🚀 #իվենթաPAN Weekly (185)
📷 2012 թվականին Coachella-ի ժամանակ մեզ $6 մլն պարտք Սնուփ Դոգի, ոչ մի ցենտ պարտք չունեցող 50 Cent-ի, ինչպես նաև Dr. Dre-ի, Eminem-ի, Wiz Khalifa-ի, Kendrick Lamar-ի և այլոց հետ ելույթ է ունեցել նաև ողորմածիկ 2Pac-ի հոլոգրամը։ «Նախաաբոյական» այդ տարիների համար դա իսկական իրադարձություն էր. մահացած ռեփերի կերպարի վերարտադրության համար չեն օգտագործվել արխիվային կադրեր, աշխատանքն արվել է 0-ից՝ ստեղծելով արտիստի ներկայության պատրանք։ Վստահ կարող ենք ասել, որ 2Pac-ի բախտը բերել է, որ Հայաստանում չի ապրել ու ստեղծագործել. իհարկե, այստեղ նրան գուցե այդքան շուտ չսպանեին, բայց փոխարենը հետո նրա հոլոգրամը՝ չէ, արձանը կստեղծեին, իսկ այնպիսի վատություն նույնիսկ P.Diddy-ն իր թշնամիներին չի արել՝ https://youtu.be/DaEJOl77b7Q
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
🚨 Այս տարի հայրասպանության թեմային արդեն, ցավոք, երկրորդ անգամ ենք անդրադառնում. եթե առաջին դեպքում խոսքը Mango բրենդի հիմնադրի սպանության մասին էր, ապա այս անգամ գործ ունենք անվանի ռեժիսոր Ռոբ Ռայների և նրա կնոջ սպանության հետ։ Գլխավոր կասկածյալը նրանց որդին է՝ բավականին պրոբլեմատիկ մի երիտասարդ, ով պատանեկության տարիներից խնդիրներ է ունեցել թմրամիջոցների հետ։ «Արքայադուստր հարսնացուն», «Երբ Հարրին հանդիպեց Սալլին» և տասնյակ այլ հայտնի ու սիրված ֆիլմերի ռեժիսորի և նրա կնոջ դիերը՝ դանակահարության բազմաթիվ հետքերով, հայտնաբերել է նրանց դուստրը։ Այս պահին որդին միակ կասկածյալն է։ #PAN-ը պատմում է հոլիվուդյան այս հայտնի ռեժիսորի անցած ուղու, ինչպես նաև վատ ֆիլմի սցենարին նմանվող՝ նրա կյանքի տխուր ավարտի և սպանության գործով այս պահին հայտնի բոլոր մանրամասների մասին՝
✍️ https://lav.pan.am/reiners
🎄 Նախատոնական շրջանը միշտ հագեցած է ամանորյա տոնավաճառներով. այսպես, երևանյան ԼՈՖԹ-ում այս կիրակի տոնական ցուցահանդես-վաճառք է` կարող եք ձեռք բերել արցախցի կանանց ձեռքի աշխատանքներն ու պատրաստած ուտեստները՝ https://tinyurl.com/4d9tcr92
🖌️ Երկուշաբթի օրը Նկարիչների միությունում կբացվի արվեստի տոնավաճառ. մեկ շաբաթ շարունակ ներկայացված կլինեն տարբեր արվեստագետների նկարներ, քանդակներ, դեկորատիվ և կիրառական արվեստ, որը կարող եք ձեռք բերել որպես նվեր և ձեզ համար՝ https://tinyurl.com/5n8xpbxn
🥃 Դեկտեմբերի 20-21-ին իր դռներն է բացում նաև բոլորի սիրելի ARARAT թանգարանը. այդ օրերին անվճար կարող եք վայելել թանգարանի նոր ցուցադրությունը և հատուկ պայմաններով ձեռք բերել խմիչք ու ոչ միայն թանգարանի խանութից՝ https://tinyurl.com/4fj35es2
🎬 Խմել-ուտելու միջոցառումներից անցնենք երաժշտականների. ամսի 20-ին Համալիրում կարող եք վայելել հոլիվուդյան ամենահայտնի ֆիլմերի սաունդթրեքերը՝ Cinema Medley շոուի շրջանակում՝ https://tinyurl.com/5n9bysb3
🎺 Նույն վայրում նախորդ օրը Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնի փակումն է. «Սիմֆոնիկ Նոր տարի․ Խաչատրյան + Ջազ» ծրագրի շրջանակում Խաչատրյանի ստեղծագործությունները և սուրբծննդյան մեղեդիները կհնչեն ջազային մշակմամբ՝ https://tinyurl.com/ya9862ca
🕯️ Նույն օրը ոչ ջազային, բայց սուրբծննդյան տրամադրություն է տիրելու Կամերային երաժշտության տանը, որտեղ ավելի քան 3000 մոմի լույսի ներքո կհնչեն ֆիլմերի և սուրբծննդյան կատարումներ՝ https://tinyurl.com/m8hyxtb6
🎄 Իսկ արդեն ամսի 23-ին այդտեղ կարող եք վայելել ջազային մշակմամբ՝ «Սուրբ Ծնունդն արդեն այստեղ է» խորագրով տոնական համերգը՝ Կարեն Գրիգորյան տրիոյի կատարմամբ՝ https://tinyurl.com/2sn5xf8e
✨ Այդ օրը սուրբծննդյան տրամադրություն է տիրելու նաև Ֆիլհարմոնիայի շենքում՝ կրկին ջազային տրամադրությամբ՝ մոմի լույսով ու արվեստով լի միջավայրում՝ https://tinyurl.com/4fndcatt
🎭 Իսկ հաջորդ օրն այդ գեղեցիկ միջավայրում կարող եք մասնակցել իսկական դիմակահանդես-պարահանդեսի՝ զգալով ձեզ արքայազն կամ արքայադուստր՝ https://tinyurl.com/bddku6w8
🍎 Վերջում էլ մի միջոցառում, որը սուրբծննդյան հրաշքի հետ կապ չունի, բայց այնուամենայնիվ հրաշքի տարրեր պարունակում է. «Ուրվական» փառատոնի շրջանակում Երևանում երկու օր շարունակ ելույթ կունենա Nicolás Jaar-ը՝ առաջին անգամ live կատարելով իր Pomegranates ալբոմը՝ https://tinyurl.com/44vs5ebf
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հուշում ենք, որ անգամ եթե դուք ֆրիլանսեր եք ու չունեք «կոլեկտիվ»՝ բոլորի վրա ազդող HR-ով ու քձիբ հաշվապահով, միևնույն է կարող եք ունենալ ամանորյա կորպորատիվ՝ իր բոլոր ուրախ ու քրինջ տարրերով. պարզապես այս շաբաթ օրը գնացեք The Gate՝ Freelance & Furious միջոցառմանը՝ https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N184)
📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan