🎬 #cinéPAN (1)
🕵️♂️ Բաքուն Ռուսաստանին նավթ չի տալիս. Անուշն ու Արմենը, պարսիկ կոմերսանտի ու նրա կնոջ անվան տակ, պետք է իրականացնեն վառելիքի անօրինական գնումն ու մաքսանենգ ճանապարհով Ռուսաստան հասցնելը։ Սա 1969-ին նկարված հայկական լրտեսական ֆիլմի սյուժե է, պարզվում է` Հայաստանում նկարել են նաև այդ ժանրում։ Թե ինչու է հայկական լրտեսական կինոն ոչ լրիվ լրտեսական, ինչու են Եվրոպայում լրտեսները տվայտվում իրենց մասնագիտության պատճառով, իսկ հոլիվուդյան լրտեսը մենակով մի ամբողջ բանակ, կարդացեք PAN-ի լոնգրիդում` https://lav.pan.am/spy
Իսկ հիմա` կինոնորությունների մասին.
👻 Սկսենք սերիալներից, հետո կանցնենք կինոյին. Netflix-ը ներկայացրել է Մայք Ֆլենագանի The Fall of the House of Usher սերիալի պաստառը` https://bit.ly/3ZaiBfV
Կասկած չկա, որ Պոյի նոր էկրանավորումը բազում մարդկանց անքուն է թողնելու
☠️ Նույն Netflix-ի One Piece-ն անսպասելի հաջողություն է արձանագրում` https://bit.ly/3PsWQ7U
Փաստորեն, անիմեի ֆանատները կատաղի հրեշներ չեն, որոնք հարձակվում են լայվ էքշն ցանկացած ադապտացիայի վրա. պետք է ընդամենը հավատարիմ լինել սկզբնաղբյուրին
👨🦲 Ոչ թե Շյամալանի նման հարամել ամեն ինչ. քանի որ հիշեցինք այդ պերսոնաժին, Avatar: The Last Airbender-ը Netflix-ը կցուցադրի 2024-ի փետրվարին` https://bit.ly/3Z3udRX
Արյան գետեր չեն հոսի, եթե One Piece-ի չափ հավատարիմ լինեն
🤠 Անցնենք առաջ, ծերուկ Քոստները դատի է տվել Yellowstone-ի հեղինակներին... իր կերպարը սերիալից հեռացնելու համար` https://bit.ly/3Pq2DLy
Իրականում սա մութ պատմություն է, ամեն ինչ այնքան էլ պարզ չի, բայց Շոն Բինը լավ կանի նկատի ունենա
Ու հետաձգումների մասին, որոնց համար շնորհակալություն սցենարիստների ու դերասանների գործադուլին
🦹♀️ Arcane-ը գնաց 2024-ի ձմեռ` https://bit.ly/3EtSPKk
🥱 Marvel-ն էլ տեղափոխել է Agatha: Darkhold Diaries-ն ու այլ սերիալներ` https://bit.ly/3LeqtY1
😎 Անցնենք կինոներին. մաեստրո Ֆինչերը նորից խզարել է` https://bit.ly/3Z9nk1G
Իհարկե, սա Se7en ու Mindhunter չի, բայց վարպետն էլի մեզ խցկելու է հերթական խելագարի գլուխը
🧟♀️ Իսկ այ համ հանճար, համ խելագար Յորգոս Լանտիմոսի նոր ֆիլմը, ասում են՝ բացարձակ chef-d'œuvre է` https://bit.ly/3Ez96gJ
Այն պատմում է մահացած աղջկա մասին, ում փոխպատվաստել են իր չծնված երեխայի ուղեղը. լրիվ Լանտիմոսի ոճում
🏴☠️ Լեգենդար հոնկոնգյան ռեժիսոր Ցուի Հարկն էլ նկարելու է ֆիլմ ոչ պակաս լեգենդար կին ծովահենի մասին` https://bit.ly/3PsHnok
💃 Ու վերջում` մեր սիրելի Փյունյան մարդկանց մեջ է դուրս եկել՝ հին սովետական վարագույրը հագին` https://bit.ly/3P9w2YU
🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին ~
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan