🚀 #իվենթաPAN Weekly (213)
📷 Ջարեդ Լետոյի (դեռ չապացուցված) արկածները եղել են 2002-2016 թվականներին, համենայն դեպս՝ այս պահին մեզ հասած պատմություններն այդ ժամանակների մասին են։ Հենց այդ շրջանում էլ Լետոն իր 30 Seconds to Mars խմբով իր հայտնիության գագաթնակետին էր. երաժիշտները տասնյակ հազարավոր հանդիսատեսների էին հավաքում, երկրպագուների ու հատկապես երկրպագուհիների թիվն անհաշվելի էր։ Այդ շրջանում խումբը մի շարք պատմական ու շատ տպավորիչ համերգներ է տվել։ Եվ ժամանակից առաջ չընկնելով ու cancel culture-ի անողոք մեքենային ընթացք չտալով՝ ուզում ենք առաջարկել ձեզ վայելել 2013 թվի Rock in Rio համերգը, որպեսզի ձեր միլենիալական սրտիկները կրկին արագ բաբախեն, ու վերհիշեք՝ ինչ ջահել և անհոգ էիք, ու որ բախտներդ բերել է (կամ գուցե չի բերել), քանի որ այդ նուրբ տարիքում չեք հայտնվել Լետոյի համերգին, հատկապես՝ դրա կուլիսներում՝ https://youtu.be/7dlkrbj1NpY
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
🍿 Նրա նկարների տակ amen են գրում ոչ միայն խիստ հավատացյալ ու նույնքան «մեդիաանգրագետ» 50 անց ծյոծերը՝ դնելով նրան Հիսուսի տեղը, այլև՝ ջահել, մեդիագրագետ ու բնավ ոչ հավատացյալ երիտասարդ աղջիկները (թեև լրիվ այլ պատճառով ու մոտիվացիայով)։ Ատվածային արտաքինով Ջարեդ Լետոն արդեն ինքն է 50 անց, սակայն նրանից ընդհանրապես չի զգացվում։ Մենք վստահ են, որ նա նկուղում ինչ-որ տեղ ունի իր փտող դիմանկարը, բայց չենք կարող ապացուցել։ Վստահաբար, նրա չծերացող արտաքինի գաղտնիքը դրանում է, իսկ գուցե նաև՝ նրա արարքների պատճառը։ Օրերս Լետոյի շուրջ նոր սկանդալ է բռնկվել. նրան մեղադրում են սեռական բռնության, անչափահասների հանդեպ սեռական ոտնձգության և «Դորիան Գրեյի դիմանկարին» հատուկ այլ մեղքերի մեջ։ #PAN-ի այս կարդալիքով կիմանաք՝ ինչ սատանայական արարքներ են թաքնված աստվածային արտաքինի տակ (գիտենք՝ շատ պաթոսային ու դեղին մամուլին հարիր արտահայտություն է, բայց չկարողացանք մեզ զսպել)՝
✍️ https://lav.pan.am/jaredleto
🎤 Եթե օգտագործում եք YouTube, հաստատ տեսել եք այս գովազդն ու նյարդայինացել, բայց հազիվ այդ օրը եկավ, ու, հուսով ենք` այլևս չենք տեսնի «Несчастный Случай» խմբի համերգի գովազդը. երկար սպասված համերգն արդեն այս ուրբաթ է՝ https://o.pn.am/IbGZxj
🎶 Նույն օրը Կամերային երաժշտության տան զբոսայգում բացօթյա համերգ ունի «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը (MVF Band), կարող եք վայելել երեկոյան քամին ու ալտերնատիվ ջազ և էթնո-ֆյուժն ժանրերում խմբի ելույթը՝ https://o.pn.am/FGTuwW
🏛️ Հանրապետության 32-ի պատմական շենքում շարունակվում է Ռամբալկօշէի museum նախագիծը, և այս ուրբաթ այնտեղ կարող եք տեսնել Արիգա Թորոսյանի՝ հայ-պարսկական մշակույթների երկխոսությունից ծնված հավաքածուն, և լսել Calumet-ից որպես արտիստ «ծնված» ու համաշխարհային համբավի հասած Արմեն Միրանի երաժշտությունը՝ https://o.pn.am/AdYQia
🎛️ Ամսի 2-ին museum-ի շրջանակում ևս հետաքրքիր է լինելու. սպասվում է յուրահատուկ աուդիովիզուալ փորձառություն, վիզուալ ինստալյացիաները կապահովի hosq-ը՝ https://o.pn.am/ANuV2C
🎚️ Ի դեպ, hosq-ն օգոստոսի 1-2-ին յուրօրինակ միջոցառում է պատրաստել նաև «Հայֆիլմում». Notations փառատոնի շրջանակում 5 սթեյջում ելույթ կունենա 50 տեղացի և միջազգային արտիստ՝ https://o.pn.am/UiHrTd
🎙️ Օգոստոսի 1-ին մեծ իվենթ է սպասվում Զվարթնոցում. շարքի թվով երկրորդ իվենթին ելույթ կունենան ինչպես մեր արտիստները, այնպես էլ Պորտուգալիայից և Լիբանանից հրավիրվածները՝ https://o.pn.am/7uP59y
🏞️ Երևանից տեղափոխվենք Լոռի, որտեղ ամռան վերջին ամսվա ամենամեծ իվենթներից մեկն է լինելու. COAF-ի տարածքում անցկացվող Horizon փառատոնի բեմից ելույթ կունենան Satori-ն, Son of Son-ը, Tamada-ն և այլ հայտնի արտիստներ՝ https://o.pn.am/8Sqwmm
🎻 Հուլիսի 31-ին էլ Գորիսում հանդես կգա ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ներկայացնելով դասական երաժշտության հագեցած համերգային ծրագիր՝ https://o.pn.am/oPagDe
🎵 Ֆիլհարմոնիկի կամերային կազմն օգոստոսի 2-ին ելույթ կունենա Դիլիջանի անտառներում՝ Վիվալդիի հնչյուններով լցնելով բնությունը՝ https://o.pn.am/mi3x7w
🥩 Ու դե ի՞նչ քաղաքից դուրս՝ առանց խորովածի. օգոստոսի առաջին օրը Ստեփանավանում կանցկացվի Խորովածի Համահայկական 13-րդ փառատոնը՝ մսի բույրով և ջերմությամբ լցնելով ռուս և ոչ միայն տուրիստների ու մերոնց սրտերը՝ https://o.pn.am/QiXDZp
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, առաջարկում ենք ամսի 1-ին գնալ Tashir Arena, որտեղ կանցկացվի տարվա ամենատեստոստերոնային իրադարձությունը՝ Արման Ծառուկյանը կմենամարտի հնդիկ ֆիթնես-բլոգեր Անկիտ Բայանպուրիայի հետ, իսկ Դավիթ Խաչատրյանը` Նիկարխո Իսլամովի https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N212)
📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan