🎬 #cinéPAN (51)
🧕🏻 Երբ Սլավիկը երեք տարեկան էր, մայրն ասաց, որ փոքրիկ ապերիկ է ունենալու, ինչից Սլավիկը շատ ուրախացավ, բայց ապերիկ այդպես էլ չունեցավ։ Փոխարենը, մի օր մաման Սլավի տատիկի` հոր մոր հետ գնաց բժշկի, իսկ երբ վերադարձան, մայրը մի քիչ լացեց ու ապերիկի մասին մոռացան։ Հինգում Սլավիկը առաջին անգամ տեսավ, թե ինչպես է հայրը մորը ծեծում։ Յոթում հորեղբոր հետ մեքենայով Երևանում շրջելիս տեսավ, թե ինչպես է Վռամ հոպարը լուսամուտից շվվցնում ու սիգնալ տալիս գեղեցիկ կանանց։ «Լա նայի ինչ ծիտ ա, Սլավ»։ Տասներորդ դասարանի վիպուսկնոյին մայրն ասաց. «Տղես էնքան սիրուն ա, աղջկեքը հերթ են կանգնելու», իսկ պապան ավելացրեց` «Դափոնով»։ Պապան հաճախ էր այդպես ասում, Սլավը դեռ փոքրուց հիշում էր, որ իր նման տղեն աղքկեքին «դափոնով» պիտի ստանա, ինչպես կանաչին շուկայում։ Ուսանող տարիներին Սլավն ընկերների հետ սիրում էր գեղեցիկ աղջիկների հետևից ռեպլիկներ թողնել, «չամռվել», ինչպես ինքն էր ասում, հատկապես, «եթե պովըդ են տալիս»։ Երբ իրենց կուրսի Մարիամիկը Սլավի սիրո առաջարկը մերժեց, Սլավը աղջկան բռնի ուժով փախցրեց ընկերների հետ։ Սլավը չնստեց, որովհետև պապան Մարիամիկի հոր հետ խոսեց, հետո ասաց, որ աղջկա խաթեր իրա տղեն չի նստի։ Հետո Մարիամիկը հղիացավ։ Հետո պարզվեց` երեխան աղջիկ է, ու արդեն Սլավի մաման Մարիամիկին տարավ բժշկի, ինչից հետո միայն Սլավը հասկացավ, թե երբ երեք տարեկան էր, ուր կորավ ապերիկը... Նման պատմություններն այնքան սովորական են, որ դրանց զարհուրելիությունն ամբողջովին բացատրելու համար երբեմն անհրաժեշտ է մարդկանց ցավեցնել։ PAN-ի նոր լոնգրիդն այդպիսի ցավեցնող նոր ֆիլմի մասին է`
📖 lav.pan.am/substance
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
Անցնենք կինոյի նորություններին.
🪦 Նախորդ շաբաթ կյանքից հեռացավ լեգենդար դերասանուհի Մեգգի Սմիթը` https://tinyurl.com/232t83pj
👩🏻🍼 Մայկա Մոնրոն կխաղա The Hand That Rocks the Cradle թրիլլերի ռիմեյքում` չարագործ դայակի դերը` https://tinyurl.com/52rtp9tt
Օրիգինալում դայակին խաղում էր Ռեբեկա Դե Մորնեյը
🦺 Իսկ օսկարակիր Հիլարի Սուոնքը միացել է Yellowjackets-ի երրորդ սեզոնին` https://tinyurl.com/3xzd6zbe
👽 Alien: Romulus-ը թվային պլատֆորմներով դուրս կգա հոկտեմբերի 15-ին` https://tinyurl.com/n7a3fdu6
🤖 Amazon-ը մշակում է սերիալ RoboCop-ի հիման վրա` https://tinyurl.com/yc4a4czx
Պրոդյուսինգով կզբաղվի Ջեյմս Վանը
🦹🏻♂️ Բեթմենի թշնամիների` Բեյնի ու Դեթսթրոուքի մասին ֆիլմը մշակման փուլում է` https://tinyurl.com/bermsxxk
🦸🏻♂️ Իսկ Ալան Թյուդիկը գաղտնի դեր է խաղացել Ջեյմս Գաննի Superman-ում` https://tinyurl.com/fhcxxc9s
🕴🏻 Ավարտվել են Nobody 2-ի նկարահանումները` https://tinyurl.com/2a96vn3r
Ֆիլմն էկրաններ կբարձրանա 2025-ի օգոստոսին
🥷🏻 Մեկ այլ փոթորկային մարտաֆիլմի` Ballerina-ի թրեյլերն արդեն կարելի է վայելել` https://tinyurl.com/48sd25pd
🎞️ Հրապարակվել է նաև The Last of Us-ի երկրորդ սեզոնի տպավորիչ թիզերը` https://tinyurl.com/3uxshy3e
▪️ Շոկային ու էքստրեմալ The Substance-ը, որի մասին մեր այս շաբաթվա լոնգրիդն է` https://tinyurl.com/yrywhsma
▪️ Հսկա մարդանման ռոբոտների մասին ֆրանշիզի հերթական մասը` https://tinyurl.com/3mh2xea
▪️ Կամ Hellboy-ի արկածների թեմայով նոր փորձը` https://tinyurl.com/2bvwxxz9
🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N50)
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan