#իվենթաPAN
Today

🚀 #իվենթաPAN Weekly (184)

📷 Երբ խոսքը գնում է որևէ բան մեյնսթրիմից դուրս անելու մասին, Էմինեմը թերևս առաջիններից է գալիս շատերի մտքին։ Ռեփերը երբեք չի ընկեր թրենդների հետևից, փոխարենն ինքն է հանդիսացել թրենդսեթթեր։ Դա ակնառու է նաև Դիդդիին հեյթելու հարցում. Էմը բռնել է այդ ուղին դեռ հեռավոր 1996-ին, երբ նա դեռ նորեկ աստղ էր, իսկ Դիդդին վաղուց էր գրավել իր տեղը հիփ-հոփ արևի տակ։ Այդ թվերից ի վեր Էմինեմը պարբերաբար իր թրեքերում դիսսում է Դիդդին՝ ծաղրանքներից մինչև 2Pac-ի սպանության մեջ քողարկված մեղադրանքները։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Էմինեմն ու 50 Cent-ը լավ ընկերներ են, որոնք ոչ միայն նույն կերպ են վերաբերվում Դիդդիին, այլև մշտապես աջակցում են միմյանց ստեղծագործական վերելքներին։ Այսպես, Էմը բազմիցս հայտնվել է իր ընկերոջ համերգներին. հիշարժան է հատկապես 50 Cent-ի Final Lap տուրի համերգը Դետրոյթում, որի ընթացքում Էմինեմը հանկարծակի հայտնվում է բեմում (ինչպես նա հաճախ սիրում է անել)՝ հաճելի անակնկալ մատուցելով հանդիսատեսին՝ https://youtu.be/clLgQ1i9-A4


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🚨 Մենք, իհարկե, կարող էինք բարեհաջող մոռանալ Diddy-ի մասին առնվազն 4 տարով՝ մինչև որ հանցագործ ռեփերը դուրս չգար ճաղերի հետևից, կամ առնվազն որևէ նոր հնչեղ մեղադրանք չհայտնվեր այդ գործում, բայց Netflix-ն ու 50 Cent-ը որոշեցին այլ կերպ, ուստի #PANDiddy շարքը շարունակվում է։ Ֆիֆթին ատում ու մեղադրում էր Դիդդին դեռ այն ժամանակ, երբ դա մեյնսթրիմ չէր, նրա հասցեին սուր քննադատություն անելու առիթը բաց չէր թողնում, իսկ 2023-ի վերջում հայտարարեց, որ դոկումենտալ սերիալ է նկարում իր թշնամու մասին։ Դիդդիի մասնակցությամբ այն հայտնի տեսանյութը համացանցում հայտնվեց դրանից հետո միայն, ուստի չենք կարող մեղադրել Ֆիֆթիին այլոց դժբախտության վրա հայփ բռնելու ցանկության մեջ։ Երբ ամբողջ 💩 ջրի երես դուրս եկավ, Netflix-ը բնականաբար որոշեց մասնակցել այդ սերիալի աշխատանքներին, և արդեն այսօր այն ամենասկանդալային ու դիտված դոկումենտալների շարքում է։ #PAN-ի այս սփոյլերներով լի կարդալիքը պատմում է սերիալի ու դրա հիմքում ընկած մեղադրանքների մասին, այնպես որ՝ դիտե՛ք, նոր կարդացեք, կամ կարդացե՛ք, եթե չեք դիտելու՝
✍️ https://lav.pan.am/diddy5


Անցնենք մեր իվենթներին․

🎄  Թեև հոկտեմբերի վերջից արդեն իսկ, կարծես, ամանորյա տրամադրություն է, և ամենուր վաճառվում են տոնական խաղալիքներ, իսկ ամեն արդուկից հնչում է Մրայա Քերի, Հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը պաշտոնապես կվառեն միայն այս կիրակի՝ https://tinyurl.com/mvbptetf

⛸️  Անգամ Երազի Ձմեռային այգու տոնածառի լույսերը կվառվեն ավելի շուտ՝ այս ուրբաթ՝ ազդարարելով այգու և մեծ սահադաշտի բացումը. մուտքն ազատ է՝ https://tinyurl.com/mtnzbpen

🌟  Հաջորդ օրն էլ Սիզընսի այգում, որն առաջինն է վառել իր ամանորյա լույսերն ու սկսել տոնավաճառը, կարող եք դիտել Մանկական Եվրատեսիլը մեծ էկրանին և, պայքարելով ցրտի դեմ, քաջալերել մեր փոքրիկ պատվիրակ Ալբերտին՝ https://tinyurl.com/2nnfazma

🛍️  Իսկ ամսի 17-ին Մերիդիանում կբացվի ամանորյա ամենամեծ մարկետը՝ Big Christmas Market with Coca-Cola-ն. 5 օր, 300-ից ավելի մասնակից՝ բաստուրմայից մինչև հագուստ վաճառողներ, Սանտա, նվերներ և ոչ միայն՝ https://tinyurl.com/y2f938sx

🩰  Նախատոնական տրամադրությունը, ամանորյա մարկետներից բացի, ապահովում է նաև ավանդական ամանորյա բալետը՝ «Մարդուկ-Ջարդուկը». տարվա վերջին երկու ներկայացումը կարող եք դիտել ամսի 12-13-ին՝ https://tinyurl.com/yc4kyexm

🎆  Իսկ ամսի 16-ին Արամ Խաչատրյանում նույնանուն երաժշտական հեքիաթ-պրոյեկցիան է լինելու, որը կտեղափոխի ձեզ մանկության կախարդական աշխարհ՝ https://tinyurl.com/evv6wx7d

⚔️  Քանի խոսք գնաց բալետից, չենք կարող չհիշատակել «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան, որի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 18-19-ին. նախագիծն իրականացրել է «Հող արթուն» էթնո-էլեկտրո դուետը՝ https://tinyurl.com/2ry62dsa

🪄  Նախատոնական հրաշքի տրամադրության մեջ է նաև Կամերային երաժշտության տանն այս շաբաթ օրը սպասվող՝ Mystery Ensemble-ի կատարմամբ փոթերյան համերգը, որի շրջանակում կհնչի ֆիլմաշարի երաժշտությունը՝ https://tinyurl.com/8m4x6wkx

🦇  Ոչ պակաս հրաշք է նաև կիրակի ToneLab-ում նախատեսված Azaghal ֆիննական բլեք մեթալ խմբի համերգը. այստեղ հրաշքը, մասնավորապես, նրանում է, որ Հարեյանի աղոթքը չաշխատեց, և «սատանիստական» համերգը չի չեղարկվել (մեր հարգանքները Zhesht Events-ին)՝ https://tinyurl.com/37z2hdjx

📀  Նույն օրը տարվա վերջին իվենթն է սպասվում Ռամբալկօշեում. վինիլների սիրահարները կնվագեն վինիլների սիրահարների համար, իսկ օրը կամբողջացնի լավ խմիչքն ու տաք հարիսան՝ https://tinyurl.com/69c6twu9

🎬  Ուրբաթ օրն էլ AGBU-ում կբացվի «ԿԻՆ» 22-րդ միջազգային կինոփառատոնը, բացմանը կհաջորդեն Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» վավերագրական ֆիլմի ցուցադրությունները. մուտքն ազատ է՝ https://tinyurl.com/7pmcxua6


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ ծիծաղը երկարացնում է կյանքը, ուստի ժամանակ գտեք և շաբաթ օրը գնացեք Ari Stand-Up ակումբ, որտեղ «Добей» նախագծի շրջանակում փորձառու կոմիկները կօգնեն սկսնակներին՝ https://idram.app.link/Idram_PAN


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N183)


📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan