#cinéPAN
October 9, 2023

🎬 #cinéPAN (3)

🤔 «Արաքս» տիեզերական բեռնակիրը տարօրինակ ազդանշան է որսում հեռավոր մոլորակից։ Նավի հրամանատար Նարեկ Հովհաննիսյանը որոշում է ազդանշանը ստուգել, չնայած անձնակազմը, հատկապես` մեխանիկ Պողոսը, դեմ է դրան։ Արդյունքում պարզվում է, որ Պողոսը ճիշտ էր, իսկ հրամանատարը սխալվում էր։ Այսպիսին ենք մենք պատկերացրել «Օտարը» տիեզերական հորրորը, եթե այն նկարեր Հենրիկ Մալյանը։ Մենք պատկերացրել ենք նաև Սերգեյ Փարաջանովի «Ինտերստելարն» ու Էդմոնդ Քեոսայանի «Շեղբի վրայով վազողը»` մեր ֆանտաստիկ լոնգրիդում` https://lav.pan.am/imagine


Պատմում ենք կինոյի նորությունների մասին.

🍅 Օրիգինալ գիտական ֆանտաստիկան դեֆիցիտում է, հատկապես, եթե ղեկին Գարեթ Էդվարդսն է, ում նոր ֆիլմը բավականին զուսպ է ընդունվել` https://tinyurl.com/hw3yyhw8

👻 Իսկական աղետ է դարձել նոր Exorcist-ը, որը պիտի հիմք դնի $300 միլիոնանոց եռագրությանը` https://tinyurl.com/4r4apd33
Ափսոս, Դեյվիդ Գորդոն Գրինն արժանի չէր սրան

👹 Էլի Ռոթն էլ նկարել է հերթական, պոտենցիալ միջակ հորրորը` https://tinyurl.com/ezcaztp8

🤡 Անցնենք առաջ. հրապարակվել է նոր կադր Joker-ի սիքվելից` https://tinyurl.com/y5jnktd5
Բավականին պրետենցիոզ տեսք ունի, մեր մեջ ասած

💃 Իսկ եթե կարոտել էիք Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ ֆիլմերը, ապա հունվարի 26-ից կվայելեք ամբողջական սերիալ դերասանուհու մասնակցությամբ` https://tinyurl.com/2ut3ps6b

😵 Ինչ վերաբերում է շարունակվող սերիալներին, հիանալի Only Murders in the Building-ը երկարացվել է չորրորդ սեզոնով` https://tinyurl.com/2r4j26w2

🦹‍♀️ Մեր ընթերցողներին խորհուրդ ենք տալիս անպայման ուշադրություն դարձնել The Boys-ի սփինօֆֆ` Gen V սերիալին` https://tinyurl.com/2p8zzmw6
Հատկապես, եթե հոգնել եք ձանձրալի սուպերհերոսական ֆիլմերից ու սերիալներից

🐝 Հսկա շնաձկների հետ կռվելուց հետո Ջեյսոն Սթեթհեմը հերթական անգամ խաղում է նույն դերը` The Beekeeper-ի թրեյլերում` https://tinyurl.com/47h9f4vd
Այս անգամ նա մեղվապահ է

🏜️ Ինչպես սպասվում էր, Dune: Part Two-ն ստացել է PG-13 տարիքային ռեյթինգ` https://tinyurl.com/57cfwwsb
Ինչ է արել Վիլնյովը գրքի առավել հարդքոր պահերի հետ, անհայտ է

📽️ Ու վերջում` անիմացիոն ֆիլմերի ReAnimania փառատոնը կկայանա հոկտեմբերի 22-28-ը` https://tinyurl.com/ymaycet7


🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին ~


Իսկ #cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N2)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan