🚀 #իվենթաPAN Weekly (211)
📷 Բոլորս էլ տեսել ենք՝ ինչպես են տարատեսակ ֆեյսբուքյան օգտատերեր (հիմնականում 50+ տարիքային խմբից) ամենաանսպասելի նկարների տակ ու ամենաանսպասելի իրավիճակներում գրում իրենց սիրելի amen քոմենթը՝ պարտադիր 🙏 էմոջիի ուղեկցությամբ։ Սովորաբար նման մեկնաբանության են արժանանում երկար մազերով, Քրիստոսին գոնե մի քիչ հիշեցնող բոլոր կերպարները՝ Ջարեդ Լետոյից մինչև Thor, բայց մենք վստահ ենք, որ Tame Impala բեմական անունով հայտնի ավստրալացի մուլտիինստրումենտալ երաժիշտ Քևին Փարքերի լուսանկարի տակ ևս կգտնվեն չափից դուրս հավատացյալ ու փոքր-ինչ միամիտ մեր հայրենակիցներ՝ իրենց անփոփոխ ամեններով։ Հայաստանում Քևինը գուցե այդքան էլ հայտնի չէ, բայց վստահ ենք, որ փսիխոդելիկ ռոքի և ինդի ռոքի ժանրերում նա եզակի տաղանդավոր երաժիշտ է, որին արժե լսել՝ https://o.pn.am/KwmTbL
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
🤦🏻♀️ Սոբչակի բանը բուրդ է… Ռուսաստանում վերջին տարիներին զարգացող իրադարձություններին շատ համահունչ անվանում ունեցող՝ Black Mirror հաքերային խումբը կոտրել է Քսենյայի անձնական հաշիվներն ու տելեգրամյան նրա չատերից նամակագրության արտահոսք կազմակերպել, որտեղ լրագրողը թե՛ ռուս պաշտոնյաների հետ է շփվում, թե՛ ուկրաինացի, թե՛ իր աշխատողների հետ է սկանդալային հարցերի շուրջ վիճում։ Մի խոսքով՝ մի այնպիսի հետաքրքիր նամակագրություն է, որ Սոլովյովի պես պրոպագան…դիստը միանգամից Քսենյային «ազգի դավաճանի» պիտակ է կպցրել։ Ու թեև նամակագրության ամբողջ բովանդակությունը հայտնի չէ, հրապարակված պատառիկներով ՌԴ դաշնային մեդիան արդեն իսկ Սոբչակի որս է սկսել, իսկ Քսյուշան փորձում է պաշտպանվել՝ անվանելով տարածվածը ֆեյք, թեև չի հերքում, որ իր օգտահաշիվներն իսկապես կոտրել են։ #PAN-ի այս կարդալիքով պատմում ենք իր կյանքի ընթացքում տարատեսակ սկանդալներում մասնագիտացած Քսենյա Սոբչակի գլխին կուտակված սև ամպերի մասին՝
✍️ https://lav.pan.am/sobchak
🎞️ «Ոսկե ծիրանի» ավարտին մի քանի օր է մնացել. կինոյի տոնը մեր քաղաք հիանալի արվեստագետների ու ոչ պակաս հիանալի ֆիլմեր է բերել, որոնց ամբողջ ցանկին կարող եք ծանոթանալ հղումով ու ընտրել՝ որը դիտել (մեջներն անգամ «Մեծ պատմություն փոքր քաղաքում»-ը կա)՝ https://o.pn.am/b1MUX6
🏚️ Կինոփառատոնի հետ գործակցությամբ՝ Ռամբալկօշէն Հանրապետության 32-ի պատմական շենքում մի ամբողջ ոսկեծիրանյան հագեցած ծրագիր է մշակել՝ աշխարհահռչակ օպերատոր Մահմուդ Կալարիի վավերագրական ֆոտոշարքից մինչև Նենսի Ավետիսյանի և Cascade Beauro-ի Artifacts շարքն ու ֆիլմերի ցուցադրություններ՝ https://o.pn.am/YAytOV
🍺 Մենք՝ հայերս, արդեն հայտնի ենք մեր ուտել-խմելու փառատոներով, և ամսի 17-19-ին Երևանում, հուրախություն այստեղ գտնվող ռուսների, կանցկացվի ևս մեկ ալկոհոլային տոն՝ Գարեջրի օրերը՝ https://o.pn.am/s5M4Y3
⚽ Փառատոնի վերջին օրն էլ մի քիչ խմած կարող եք վայելել գարեջրի հետ լավագույնս համադրվող զբաղմունքը՝ դիտել Աշխարհի առաջնության եզրափակիչը մեծ էկրանին՝ Տաշիր արենայում՝ https://o.pn.am/pVFsei
🎙️ Գարեջրոտ տրամադրությամբ, բայց ամսի 17-ին, կարող եք գնալ Ari Stand-Up ակումբ, որտեղ այդ օրը մենահամերգ ունի ռուս հայտնի ու ամենաջրիկ (եթե այդպես կարելի է ասել սթենդափերի մասին) կոմիկներից մեկը՝ Սերգեյ Օռլովը՝ https://o.pn.am/at9Anv
🎛️ Նույն օրը Դալմայի պարկինգում արդեն իսկ ավանդույթ դարձած Summer Fest-ն է, որի այս տարվա հեդլայները Mot-ն է, բայց նրանից բացի կլինեն նաև հայ արտիստներ՝ D’Litte-ը, Արամ MP3-ը և այլոք՝ https://o.pn.am/ePulwS
🎚️ Իսկ երեկոն կամ, ավելի ճիշտ՝ գիշերը կարող եք շարունակել Հայֆիլմում, որտեղ մեծ ռեյվ է սպասվում՝ Bassiani-ից և Բեռլինից ժամանած արտիստներով՝ https://o.pn.am/03jTYV
🎶 Եթե ավելի մեղմ ու հանդարտ երաժշտական երեկոների սիրահար եք, ամսի 18-ին գնացեք Կամերային երաժշտության տան զբոսայգի, որտեղ Արսեն Պետրոսյան քառյակը բացօթյա համերգ է տալու Չիլիից ժամանած հատուկ հյուրի՝ բաս դուդուկահար Սեսար Վեասի հետ՝ https://o.pn.am/eMNV0o
🎼 Նույն վարյում ամսի 22-ին հատուկ համերգային ծրագիր է լինելու՝ նվիրված սիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի երաժշտությանը և նրա 105-րդ հոբելյանին՝ https://o.pn.am/NtliCz
🎤 Մեկ այլ բացօթյա համերգ, բայց ոչ թե այգում, այլ՝ քաղաքի գլխավոր տանիքներից մեկում, սպասվում է հուլիսի 20-ին. Օպերայի տանիքում մենահամերգ է տալու Մաշա Մնջոյանը՝ https://o.pn.am/8L1bZT
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, առաջարկում ենք ամսի 19-ին ամբողջ ընտանիքով՝ երեխաների հետ միասին, գնալ SUMMER FEST KIDS AND FAMILY փառատոնի, որը նույնպես կանցկացվի Դալմայի պարկինգում. սպասվում են տարբեր խաղեր, սննդի հատված, շոուներ և հատուկ հյուրեր՝ https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N210)
📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan