🚀 #իվենթաPAN Weekly (208)
📷 35 տարի առաջ Ուիթնի Հյուսթոնը՝ այն ժամանակվա (և բոլոր ժամանակների) երաժշտական լեգենդը կատարեց ԱՄՆ ազգային օրհներգը Super Bowl-ում՝ պատմություն կերտելով։ Այսքան տարի անց էլ նրա ելույթը դեռևս համարվում է լավագույն կատարումներից մեկը (եթե ոչ լավագույնը)։ Հետաքրքիրն այն է, որ Ուիթնին հանդես էր գալիս կենդանի կատարմամբ, սակայն նրա բարձրախոսը չէր աշխատում, և բոլորի համար հնչում էր նախապես ձայնագրված տարբերակը, քանի որ մարզադաշտում այդ պահին բազմահազարանոց ամբոխի և երկնքում թռչող ինքնաթիռների աղմուկը կարող էին խլացնել նրա ձայնը և խանգարել կատարմանը։ Այդ պատմական կատարումը երգչուհին հետո թողարկեց սինգլի տեսքով, այն հայտնվեց Billboard Hot 100-ի թոփ 40-ում, այնուհետև՝ 20-ում. սա առաջին անգամն էր, երբ օրհներգը հայտնվում էր նման թոփում՝ https://youtu.be/_n9bxfxE25Y
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
🎙️ Նա մեգաաստղ դարձրեց Ուիթնի Հյուսթոնին, բարձունքի հասցրեց Ալիշա Քիզին, հանեց Columbia լեյբլը պահպանողական ճգնաժամից և ոսկե տառերով գրեց իր անունը երաժշտական ինդուստրիայի ամենաազդեցիկ մարդկանց շարքերում։ 50-ամյա փայլուն երաժշտական գործունեությունից և 94 տարվա հագեցած կյանքից հետո մահացավ արևմտյան երաժշտական ոլորտի տիտաններից մեկը՝ Գրեմմիի դափնեկիր, պրոդյուսեր և մեդիամագնատ Քլայվ Դևիսը։ Նա այնքան հայտնի էր, որ ոլորտի մարդիկ նրան պարզապես անունով էին դիմում՝ Քլայվ, և միանգամից պարզ էր՝ խոսքն ում մասին է։ Դեռ մինչև P. Diddy-ի սկանդալային և կասկածելի համբավ ունեցող, բայց շատ ցանկալի փարթիները, Քլայվը տարիներ շարունակ Գրեմմիի շաբաթվա շրջանակում կազմակերպում էր իր ամենամյա շքեղ երեկույթները, որոնք շոու բիզնեսի ամենասպասված իրադարձությունների շարքում էին. այդտեղ ելույթ էին ունենում թե՛ սուպերաստղեր, թե՛ սկսնակ տաղանդներ։ #PAN-ի այս կարդալիքով կիմանաք երաժշտական ոլորտի ամենաազդեցիկ դեմքերից մեկի ուղու մասին՝ իրավաբանությունից մինչև երաժշտության մեջ բացառիկ «քթի ծակ ու ականջ» ունենալու տաղանդ՝
📚 Հունիսի 27-ին Newmag-ը Երազ այգում արդեն վեցերորդ անգամ կանցկացնի Summerfest-ը. այս անգամ փառատոնը կլինի ոչ միայն գրական և մշակութային, այլ մի քիչ էլ մարզական՝ https://tinyurl.com/ywnyc9hd
🇬🇷 Եթե այս տարի էլ չեք կարողնում մեկնել Հունաստան հանգստի, բայց սիրտը հունական վայբ է փափագում, իսկ Գիրոսում շաուրմա ուտելն այլևս չի գոհացնում, այս ուրբաթ Համալիրում կարող եք լսել հույն երաժիշտ Նիկոս Վերտիսի ելույթը՝ https://tinyurl.com/zv56mwdr
🎸 Գիրոսից անցնենք Ռինգո պոնչիկի՝ Ռինգո Սթարի ծնունդը կնշվի Բիթլզ փաբում. լավ, մի կողմ թողնենք մեր անհամ (իսկ ավելի կոնկրետ՝ համով) կատակները, Բիթլզում իսկապես հունիսի 29-ին կարող եք մասնակցել Ռինգոյին ուղղված տեսաուղերձի ձայնագրությանը, որը հետո կհայտնվի երաժշտի պաշտոնական էջում՝ https://tinyurl.com/45h7ppja
🎛️ ToneLab-ում էլ ուրբաթ օրը ելույթ կունենա սիրիաամերիկահայ երաժիշտ KÁRYYN-ը՝ ժամանելով Երևան հայերի երկրորդ մայրաքաղաք Լոս Անջելեսից՝ https://tinyurl.com/56k5nk66
🎵 Կիրակի օրը լավ նորություն կա «Ինտերստելարի» սիրահարների համար. Այդ օրը Կամերային երաժշտության տանը կարող եք տեղափոխվել ձեր սիրելի ֆիլմի աշխարհ՝ վայելելով Հանս Ցիմերի երաժշտությունը Mystery Ensemble-ի կատարմամբ՝ https://tinyurl.com/357yvke7
🎻 Ամսի 27-ին էլ Արամ Խաչատրյանում մեր Ֆիլհարմոնիկը գուցե մի քիչ այլ կերպ հնչի՝ աշխարհահռչակ դիրիժոր Վասիլի Պետրենկոյի ղեկավարությամբ՝ https://tinyurl.com/mua7sskf
🎼 Հուլիսի 1-ին նույն վայրում Սիմֆոնիկ նվագախմբի «Սիմֆոնիկ ճամփորդություն» համերգն է՝ նոր ծրագրով՝ Չայկովսկուց մինչև Մոցարտ՝ https://tinyurl.com/4ztrsedy
🌳 Իսկ հաջորդ օրը նույն համերգը կունենա «կանաչ» նպատակներ. հասույթը կուղղվի Հայաստանում տնկվող «Սիմֆոնիկ անտառ» նախագծին, որը նվիրված է սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակին՝ https://tinyurl.com/ypnatk2x
🎚️ Եթե այս ամենը ձեզ համար չափազանց պասիվ է և ուզում եք լիցքաթափվել, ամսի 26-ին գնացեք «Հայֆիլմ»՝ sxcm նախագծի իվենթին՝ պարելու, լսելու էլեկտրոնային երաժշտություն, դիտելու drag շոու և ձեզ սեքսի զգալու՝ https://tinyurl.com/56t7c24z
🇦🇲 Ավելի հայեցի ու նազանքով պարերի սիրահարները կարող են այդ օրը գնալ Կասկադ, որտեղ «Կարին» ավանդական երգի-պարի խումբը բոլոր ցանկացողներին կսովորեցնի հայկական ազգային պարեր՝ https://tinyurl.com/mr2y372d
💃🏻 Իսկ եթե պարելու հարցում այդքան համարձակ չեք և նախընտրում եք նայել՝ ոնց են պարում ուրիշները, ամսի 30-ին հատուկ ձեզ համար «Բարեկամություն» պետական անսամբլը հանդես կգա «Երաժշտությունից՝ շարժում» համերգային ծրագրով՝ https://tinyurl.com/5e9j6c7h
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, ուրբաթ օրն ուղարկում ենք ձեզ Ari Stand-Up ակումբ՝ ծիծաղելու, լիցքաթափվելու և ձեր դարդերը կոմիկներին պատմելու ու գուցե ծիծաղի մեջ դրանց լուծումները գտնելու՝ https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N207)
📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan