🚀 #իվենթաPAN Weekly (182)
📷 Այս սևուրբաթյան օրով մեր կրեատիվն ու ֆանտազիան չեն բավականացրել ավելիի, քան պատմել ձեզ «սև շաբաթվա», իսկ ավելի կոնկրետ՝ Black Sabbath-ի մասին։ Խմբի լեգենդար համահիմնադիր Օզզին վերջերս է հեռացել կյանքից (նրան արդեն անդրադարձել ենք), իսկ 1985-ին՝ պատմական Live Aid բարեգործական համերգի ժամանակ, «խավարի արքայազնը» արդեն 5 տարի է՝ հեռացել էր խմբից ու կառուցում էր իր սոլո կարիերան։ Այդ համերգի շրջանակում Black Sabbath-ը վերամիավորվեց, որպեսզի բեմ բարձրանա Led Zeppelin-ի, The Who-ի, Queen-ի և այլ լեգենդար խմբերի հետ։ Սևշաբաթականները փայլուն ելույթ ունեցան, Օզզին հիանալի էր, սակայն այդ ելույթից հետո խումբն իր օրիգինալ կազմով համատեղ բեմ բարձրացավ միայն 7 տարի անց, իսկ շրջագայության մեկնեց 12 տարի անց։ Ինչևէ, առաջարկում ենք այսօր մի պահ կտրվել զեղչերից ու առևտրային թոհուբոհից և վայելել այս պատմական ելույթը՝ https://youtu.be/rixsC0TioYE
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
Ասում են՝ «ֆուտբոլը ծնվել է Անգլիայում, զարգացել՝ Բրազիլիայում, ու մահացել՝ Հայաստանում». սա, իհարկե, կատակ է, բայց որոշակի հիմք ունի, հատկապես վերջին շրջանի 9:1 հաշվի ֆոնին։ Նաև ասում են, որ ֆուտբոլը մեր ուժեղ կողմերից չէ, քանի որ հայերը ստեղծված չեն թիմային մարզաձևերի համար և առավել հզոր են անհատականում (ըմբիշներն ու մարմնամարզիկները վկա)։ Բայց միշտ չէ այդպես եղել. կար ժամանակ, երբ մենք լուրջ նվաճումներ ունեինք նաև ֆուտբոլում, և խոսքը միայն 1973 թվականի մասին չէ։ Մեր ֆուտբոլի փառապանծ անցյալը, թվում է՝ էլ չի կրկնվի. ասում են՝ խնդիրը ոչ միայն խաղացողների մեջ է, այլև ու առավելապես՝ մարզիչների, չէ որ իսկապես տաղանդավոր մարզչի մոտ նույնիսկ միջակ խաղացողները կարող են որոշակի հաջողության հասնել։ Օրերս կյանքից հեռացավ լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ, «Սպարտակի» լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը։ PAN-ը պատմում է լեգենդար մարզիկի անցած ուղու, գրանցած ռեկորդների ու հաջողությունների և անհավանական նվաճումների մասին՝
✍️ https://lav.pan.am/nikitasimonyan
🏀 Ֆուտբոլը միակ պոպուլյար մարզաձևը չէ, վերջին տարիներին Հայաստանում ակտիվ զարգանում է բասկետբոլը. ամսի 30-ին կարող եք գնալ դիտելու մերոնց խաղը նորվեգացիների հետ՝ Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլի շրջանակում՝ https://tinyurl.com/2upn5hmw
🎙️ Այն, որ հայերը թիմային խաղացող չեն, միֆ է, այլապես ինչով կբացատրեք այս տարօրինակ «թիմի» հաջողությունը. Հայկո-Ազնավուր-Բաբաջանյան «կազմով» «Հայ եռալեգենդ երեկո» համերգը կրկին կանցկացվի ամսի 30-ին՝ https://tinyurl.com/2rcxwz93
🎭 Նոյեմբերի 29 էլ Կամերային թատրոնում կարող եք ոչ միայն վայելել մեծ շանսոնյեի երգերը, այլև՝ ծանոթանալ նրա կյանքի ուղուն՝ https://tinyurl.com/2nt5xedy
🩰 Եթե Ազնավուրի մասին ներկայացումը «երգային» է, ապա Sasha Waltz & Guests խմբի ներկայացումը Սունդուկյանում միանշանակ կարելի է որակել որպես պարային. այն կանցկացվի երկու օր՝ նոյեմբերի 29-30-ին՝ https://tinyurl.com/yckyu33j
🎧 Եթե ուզում եք պարել ու լիցքաթափվել, ոչ թե դիտել այլոց պարը, շաբաթ օրը գնացեք Հայֆիլմ, որտեղ ելույթ կունենա իտալացի պրոդյուսեր ու դիջեյ Enzo Siffredi-ն, ինչպես նաև մեր տաղանդավոր երաժիշտները՝ https://tinyurl.com/5n96sbez
🎚️ Ամսի 28-ին եթե ոչ պարել (չնայած՝ ինչու ոչ), ապա միանշանակ լիցքաթափվել ու նորովի լիցքավորվել կարող եք Տիկնիկայինում, որտեղ կլինի «Դոգմա» պրոգ-ռոք խմբի այդքան սպասված համերգը՝ https://tinyurl.com/y5zem3r6
✨ Նույն օրը «Փոթերիանա»-ի սիրահարները կարող են մտովի տեղափոխվել իրենց սիրելի հրաշքներով լի աշխարհ՝ վայելելով Հարի Փոթերի մասին ֆիլմաշարի երաժշտությունը՝ Mystery Ensemble նվագախմբի կատարմամբ՝ https://tinyurl.com/y965hccv
🎤 Իսկ եթե ձեր սիրտը երևանյան կեղտոտ օդի այս պայմաններում «հոպ հեյ լալա լեյ» է ուզում, նոյեմբերի վերջին օրը կարող եք գնալ Դվին՝ Ագուտինի համերգին (դեպի իրական Դվին ճամփորդության արժեքով)՝ https://tinyurl.com/caatwdcx
😂 Կամ շատ ավելի համեստ արժեքով գնալ Ari Stand-Up ակումբ, որտեղ այդ օրը բոլորի սիրելի Արթուր Չապարյանի համերգն է (հուսով ենք՝ թարմ ծրագրով)՝ https://tinyurl.com/ms7sanft
🎄 Դեկտեմբերի 1-ին էլ Սիզընս այգում կբացվի մայրաքաղաքի առաջին տոնածառը (մինչև Հրապարակի հսկայի բացումը). սպասվում է համերգ, տոնախմբություն, ամանորյա տոնավաճառի մեկնարկ՝ https://tinyurl.com/45b8eu4h
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս այս ուիքենդին վերհիշել մանկությունն ու այցելել կրկեսային ներկայացման. ծաղրածուներ, ակրոբատներ, աճպարարներ և ավելին՝ Վարդանյան եղբայրների կրկեսի նոր շոուում, նոյեմբերի 29-ին և 30-ին՝ https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N181)
📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan