🚀 #իվենթաPAN Weekly (183)
📷 Լուսանկարում վստահաբար ճանաչեցիք Բյորկին։ Նույնիսկ իր էպատաժային կերպարով հայտնի իսլանդացի երգչուհին է շոկի մեջ Բրյուսովում ծավալված իրադարձություններից. Բյորկը, իհարկե, իր կյանքում հայտնվել է սկանդալների և անգամ ծեծկռտուքների մեջ, բայց ոչ երբեք խմբի չատում հնչած քֆուրների հետևանքով։ Լավ, հանգիստ թողնենք երևանյան բուհական կրիմինալ քրոնիկոնը և անցնենք երգչուհուն։ Բյորկը (ի դեպ, երգչուհին արդեն 60 տարեկան է) բազմաժանր արտիստ է, նրա կատարումները ծածկում են ալտերնատիվ ռոքից մինչև ինդի-փոփ ընկած ժանրերը, նրա վառ կերպարները միշտ առանձնացել են իրենց անկրկնելի վայբով։ Եվ քանի որ դեկտեմբերի, Հրապարակի տոնածառը գրեթե պատրաստ է, քաղաքում արդեն զգացվում է տոնական շունչը, Սիքրեթ Սանտայի անուններն արդեն քաշած են, առաջարկում ենք վայելել Բյորկի՝ հեռավոր 2001 թվի նախատոնական տպավորիչ համերգը Royal Opera House-ում՝ https://youtu.be/DTZBgUehTQc
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
🏚️ Ռուսաստանում նոր սկանդալ է հասունացել, այս անգամ՝ ոչ պատերազմական, ոչ էլ քաղաքական, այլ՝ աստղային-բնակարանային։ Երգչուհի Լարիսա Դոլինան, որի ձայնը վաղուց դուրս չէր եկել, հայտնվել է մի յուրահատուկ դատական պրոցեսի կիզակետում. նախորդ տարի երգչուհին վաճառել է իր 5 սենյականոց բնակարանը կլորիկ գումարով, իսկ որոշ ժամանակ անց պահանջել է չեղարկել գործարքը՝ պնդելով, որ խարդախության զոհ է դարձել։ Այստեղ հետաքրքիրն այն է, որ երգչուհին ոչ միայն պահանջել է իր բնակարանը, այլև չի վերադարձրել գնորդին բնակարանի գումարը (հիշեցնենք՝ կլորիկ)։ #PAN-ը պատմում է այս սկանդալային միջադեպի տեղ-տեղ ողբերգական, տեղ-տեղ զավեշտալի մանրամասները, որոնք ռուսական մեդիա տիրույթում բազմաթիվ մեմեր են ծնել, ինչպես նաև սկիզբ դրել «Դոլինայի էֆեկտ» երևույթին, որը, ասում են` վտանգավոր նախադեպ է դարձել խարդախությունների համար։ Ահա այդպիսին է դարձել «Погода в доме»-ն՝
✍️ https://lav.pan.am/dolina
🎥 Մենք, իհարկե, հիմա ազգովի հետևում ենք Բրյուսովի էքշն ժանրի կինոներին, բայց հիշեցնենք, որ այս ուիքենդին Հայաստան է գալիս հնդկական ժամանակակից ֆիլմերի փառատոնը. ցուցադրությունը կլինի Կինո Մոսկվայում՝ https://tinyurl.com/pf9x3ya2
💃 Հնդկական ֆիլմերի պարերի սիրահարները վստահաբար մեծ բավականություն կստանան նաև մեր ազգային պարերից. այսպես, դեկտեմբերի 8-ին Օպերայում «Պարում է պարի պետականը»՝ https://tinyurl.com/3ns48275
🔊 Իսկ եթե չեք ուզում դիտել այլոց պարերը, փոխարենն ուզում եք հենց դուք պարել ու լիցքաթափվել, ուրբաթ ձեզ սպասում են «Հայֆիլմում». տարբեր երկրներից եկած արտիստների լայնափը կապահովի թեժ ռեյվ՝ https://tinyurl.com/mtv59kak
🎶 Նույն օրը ոչ պակաս թեժ է լինելու Hard Rock-ում, որտեղ լեգենդար 5’nizza դուետը նշում է իր 25-ամյակը. վստահ ենք՝ բոլորդ գիտեք նրանց «Я солдат» երգը և ոչ միայն՝ https://tinyurl.com/uzhaumts
🎸 Ռուսական ռոքի լեգենդներից մեկը՝ Բորիս Գրեբենշչիկովը, դեկտեմբերի 8-ին և 9-ին միանգամից երկու համերգ ունի Երևանում, ճիշտ է՝ մեկի տոմսերն արդեն սպառվել են, բայց մյուսին դեռ կարող եք գնալ՝ https://tinyurl.com/3kmr5dbu
🎼 Ասում են՝ սպառվել են նաև ամսի 11-ին AGBU-ում The Beautified Project-ի ակուստիկ համերգի տոմսերը, բայց իսկական ֆանատը միշտ կարող է փորձել գտնել տոմս կամ մի կերպ սողոսկել ներս՝ https://tinyurl.com/4bvzcbue
🕶️ Նույն օրը ռոքային, նույնիսկ՝ հեվիմետալային տրամադրություն է տիրելու նաև հին ու բարի Stop-ում, որտեղ Օզզի Օսբորնին և Black Sabbath-ին նվիրված հատուկ երեկո է լինելու՝ https://tinyurl.com/2rfvz5n7
🎷 Տեղափոխվենք Ֆիլհարմոնիա, որտեղ ամսի 5-ին ջազ է հնչելու, այն էլ՝ ռուսական https://tinyurl.com/3s86pmwd
🌐 Նույն վայրում դեկտեմբերի 10-ին յուրահատուկ միջոցառում է սպասվում. RHYTHM | ALGORITHM բազմաժանր երաժշտական նախագիծը կկոտրի ժանրային սահմանները՝ համադրելով հայկական արմատներն ու համաշխարհային ռիթմերը՝ https://tinyurl.com/5dwekr97
🕊️ Իսկ Կամերային երաժշտության տանն այդ օրը կլինի համերգ՝ նվիրված սիմֆոնիկ նվագախմբի Պատվավոր խորհրդի անդամ, անվանի էստոնացի կոմպոզիտոր Արվո Պյարտի 90-ամյակին՝ https://tinyurl.com/47cfneja
🐉 Նույն վայրում, բայց այս ուրբաթ կարող եք տեղափոխվել վարպետ Միյաձակիի հրաշքներով լի աշխարհ. Mystery Ensemble-ը կկատարի նրա հայտնի անիմեների սաունդթրեքերը՝ https://tinyurl.com/3c78rhhd
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ նախատոնական շրջանը սկսվել է, իսկ դա նշանակում է, որ Օպերայի բեմ է վերադարձել «Մարդուկ-Ջարդուկը» բալետը. այն կարող եք վայելել առաջիկա մի քանի ուրբաթ և շաբաթ օրերին՝ https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N182)
📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan