🚀 #իվենթաPAN Weekly (212)
📷 Այս տարվա Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը շատ քննարկվեց ոչ միայն հուզիչ պահերի, տղամարդկանց արցունքների և ոչ տղամարդկային քայլերի համար, այլև դրա շրջանակում առաջին անգամ անցկացված Topps Halftime Show-ի, որի համար խաղի ընդմիջումը սովորական 15 րոպեի փոխարեն երկարաձգվեց մինչև 30 րոպե։ Շուոն բացեց Մադոննան՝ Ռոնալդուի և Ռոնալդինյոյի ուղեկցությամբ։ Բեմում անսպասելի էր տեսնել BTS K-pop խումբը, սակայն բոլորին ամենաշատն ուրախացրեց Ջասթին Բիբերի ելույթը։ Այնուամենայնիվ, ուզում ենք առանձնացնել գեղեցկուհի Շակիրայի ելույթը, քանի որ նա կարծես դարձել է ֆուտբոլի ԱԱ-ի խորհրդանիշերից մեկը։ Երգչուհուն ֆուտբոլի հետ նախկինում նաև կապել է անձնական կյանքը, բայց ամբողջ աշխարհն ուրախ է, որ այլևս չի կապում, չէ որ Շակիրան ավելի լավին է արժանի։ Եթե պատահաբար բաց եք թողել այս շոուն, առաջարկում ենք դիտել ու սպասել Super Bowl Halftime շոուին՝ https://youtu.be/B7hIiaXBpco
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
👮🏻♂️ Եթե առաջ «տոքսիկ մասկուլինություն»-ն ուղղակի պոպուլյար արտահայտություն էր, որը մենք հաճախ էինք տեսնում համացանցում, երբեմն էլ կիրառում հակա/ֆեմինիստական բանավեճերի ընթացքում, ապա այսօր այս արտահայտությունն առավել քան արդիական է նաև մեզ համար։ Խոսքը բնավ մեր հին ու բարի հայկական քյարթու պատրիարխատի մասին չէ, այլ ավելի շատ վերջին շրջանում հայկական համացանցում տարածվող կնատյացության ալիքի ու սեփական առնականությունը բոլոր կանանց նվաստացնելու հաշվին ընդգծելու փորձերի մասին է, որոնց կենտրոնում նոր բուսնած բլոգերներ են՝ հավանաբար Արսեն Մարկարյանի և Էնդրյու Թեյթի ադեպտներ։ Մարկարյանը նստած է ՌԴ-ում (թեև ոչ կնատյաց գործունեության համար), իսկ Թեյթ եղբայրներին օրերս ձերբակալել են՝ մեղադրելով 50+ ծանր հանցանքների մեջ, այդ թվում՝ բռնաբարության, անչափահասների սեռական շահագործման, թրաֆիքինգի և այլն։ #PAN-ի այս կարդալիքով պատմում ենք համացանցի ամենտհաճ մարդկանց՝ Թեյթերի ճակատագրի մասին՝ կոչ անելով մեր տեղացի մաչոներին չընտրել թեյթամարկարյանական ուղին, որը լավ տեղ չի տանում՝
✍️ https://lav.pan.am/tatebrothers
📹 MOCT-ը որոշել է սկսել պոդքաստներ. Red Room Podcast-ների շարքի առաջինը տեղի կունենա այս շաբաթ օրը, և կարելի է ոչ միայն հետո լսել սիրված արտիստների սեթերը, այլև գնալ ու տեղում վայելել ամբողջ ընթացքը՝ https://o.pn.am/AN5tgg
🎚️ Այս ուիքենդին իր 4-ամյակն է նշում Երևանի ժամանցային կյանքում իր ուրույն տեղը գտած ПЭУ-ն. մի քանի օր շարունակ այցելուներին սպասում է լավ երաժշտություն, նոր բացված բար, քննարկումներ և պարզապես արդեն սիրված chill միջավայր՝ https://o.pn.am/QmTYVc
🏛️ Իսկ Ռամբալկօշէն Հանրապետության 32-ի պատմական շենքում շարունակում է իր museum նախագիծը. բարեհաջող կերպով «ճանապարհելով» «Ոսկե ծիրանը»՝ այս ուիքենդին այդտեղ կներկայացվի Electric Architects-ի՝ Միլանի դիզայնի շաբաթվա showcase-ը՝ https://o.pn.am/kFBj3l
🍯 Տեղափոխվենք Վայոց ձորի Եղեգիս համայնքի Հորս բնակավայր, որտեղ առաջին անգամ հուլիսի 25-ին կանցկացվի մեղրի փառատոն, իսկ երեկոյան համերգ կտա «Լավ Էլի» բենդը՝ https://o.pn.am/1S64uW
🏞️ Բնության հետ կապն ամսի 26-27-ին կարող եք զգալ նաև Բուսաբանական այգում, որտեղ «Հող Արթուն» էլեկտրոնային դուոն բաց երկնքի տակ գիշերով կներկայացնի իր կախարդական սեթը՝ միավորելով ձայնային փորձառությունն ու բնությունը. Տոմսերն այս պահին սպառված են, բայց խորհուրդ ենք տալիս փորձել մի կերպ գտնել ու գնալ (մենք գնալու ենք, դե ջիջիլ)՝ https://o.pn.am/ZYMz5Y
🎶 Յուրահատուկ փորձառության համար ևս մեկ վայր է բացվում Երևանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահի մեծ տանիքը. ամսի 27-ին այդտեղ կարող եք լսել ֆիլհարմոնիկ նվագախմբին, Սոնա Ռուբենյանին, Մաշա Մնջոյանին և այլոց՝ https://o.pn.am/1A335C
🎺 Հաջորդ օրն էլ նույն տանիքում կմիախառնվեն լատինամերիկյան երաժշտությունն ու ջազը՝ https://o.pn.am/Yx5jZq
🎹 Քանի խոսք գնաց ջազից. ուրբաթ օրը գնացեք Ճարտարապետների միության դահլիճ, որտեղ պետական ջազ նվագախումբը հանդես կգա սպասված համերգային ծրագրով դաշնակահար, կոմպոզիտոր և երգիչ Վահագն Հայրապետյանի հետ՝ https://o.pn.am/66T1dy
🎷 Շաբաթ օրն էլ ջազի հնչյուններով կլցվեն Գրականության և արվեստի թանգարանի սրահները. Երեկոն նվիրված կլինի անվանի ջազմեն, թմբկահար, ջազի տեսաբան Արմեն (Չիկո) Թութունջյանի հիշատակին՝ https://o.pn.am/y0dUPE
💃🏻 Հուլիսի 28-ին էլ կարող եք գնալ Օպերա՝ վայելելու Հայաստանի պարի պետական անսամբլի «Պարում է Պարի պետականը» մեծ համերգային ծրագիրը՝ https://o.pn.am/YNjK9X
👶🏻 Այս իվենթն էլ դեռ կարդալ չիմացող, բայց, հուսով ենք` ապագայում #լավPANեր-ի ընթերցողներ դառնալուն հավակնող նպատակասլաց hrashk balikneri, morkuri gandzeri, ինչպես նաև նրանց hpart mayrikneri ու gandzeri morkurneri համար է. ամսի 25-ին Երազ այգում ավանդաբար կանցկացվի Չոչի մրցույթը՝ ամռան, թերևս, ամենաուրախ իվենթներից մեկը՝ https://o.pn.am/9YPCs6
🎙️ Եթե այս մեծ ցանկից ձեզ համար Հայաստանում անելիք չգտնեք, так уж и быть, ամսի 30-ին գնացեք Վրաստան՝ Moby-ի համերգին, թողնում ենք՝ https://o.pn.am/bsmX3E
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, առաջարկում ենք ուրբաթ օրը գնալ Ari Stand-Up ակումբ՝ «Մեծ թեման» դիտելու. կոմիկներից բացի, իրեն հուզող մեծ ու փոքր թեմաներով կկիսվի նաև սիրված երաժիշտ Արամոն՝ https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N211)
📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan