🚀 #իվենթաPAN Weekly (207)
📷 2023-ին Glastonbury-ի հեդլայները պիտի լիներ Arctic Monkeys բրիտանական խումբը, սակայն միջոցառումից մի քանի օր առաջ էլ դեռ հայտնի չէր՝ խումբը ելույթ կունենա, թե ոչ, քանի որ ֆրոնտմեն Ալեքս Թըրները հիվանդ էր ու վստահ չէր, որ կկարողանա երգել։ Այնուամենայնիվ, ելույթը կայացավ և նույնիսկ շատ էպիկ էր. Ալեքսը հեչ հիվանդ կամ նոր լավացած մարդու տպավորություն չէր թողնում և թե՛ փայլուն երգում էր, թե՛ շատ թարմ տեսք ուներ։ Երկրպագուները շատ գոհ էին, իսկ պարբերականները հետո ակտիվ քննարկում էին Arctic Monkeys-ի ֆենոմենը, չէ՞ որ նրանք բրիտանական ամենապոպուլյար ալտերնատիվ ռոք խումբն են, որն ապահովում է լավագույն վաճառքները, բայց միաժամանակ նրանց վերջին շրջանի ալբոմները հիթ շքերթներում այդքան էլ ստաբիլ տեղեր չեն զբաղեցնում։ Ինչևէ, առաջարկում ենք վայելել նրանց ելույթը ու վարակվել Ալեքսի էներգիայով՝ https://tinyurl.com/y7k74z7v
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
⚽ Եթե ձեզ 27, 32, 38 կամ ավել տարեկանում թվացել է, որ համացանցում հայտնի դառնալու համար արդեն շատ ուշ է, և դուք too old եք for that sh*t, #PAN-ի այս կարդալիքը եկել է ձեզ մոտիվացնելու ու հիշեցնելու, որ 40-ից, 50-ից և անգամ 70-ից հետո ոչ միայն կյանք կա, այլև ինտերնետային պոպուլյարություն, և դրա համար բնավ պարտադիր չէ ամեն տեղ քոմենթող քֆուրչի տատիկ կամ պապիկ լինել. կա ավելի բարդ, բայց ավելի արժանի ճանապարհ՝ պարզապես լավ արեք այն, ինչ անում եք, ինչպես, օրինակ, Կաբո Վերդեի հավաքականի դարպասապահ Վոզինյան (թարգմանաբար՝ Տատիկ, բայց ոչ քֆուրչի)։ 40-ամյա գոլքիփերը մինչև Իսպանիայի հետ խաղն ուներ ընդամենը 56,000 հետևորդ Ինստագրամում, բայց հունիսի 15-ի խաղի արդյունքներով Վոզինյան ոչ միայն ճանաչվեց լավագույն խաղացող, այլև դարձավ համացանցի սիրելին՝ ընդամենը մի քանի օրում հավաքելով ավելի քան 13 մլն (այս տեքստը գրելու պահին) նոր հետևորդ։ Գաղտնիքը ոչ միայն ֆուտբոլիստի տարիքի մեջ է, այլև խաղի 0:0 հաշվի՝ չնայած Իսպանիայի կողմից Կաբո Վերդեի դարպասներին ուղղված 27 հարվածին՝
🎸 Ուրբաթ օրն Արև Արենայում մեծ բացօթյա մենահամերգ ունի պարմանուհիների սիրելի «Նեմրա» ռոք խումբը՝ https://tinyurl.com/z86zee2w
🖤 Մեկ այլ ռոք խումբ՝ «Սևագիրը», որն ունի չորս տարվա պատմություն, նույն օրն իր առաջին մենահամերգն է տալու ToneLab-ում՝ https://tinyurl.com/4semam93
🎤 Իսկ հաջորդ օրը նույն վայրում տոնելու են Սըր Փոլ ՄաքՔարթնիի 84-ամյակը, և մի խումբ երաժիշտներ կատարելու են նրա չհնացող հիթերը՝ https://tinyurl.com/mrz9d484
🎻 Ամսի 19-ին ռոքային տրամադրություն է տիրելու նաև Կամերային երաժշտության տանը. Queen, Muse, Rammstein, Metallica, Nirvana, Deep Purple և այլ ռոք խմբերի երգերը կհնչեն սիմֆոնիկ մեկնաբանությամբ՝ https://tinyurl.com/3hmkwcxy
🌳 Կիրակի էլ Կամերայինը կմեկնարկի իր Բացօթյա համերգաշարը՝ հարակից զբոսայգու բացօթյա բեմում. մեկնարկը կտրվի Կադանսով՝ https://tinyurl.com/3cwh35he
🎷 Ուրբաթ օրն Ուլիխանյանում առաջին անգամ ելույթ կունենա Զարուհի Բաբայանի Jazzara նախագիծը, որի ծրագրում տեղ են գտել սիրված երևանյան երգեր՝ https://tinyurl.com/4pb36z8m
🌆 Հունիսի 25-ին էլ երևանյան, իսկ ավելի կոնկրետ՝ ռետրո երևանյան տրամադրություն է տիրելու Օպերայի տանիքին՝ https://tinyurl.com/4hawpwpp
🎹 Իսկ տանիքի տակ՝ Արամ Խաչատրյանում, ամսի 25-26-ին մեծ բարեգործական համերգներ են, որոնց ամբողջ հասույթը կուղղվի Հայաստանում շաքարային դիաբետ ունեցող երեխաների բուժմանը՝ https://tinyurl.com/5yvke2yt
🐕 Վերջում էլ ուրախ իվենթներից. հունիսի 20-21-ին Անգլիական այգում DogFest-ն է, բայց խոսքը ոչ թե «ԴՕԿ» կուսակցության հետընտրական ցույցի մասին է, այլ՝ Շների փառատոնի, որի ընթացքում կլինի նաև շների ցուցահանդես՝ https://tinyurl.com/pdfntevu
🧘 Կիրակի օրն էլ կարող եք գնալ Կասկադ, որտեղ Հնդկաստանի դեսպանատունը հրավիրում է մասնակցելու Յոգայի 12-րդ միջազգային օրվան. այդպիսով կարող եք համատեղել հաճելին և օգտակարը՝ լիցքաթափվել մաքուր օդին և ձեր աջակցությունը հայտնել եղբայրական հնդիկ ազգին (վերջին օրերի տհաճ քննարկումների ֆոնին)՝ https://tinyurl.com/2z49natf
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս այս օրերին գնալ` վայելելու «Ազնավուրի ձայնը». համերգների շարքը տեղի կունենա մի քանի քաղաքում՝ Էջմիածնում, Կապանում, Գորիսում, Իջևանում, Գյումրիում, Վանաձորում և Ստեփանավանում, ուստի ունեք ընտրության մեծ հնարավորություն՝ https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N206)
📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan