#իվենթաPAN
November 21

🚀 #իվենթաPAN Weekly (181)

📷 Երաժշտական ոլորտի վրա Մայքլ Ջեքսոնի ազդեցությունն անգերազանցելի է. երգիչը մինչ օրս միլիոնավոր մարդկանց կուռք է։ Նա հատկապես իր փառքի գագաթնակետին էր 90-ականներին, երբ 1996-1997 թվականներին իր վերջին՝ երրորդ համերգային սոլո շրջագայության մեջ էր։ HIStory World Tour-ի շրջանակում Ջեքսոնը 82 համերգ է տվել 5 մայրցամաքի 35 երկրի 57 քաղաքում: Շրջագայությունը պատմական է դարձել իր մասշտաբով, շոուների որակով և երգչի տպավորիչ կերպարով, որն ավելի վառ ու հիշվող է դարձել ոսկեգույն զգեստի շնորհիվ։ Ի դեպ, դրա հեղինակն ինքը՝ Ջաննի Վերսաչեն էր։ Անկախ երգչի հակասական կերպարից և հատկապես վերջին տարիների միտումների ու #MeToo ալիքի ֆոնին վեր բարձրացած խնդիրներից, անհերքելի է, որ Ջեքսոնի ներդրումը համաշխարհային փոփ երաժշտության կայացման գործում անհնար է գերագնահատել։ Ուստի առաջարկում ենք վայելել նրա տպավորիչ ելույթը, ինչպիսին այսօր արդեն չեք տեսնի՝ https://youtu.be/SDDC-QdOR14


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


✌️ Մայքլ Ջեքսոնը մեծ աստղ է, միլիոնների կուռք, փոփի անգերազանցելի արքա, սակայն նրա այս վառ համբավի վրա տհաճ ստվեր է գցում մանկապղծության շուրջ սկանդալը, որի մասին չի կարդացել երևի միայն ծույլը։ Ասում են՝ հեռավոր 90-ականներին Ջեքսոնը սիստեմատիկ սեռական բնույթի գործողություններ է կատարել մի քանի անչափահաս տղայի նկատմամբ։ Պատմությունը մեծ հնչեղություն է ստացել, երգիչը համաձայնվել է տղաներից մեկի ընտանիքին վճարել $20 մլն, մյուս դեպքն անգամ հասել է դատարան, սակայն փոփ կուռքի մեղավորությունը չի հաստատվել։ Տարիներ անց էկրաններ է բարձրացել «Լքելով Նևերլենդը» դոկումենտալ ֆիլմը, որտեղ երկու տղա պատմում են Ջեքսոնի կողմից սեռական բռնության ենթարկվելու մասին։ Սա սկանդալի նոր ալիք է բարձրացնում, բայց, «բարեբախտաբար», երգիչն այդ ժամանակ արդեն մահացել էր և չի բախվում այդ բոլոր մեղադրանքներին։ Փոխարենը՝ նրա ընտանիքն է բախվել և կլորիկ գումարներ վճարել, որոնցից վերջինը՝ վերջերս՝ թաքուն։ PAN-ը պատմում է Մայքլ Ջեքսոնի մեծ ուղու մասին՝ անգերազանցելի փառքից մինչև սարսափելի սկանդալ՝
✍️ https://lav.pan.am/jackson


Անցնենք մեր իվենթներին․

🔥  Սկսենք ռեյվերների համար կարևոր իրադարձությունից. բեռլինյան HOR-ն ուրբաթ կրկին գալիս է Երևան՝ «Հայֆիլմ», այնքան են հավանել մեր տաղանդավոր արտիստներին, որ նրանց նորից համաշխարհային սթրիմեր են սպասվում՝ https://tinyurl.com/yuurkt2s

🌙  Իսկ ոչ ռեյվերները կարող են գնալ վայելելու հայերի շատ սիրելի վրացի ջազ և ֆոլկ տաղանդավոր երգչուհի Նինո Կատամաձեի համերգը՝ INSIGHT խմբի հետ՝ https://tinyurl.com/49vwfz2h

🎻  Վրացական տրամադրություն է տիրելու ամսի 24-ին նաև Կամերային երաժշտության տանը, որտեղ կամերային նվագախումբը կներկայացնի վրաց կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ https://tinyurl.com/zdcecmms

🎸  Ռոքի սիրահարների համար ևս հիանալի նորություն կա՝ The Beautified Project-ը նշում է իր 20-ամյակը. սիրված խումբն օրերս նոր տեսահոլովակ է հանել, իսկ ամսի 21-ին մեծ համերգ ունի Hard Rock-ում՝ https://tinyurl.com/phy92y6u

🎤  Իսկ բրիտանական ռոքի՝ մասնավորապես Radiohead-ի սիրահարների համար ToneLab-ում նոյեմբերի 26-ին կլինի Tribute համերգ, կենդանի կատարմամբ կհնչեն խմբի բոլոր սիրված հիթերը՝ https://tinyurl.com/sfjacp4y

🤘  Ֆիլհարմոնիայում ևս ռոքային, իսկ ավելի ճիշտ՝ մետալային տրամադրություն է տիրելու. բեմում կլինի երեք մետալ խումբ, որոնցից մեկը՝ իրանական՝ https://tinyurl.com/mryc7cf7

🎷  Անցնենք ջազի. Երևանում է նյույորքյան ջազի աստղ Զեյդ Նասերը, որին ամսի 21-ին կարող եք լսել պետական ջազ նվագախմբի դահլիճում՝ հայ երաժիշտների հետ՝ https://tinyurl.com/2vwrzhvj

🎺  Ամսի 23-ին էլ վերջերս իր ծնունդը նշած Ուլիխանյանում կարող եք վայելել Արցախի պետական ջազ նվագախմբի ելույթը՝https://tinyurl.com/bdh3c522

🪗  Իսկ նոյեմբերի 25-ին նույն վայրում կհնչի օրիգինալ հայկական ֆոլկ ջազ՝ Գուրգեն Էբեջյանի ինտերպրետացիայով՝ https://tinyurl.com/2reakwbs

🌍  Եվ անցնենք ոչ երաժշտական իվենթների. Մերիդիանում երեք օր շարունակ՝ ամսի 21-23-ին, կանցկացվի միջազգային տուրիստական EXPО, որը կմիավորի հազարավոր մասնագետների, զբոսաշրջիկների և բիզնեսների ամբողջ աշխարհից՝ https://tinyurl.com/2jn7uvyz

⚽  Ֆուտբոլի սիրահարների համար էլ յուրահատուկ առիթ կա՝ ամսի 23-ին Թումոն փակում է սպորտային սեզոնը ֆուտբոլի ցուցադրական խաղով, որը կանցնի հայ ֆուտբոլային աստղերի ղեկավարությամբ. խաղը կարող եք դիտել տեղում՝ Թումանյանի այգում (հուսով ենք՝ չի ավարտվի 9:1 հաշվով)՝ https://tinyurl.com/mr296ddj


📢  Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս այս ուիքենդին ընտրել որևէ հարմար օր և տեղափոխվել «Էթերնիայի» անիրական աշխարհ՝ ակրոբատիկ համարներով, տպավորիչ զգեստներով և գերժամանակակից էֆեկտներով. շոուն անցկացվում է Տաշիր Արենայում՝ https://idram.app.link/Idram_PAN


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N180)


📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan