🚀 #իվենթաPAN Weekly (209)
📷 Օրերս ԱՄՆ-ում կայացավ հերթական BET Awards մրցանակաբաշխությունը։ Ինքնին ռասիզմի դեմ ուղղված և սևամորթ արտիստների ստեղծագործական ներդրումն ու դերն ընդգծելուն ուղղված այս յուրահատուկ մրցանակաբաշխությունը, այնուամենայնիվ, իր մեջ որոշակի ռասիստական տարր ունի. պատկերացրեք՝ մի ամբողջ մրցանակաբաշխության, մի այսպիսի կարևոր միջոցառման հիմքում հենց ռասայական պատկանելիությունն է։ Մի կողմից՝ պատճառները պարզ են ու հասկանալի. տասնամյակներ շարունակ աֆրոամերիկացիները զրկված են եղել մրցանակներ ստանալու հնարավորությունից և ավելի քիչ են եղել ներկայացված հեռուստատեսությամբ, ֆիլմերում ու մշակույթում։ Այսօր էլ դեռ ամեն ինչ միանշանակ ու հարթ չէ, բայց մի ամբողջ «սևամորթ» մրցանակաբաշխությունն էլ միանշանակ չի ընկալվում։ Ինչևէ, եկեք մի պահ մոռանանք մաշկի գույնի մասին ու կենտրոնանանք շոուի վրա, որը փայլուն էր, հատկապես վերջում Cardi B-ի տպավորիչ ելույթը, որը հիշեցրեց, թե ինչու են երգչուհուն հիփ-հոփի թագուհի համարում՝ https://youtu.be/9zLFCrM_tP8
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
📚 Կանանց (ինչպես նաև տղամարդկանց) հետ կապված կարծրատիպերը շատ են, հատկապես՝ երիտասարդ ու գեղեցիկ կանանց։ Օրինակ՝ ամենատարածված պնդումը, որն իրենց թույլ են տալիս հիմնականում արսենմարԿարյանանման առանձնյակները, այն է, որ գեղեցիկ կանայք այդքան էլ չեն փայլում ուղեղով, սեքսուալ ու համարձակ կանանց կյանքում զարդերն ու թանկարժեք իրերն առաջնային են, իսկ, օրինակ` գրքերն ընդհանրապես տեղ չունեն։ Անալիտիկ մտածողության տեր մարդիկ իհարկե հասկանում են, որ նման ընդհանրացված ու վիրավորական պնդումներ անելն առնվազն ծիծաղելի է և ավելի շատ ընդգծում է դրանք անողի սահմանափակ լինելը։ Ինչևէ, այսօր #PAN-ի մեր կարդալիքով ուզում ենք հերթական անգամ կոտրել այդ հիմար կարծրատիպը՝ պատմելով երիտասարդ ու հաջողակ գեղեցկուհի երգչուհի Դուա Լիպայի մասին, որն ունի այն ամենը, ինչի մասին կարելի է երազել, և այդ ամենի մեջ մեծ տեղ է հատկացնում ընթերցանությանը։ Կարդացեք նրա գրական ակումբի, վերջերս ստեղծված գրադարանի ու արգելված գրականությունը պաշտպանելու և Gen-Z-ի մեջ կարդալու հանդեպ սերն արթնացնելու ջանքերի մասին՝
🎷 Ու սկսենք ջազից. ամսի 3-ին ջազի, պոեզիայի և թատրոնի միաձուլման արդյունքում կարող եք վայելել «JAZZ պոետիկա» 1 գործողությամբ պոետիկ թռիչքը՝ Սունդուկյանի բեմում՝ https://tinyurl.com/5dneza2v
🎶 Ավելի ավանդական տարբերակով ջազ վայելել կարող եք ամսի 8-ին՝ Ուլիխանյանում. այդ օրը կներկայացվի ծրագիր՝ նվիրված ջազի այն շրջանին, որտեղ ձևավորվեցին post-bop-ի, modal jazz-ի և նոր կոմպոզիցիոն մտածողության կարևորագույն սկզբունքները՝ https://tinyurl.com/3thnnd89
🎬 Իսկ եթե սիրում եք ֆիլմերի երաժշտություն, ամսի 7-ին գնացեք Առնո Բաբաջանյան. այստեղ հայ և համաշխարհային կինոերաժշտությունը կներկայացվի հայկական ազգային նվագարանների ինքնատիպ հնչողությամբ՝ https://tinyurl.com/35s734u3
🎵 Նույն վայրում, բայց այս շաբաթ օրը կարող եք վայելել 8 տարբեր երգչախմբի կատարումներ. վստահ ենք՝ այդքան երգչախումբ մի բեմում չեք տեսել, գուցե նույնիսկ չգիտեիք, որ այդքան երգչախումբ ունենք՝ https://tinyurl.com/2v8v7fph
Շարունակելով երգչախմբային տրամադրությունները՝ տեղափոխվենք Կամերային երաժշտության տուն, որտեղ ամսի 6-ին Երևանի պետական կամերային երգչախմբի «Ցոլուն աստղեր» համերգին կհնչեն անվանի 5 կին կոմպոզիտորի ստեղծագործություններ՝ https://tinyurl.com/4rdy678h
🎙️ Ամսի 8-ին նույն վայրում կրկին երգչախումբ է լինելու, բայցև մենակատարներ. իսկ որ ամենակարևորն է՝ կհնչի Ազնավուրի երաժշտությունը՝ https://tinyurl.com/mtee82d7
🎼 Ազնավուրյան տրամադրություն է տիրելու նաև Գաֆէսճեան արվեստի կենտրոնում. շաբաթ օրն այստեղ «Ազնավուրը՝ Ազնավուրի մասին» համերգ-ներկայացումն է, որը կպատմի մեծ շանսոնյեի կյանքի մասին՝ https://tinyurl.com/yepdb2wa
🎻 Նույն օրն Արամ Խաչատրյանում կհնչի Ռախմանինով՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի և միջազգային ճանաչում ունեցող դաշնակահար Կիրիլ Գերշտեյնի կատարմամբ՝ https://tinyurl.com/3mxh8au5
🎤 Ամսի 6-ին էլ նույն շենքում, բայց արդեն դրա տանիքին օրը գիշեր կդարձնեն Ֆորշը և «Ռե մինոր» բենդը՝ երևանյան վայբով երևանյան երեկո ապահովելով՝ https://tinyurl.com/4966v5fu
🧤 Եթե վերջերս դիտել եք Ջեքսոնի մասին ֆիլմն ու տպավորվել, այս համերգը ձեզ համար է. ամսի 9-ին Համալիրում «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգին փոփ արքայի հիթերը կհնչեն սիմֆոնիկ մեկնաբանությամբ՝ https://tinyurl.com/yc3zec9h
🎛️ Ջեքսոնի պարը, իհարկե, ոգևորիչ է, բայց շատ ավելի ոգևորիչ է, երբ ուրբաթ երեկոյան գնում ես «Հայֆիլմ»՝ լսելու Hector Oaks ու ինքդ մի լավ պարելու. իսպանացի արտիստը MOCT-ի թեթև ձեռքով արդեն երկրորդ անգամ է գալիս Երևան՝ https://tinyurl.com/xyb77kvr
🎚️ Եթե ուրբաթօրյա ռեյվը ձեր թեման չէ, և ավելի ծանրոտ բաներ եք սիրում, շաբաթ օրը ձեզ կսպասեն ToneLab-ում, որտեղ Deathmarch Rite մետալ համերգին ելույթ կունենան տեղական և վրացական էքստրեմալ մետալ խմբեր՝ https://tinyurl.com/45x95tt6
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, առաջարկում ենք այս շաբաթ օրը գնալ Ari Stand-Up ակումբ՝ մի քիչ ծիծաղելու ու լիցքաթափվելու. այդ օրը մենահամերգով հանդես է գալու ակումբի ռեզիդենտ կոմիկներից Գարիկ Հովհաննիսյանը կամ Гарик Оганисян-ը, եթե այսպես ավելի հեշտ տեղը կբերեք՝ https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N208)
📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan