն արդեն հասանելի են Իդրամի հավելվածում՝ https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N179)
📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan