🚀 #իվենթաPAN Weekly (210)
📷 Բոլորովին վերջերս մեզ բարձր մակարդակով խոստանում էին, որ հուլիսին Երևանում կանցկացվի System of a Down-ի համերգ, հետո պարզվեց, որ հուլիսին հաստատ չի լինի, և այժմ մենք ստիպված ենք ազգովի «յոլա գնալ» այլ տեսակի շոուներով, մինչև SOAD-ի հնարավոր երևանյան համերգի նոր ամսաթիվը (հուսով ենք՝ այս անգամ՝ իրական) հայտնի կդառնա։ Իսկ մինչ մենք խառն ենք մեր լոկալ թեմաներով ու տապակվում ենք սպասման կրակներում, սիրելի ռոք խումբը մեծ համերգներ է տալիս երկնային կրակի մեջ կորած Եվրոպայով մեկ։ Դուք վստահաբար տեսել եք այն ահռելի մեծ circle pit-երը, որ գոյացել էին փարիզյան համերգների ընթացքում։ Երկրպագուները վաղուց էին սպասում սոադենց համերգին ու առիթ փնտրում թոթափելու կուտակված ամբողջ էներգիան, այդ թվում՝ բացասական։ Ռոք համերգն էլ հաստատ դրա լավագույն վայրն է։ Եթե պատահաբար չեք տեսել, նայեք ու պատրաստվեք հնարավոր երևանյան համերգի ձեր փայ slam-ին՝ https://youtu.be/fLBMzPLCqQo
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
🤱🏻 Վերջին տարիների փոխնակ մայրության թեման շատ ավելի հաճախ ու բաց է քննարկվում։ Ճիշտ է՝ թեմայի շուրջ դեռ որոշ տաբուներ կան՝ պայմանավորված ներքին վախերով, կրոնով և հասարակական կարծիքով, սակայն գնալով էլ ավելի հաճախ նույնիսկ հայ կանանց խմբերում կարելի է հանդիպել այդ թեմայով քննարկումներ, հիմնականում՝ անանուն։ Եվ եթե փոխնակ մայրերի ծառայություններից օգտվողների միտիվացիան պարզ է ու գրեթե նույնը, ապա փոխնակ մայր դառնալ պատրաստ կանանց այդ քայլին շատ տարբեր պատճառներ են դրդում՝ խաղամոլության պատճառով կուտակված պարտքերի մարման անհրաժեշտությունից մինչև սեփական երեխաներին ուսումով ապահովելու ցանկություն, բնակարանի գնման կանխավճար հավաքելուց մինչև պարզապես սեփական ֆինանսական վիճակի բարելավում՝ միաժամանակ այլոց կյանքի երազանքն իրականացնելով։ #PAN-ի այս կարդալիքով պատմում ենք փոխնակ մայրության տարածաշրջանային հանգույց դարձած Վրաստանում այդ ծառայության բոլոր մանրամասների ու «վերարտադրողական տուրիզմի» ստորջրյա խութերի մասին՝
✍️ https://lav.pan.am/georgiancase
🍦 Եվ կսկսենք առաջիկա օրերի ամենաքաղցր իրադարձությունից՝ Պաղպաղակի փառատոնից, որն այս ուրբաթ կանցկացվի Երազ այգում. սա նախ և առաջ կարևոր իրադարձություն է փոքրիկների համար, բայց եթե չունեք փոքրիկ, գնացեք և ուրախացրեք ձեր ներսի երեխային՝ https://shorturl.at/aFsVb
🫗 Նույն վայրում և ընդհանրապես ամբողջ քաղաքով մեկ այս կիրակի կարող եք թրջել ու թրջվել. Threads-ում ռուսներն ակտիվ քննարկում են Վարդավառն ու պատրաստվում դրան, ուստի այս տարի մեր փողոցներում թաց սլավոնուհիների պակաս չի լինի՝ https://shorturl.at/LGXyv
📽️ Անցնենք հուլիսի ամենագլխավոր մշակութային իրադարձությանը՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, որի սկիզբն այս տարի համընկնում է սլավոնուհիների թրջվելու հետ (բայց դրա ուղիղ պատճառը չէ), իսկ պաշտոնական բացումը տեղի կունենա հաջորդ օրը՝ https://shorturl.at/tuPFh
🎤 Կինոփառատոնի շրջանակում ի թիվս այլ անվանի հյուրերի Երևան կժամանի Իբրահիմ Մալուֆը. հուլիսի 15-ին Համալիրում անվանի երաժիշտը մեծ համերգ կտա, դեռ կարող եք հասցնել գնել վերջին 4 ու կես տոմսը՝ https://shorturl.at/Qq6lH
🎶 Մերոնք էլ են լուրջ համերգներ տալու. օրինակ՝ «Կաթիլ» բենդն այս ուրբաթ բացօթյա համերգ ունի Կամերային երաժշտության տան այգում՝ https://shorturl.at/gSkJA
🎻 Իսկ կիրակի օրը ներսում արդեն կարող եք վայելել վարպետ Միյաձակիի աշխարհահռչակ անիմեների ֆանտաստիկ սաունդթրեքերը՝ https://shorturl.at/SMvFP
🎷 Հուլիսի 16-ին էլ նույն վայրում ջազային տրամադրություն է տիրելու. Պետական ջազ նվագախումբը հանդես կգա յուրահատուկ ծրագրով՝ ներկայացնելով ժամանակակից ջազային երաժշտություն՝ https://shorturl.at/NMNcI
🎙️ Ոչ պակաս ջազային և երևանյան տրամադրություն է տիրելու քաղաքի ամենագեղեցիկ տանիքում՝ Օպերայի «գլխին», որտեղ այս կիրակի Արամոն իր ընկերների հետ հանդես կգա «Երևանյան գիշերներ» համերգով՝ https://shorturl.at/wKIHO
🎵 Նույն վայրում երկուշաբթի օրը կդառնա գիշեր Ֆորշի և նրա «Ռե Մինոր» բենդի կատարումների ուղեկցությամբ՝ https://shorturl.at/rb5CZ
🎹 Իսկ ամսի 16-ին բաց երկնքի տակ հանդես կգա լեգենդար Մալխասն իր ջազ բենդով. տոմսերն այդքան շատ չեն մնացել, բայց դեռ կան, ուստի շտապեք՝ https://o.pn.am/zieE5A
🏛️ Եվ իհարկե չէինք կարող չանդրադառնալ այս տարվա satanayakan DJ porno-ին, որն իր մասշտաբներով կգերազանցի նախորդներին. հուլիսի 11-ին Գառնու տաճարի տարածքում Triangulum-ի ավանդական դարձած մեծ իվենթի հեդլայներներն այս անգամ Bedouin-ենք են՝ https://shorturl.at/CZICv
🏚️ Վերջում էլ ուզում ենք պատմել մի հատուկ իվենթի մասին. Ռամբալկօշէն ԳԱԹ-ի հետ միասին նոր շունչ է տվել Հանրապետության 32-ի պատմական շենքին, և ամսի 11-ին այնտեղ կբացվի թանգարանային փորձառությունը վերաիմաստավորող museum նախագիծը՝ անակնկալ համերգներով, հատուկ ծրագրերով ու ցուցահանդեսներով. բաց չթողնեեք~
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, առաջարկում ենք այս շաբաթ օրը գնալ Ari Stand-Up ակումբ՝ լսելու հայտնի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր, կոմիկ Անտոն Լիրնիկի սոլո սթենդ ափը. ի դեպ, Անտոնն այս պահին ՌԴ-ում ինոագենտ է հռչակված և ապրում է Իսպանիայում՝ https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N207)
📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan