🎬 #cinéPAN (2)
🍕 Երբեմն լինում է, որ գիշերը վազում եք սառնարանի մոտ, բացում, երկար նայում, ապա, կախված կամքի ուժից, կամ հեռանում ձեռնունայն, կամ էլ` ծամելու մի բան տանում` անտեսելով թե ֆիթնեսը, թե մարմնակազմը, ու թե ավելորդ քաշի վտանգը։ Ի՞նչն է ստիպում այդպես վարվել։ Շատ հաճախ, կինոն։ Այստեղ կարողանում են ուտելու տեսարաններն այնպես նկարել, որ «լոզերդ գնան»։ Իսկ մեր նոր լոնգրիդը հենց դրա մասին է, այնպես որ, կարդացեք խոհանոցից որքան հնարավոր է հեռու` https://lav.pan.am/foodporn
🤖 Հրապարակվել է Rogue One-ի ու Godzilla-ի ռեժիսոր Գարեթ Էդվարդսի The Creator գիտաֆանտաստիկ ֆիլմի եզրափակիչ թրեյլերը` https://tinyurl.com/ms526un7
Օրիգինալ սայֆայը միշտ լավ է, հուսանք` չեն հարամի
😵 Իսկ մեր սիրելի Մայք Ֆլենագանն ու իր թափառաշրջիկ դերասանական խումբը ներկայացրել են Պոյի The Fall of the House of Usher պատմվածքի սերիալային էկրանավորման թրեյլերը` https://tinyurl.com/2kvsxjbc
Ֆլենագանն իրեն չի դավաճանում, այնպես որ սասփենսն ու կենդանական վախն ապահովված են
🤠 Վերջապես, մաեստրո Մարտին Սկորսեզեի The Killers of the Flower Moon էպիկը հանդես եկավ վերջնական թրեյլերով` https://tinyurl.com/ye248drn
Ասում են` սա վարպետի լավագույն ֆիլմն է. այնպես որ սթրիմինգային ծառայությունից միլիոններ քերելն իզուր չի
🦹♂️ Հիշո՞ւմ եք մանկահասակ սուպերմենի մասին Brightburn ֆիլմը, որում մեր հերոսն աջ ու ձախ սպանում էր անմեղ մարդկանց. հիմա մշակվում է ֆիլմի սիքվելը` https://tinyurl.com/2zpj43yz
Եթե Գաննը պրոդյուսերն է, անպայման պետք է նայվի
👸 Բոլորը հարցնում էին` ինչո՞ւ Netflix-ը չի շարունակում Narcos-ը. պատասխանը Griselda սերիալի նոր կադրերն են` https://tinyurl.com/ys5nab6p
Այն պատմելու է կոլումբիացի կին նարկոբարոն Գրիզելդա Բլանկոյի մասին. հավատացեք, Էսկոբարից պակասը չի եղել
👨🚀 Հայտնի դարձավ For All Mankind սերիալի չորրորդ սեզոնի մեկնարկի ժամկետը` https://tinyurl.com/4d5hmt7c
Այն, ինչ եղել է Մարսի վրա, մնալու է Մարսի վրա
🥅 Ցավոք, Տայկա Վայտիտիի Next Goal Wins ֆիլմը չի արդարացրել երկրպագուների սպասումները` https://tinyurl.com/58tknzv9
Քննադատներն այն բավականին սառն են ընդունել, ոչ մի տպավորիչ բան
🌍 Իսկ իրոք տպավորիչ կլինի Դարրեն Արոնոֆսկու Postcard From Earth ֆիլմի ցուցադրությունը Լաս Վեգասում գտնվող հսկա գնդում` https://tinyurl.com/zhueutfh
🧿 Stranger Things-ն էլ սկսել է կյանքի նշաններ ցույց տալ` https://tinyurl.com/kj8n4raz
👗 Ու վերջում` Անյան ու Փյունյան` կրկին տարօրինակ զգեստներով` https://tinyurl.com/yfpcdypt
🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին ~
Իսկ #cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N1)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan