🎬 #cinéPAN (59)
🫡 «Գնդեվազի ասիչները» սերիալի հեղինակ Խումհար Կալունցը Կանարյան կղզիների ծովափին ըմբոշխնում էր իր բաժին մոխիտոն` մտորելով սերիալի հաջորդ սեզոնի մասին, երբ հեռախոսը չարագուշակ դղդղաց։ Մինչ այդ Կալունցն արդեն որոշել էր, որ գնդեվազցի ավտորիտետ Էդո Նավասիբիրսկին հաջորդ սեզոնին պարտադիր պիտի պրեդյավա անի իր ոխերիմ թշնամուն` Ճաճանչի Գառոյին, ով համատեղությամբ Էդոյի բաջանաղն էր։ Հեռախոսի դղդղոցի պահին Խումհարն արդեն մտորում էր Էդոյի քրոջ` Նելուշիկի ապագայի ու Բելաջո ռեստորանում նրա շքեղ հարսանիքի դրվագի մասին։ Սկզբում նա որոշեց անտեսել իր այֆոնի վիբրացիան, բայց ինչ-որ աներևակայելի ուժ, կարծես, ստիպում էր Կալունցին մի կողմ դնել մտորումներն ու վերցնել հեռախոսը։ Ի վերջո ընկրկելով` Խումհարը սեղանին դրեց մոխիտոն, վերցրեց հեռախոսը, ապաարգելափակեց։ WhatsApp-ով նամակ էր։ Ո՞վ կլինի էս կիրակի օրով, մտածեց Կալունցն ու բացեց հավելվածը։ Սերիալի պրոդյուսեր Մխիթար Ենգիբարովն էր։ Գրել էր ընդամենը մեկ տող. Сириал закриваим, идити дамой, спасба за внимании.
Այս հորինվածքը կարող է ծիծաղելի երևալ, բայց իրական, սիրված սերիալների հետ երբեմն նման անարդար բաներ կատարվում են։ PAN-ի նոր լոնգրիդում կարդացեք դրանցից երեքի մասին`
📖 lav.pan.am/cancel
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
Անցնենք կինոյի նորություններին.
🤝🏻 Ռոբերտ Պատինսոնը համալրել է Քրիստոֆեր Նոլանի հաջորդ ֆիլմի քասթը` https://tinyurl.com/47uzh2yh
👽 Այլմոլորակայինների մասին Սթիվեն Սփիլբերգի ֆիլմի դերասանական կազմն են համալրել Էմիլի Բլանթն ու Ջոշ Օ'Քոնորը` https://tinyurl.com/58xhhsvv
👨🏿🦲 Իսկ Սեմյուել Լ. Ջեքսոնը բանակցում է Ջեյ Ջեյ Աբրամսի նոր ֆանտաստիկ ֆիլմին միանալու համար` https://tinyurl.com/42fddse8
🕴🏻 Պիտեր Դինքլեյջն ու Ջիլիան Անդերսոնն էլ բանակցություններ են վարում Dexter. Resurrection սերիալին միանալու համար` https://tinyurl.com/yc37vfur
😵 From-ը երկարացվել է չորրորդ սեզոնով` https://tinyurl.com/34kvm5bn
🧟♂️ Հրապարակվել է առաջին կադրը Գիլյերմո դել Տորոյի Frankenstein-ի նկարահանման հրապարակից` https://tinyurl.com/ye8jasa7
👾 Ինչպես նաև Նոս Հոուլիի Alien. Earth սերիալի` ինտրիգներով լի կարճ թիզերը` https://tinyurl.com/6dt5pa5d
🐥 Minecraft խաղի էկրանավորման լիարժեք թրեյլերը` https://tinyurl.com/yr8rcr5r
🐉 Ու How to train your Dragon անիմացիոն ֆիլմի խաղարկային ադապտացիայի թրեյլերը` https://tinyurl.com/4nfw9zbk
Վերջին երկուսի գոյության իմաստն անգամ ստեղծողները չգիտեն
😱 Scream-ի հաջորդ մասում պատմությունը կենտրոնանալու է Սիդնի Փրեսքոթի ու նրա դստեր շուրջ` https://tinyurl.com/3pdsnsh5
▪️ Բնականաբար, լեգենդար Gladiator-ի շարունակությունը` https://tinyurl.com/5n64y6m4
▪️ Wicked երաժշտական հեքիաթը` https://tinyurl.com/3uypvk56
▪️ Կամ էլ Հյու Գրանտի մասնակցությամբ Heretic սարսափ թրիլլերը՝ https://tinyurl.com/37kva7rn
🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N58)
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan