🖼️ #մշակութաPAN Weekly (195)
🖼️ Դիեգո Վելասկեսի՝ 1656-ին ստեղծած «Լաս Մենինաս» կտավը համարվում է արևմտյան արվեստի ամենանշանակալից գործերից մեկը։ Այն գտնվում է Մադրիդի Պրադո թանգարանում և վաղուց անցել է սովորական գեղանկարչության սահմաններն ու դարձել մտածողության տարածք։ Բարոկկո ոճի նկարիչ Լուկա Ջորդանոն այն անվանել է «արվեստի աստվածային խոսք», իսկ ավելի ուշ Թոմաս Լոուրենսը գրել է, որ սա «արվեստի ճշմարիտ փիլիսոփայությունն» է։ Վերջապես՝ ո՞րն է կտավի հմայքը։ Վելասկեսի «թեթև ձեռքով» մի կտավում կարծես հանդիպում են նկարիչը, բնորդն ու դիտողը։ Կտավի հայացքներն ասես հենց դիտողին են ուղղված ու երկար դիտելիս հանկարծ սկսում ես կասկածել՝ գուցե դո՞ւ ես տեսարանի ներսում։ «Լաս Մենինասը» չի փորձում անմիջապես տպավորել, բայց ստիպում է առավել ուշադիր ու մանրակրկիտ ուսումնասիրել կտավը։ Այստեղ պատմությանը ծանոթանում ես աստիճանաբար, փոքր դետալներով, թաքնված հայացքներով, հակասություններով ու շերտերով։ Եվ որքան երկար ես նայում, այնքան ավելի պարզ է դառնում, որ դու պարզապես դիտող չես։ #PAN-ը պատմում է Դիեգո Վելասկեսի ամենահայտնի ու քննարկված կտավի և դրանում պատկերված խորհրդավոր միջավայրի մասին՝
Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Բրիտանացի երգչուհի Raye-ն իր նոր ալբոմում որոշել է համադրել ժամանակակից ռիթմերն ու դասական երաժշտությունը. Նա ստեղծագործություններից մեկում օգտագործել է Անտոնիո Վիվալդիի հանրահայտ «Տարվա եղանակները» շարքի «Ձմեռ» կոնցերտից հայտնի մի հատված՝ https://tinyurl.com/3542n5p2
▪️ Փոլ ՄաքՔարթնիի նոր սինգլը վերադարձ է նրա երաժշտական աշխարհի լավագույն ավանդույթներին. Լեգենդար երաժիշտը ժամանակակից թրենդների հետևից ընկնելու կարիք չունի, սա կարոտով լի ստեղծագործություն է, իրական ու անկեղծ զգացումներին վերադառնալու փորձ՝ https://tinyurl.com/tkpru7xa
🇦🇲 DJ Meets Orchestra - նոր սերնդի երաժշտական շոու. Ապրիլի 7-ին կարող եք տեսնել, թե ինչպես է սիմֆոնիկ երաժշտությունը միավորվում էլեկտրոնային էներգիայի հետ. Լեգենդար դասական գլուխգործոցները կհնչեն սիմֆոնիկ նվագախմբի կենդանի կատարմամբ և ժամանակակից էլեկտրոնային մշակումներով` https://tinyurl.com/vrwexd7u
▪️ Իտալական մասնավոր թանգարանից մի քանի միլիոն եվրո արժեքով կտավներ են անհետացել. Հանցագործներին հաջողվել է տիրանալ համաշխարհային արվեստի վարպետների՝ Ռենուարի, Սեզանի և Մատիսի գործերին։ Ահա աղմկահարույց հանցագործության մանրամասները` https://tinyurl.com/yjk75hk5
▪️ Ֆլորիդայի Դալիի թանգարանը համալրել է իր հավաքածուն սյուրռեալիստ վարպետի ամենամասշտաբային կտավով. Այս մոնումենտալ աշխատանքը ձեռք են բերել աճուրդում՝ մոտ 300,000 դոլարով՝ https://tinyurl.com/59btb2nm
🇦🇲 Կարոտե՞լ եք «Գարուն» ամսագիրը. Ապրիլի 8-ին Էպիգրաֆում դրա շապիկների ցուցահանդեսի բացումն է, որն իրականացվում է Հայաստանի ազգային գրադարանի հետ գործակցությամբ՝ https://tinyurl.com/745vur3k
▪️ «Գահերի խաղից» մինչև «Դաունթոնի աբբայություն». Շոտլանդիայում բացվել է ցուցահանդես, որտեղ ներկայացված են հայտնի ֆիլմերի ու սերիալների ամենատպավորիչ զգեստները։ Costume Couture էքսպոզիցիան ներառում է լեգենդար Cosprop տան ավելի քան 80 աշխատանք, որոնք արտացոլում են տարբեր դարաշրջանների նորաձևությունն ու կինոաշխարհի շքեղությունը` https://tinyurl.com/4fpypman
▪️ Գիլյերմո դել Տորոն Օսկարի 98-րդ մրցանակաբաշխությունից տուն է վերադարձել առանձնահատուկ նվերով. Թեև նրա «Ֆրանկենշտեյնը» չարժանացավ «Լավագույն ֆիլմ» կոչմանը, ռեժիսորի գործընկերները նրան անակնկալ են մատուցել ու նվիրել են բրիտանացի նկարիչ Ջոշ Քիրբիի հազվագյուտ կտավը՝ https://tinyurl.com/nheezysp
🇦🇲 Ապրիլի 7-ին էլ հնարավորություն ունեք խորասուզվելու առաջին և ստեղծագործապես ամենակայացած կին ռեժիսորներից մեկի՝ Ժերմեն Դյուլակի արվեստի մեջ. Ազգային գրադարանի Մեծ դահլիճում կցուցադրվեն նրա բազմաթիվ լեգենդար գլուխգործոցներից երկուսը՝ «Ժպտացող տիկին Բյոդեն» և «Ուղևորության հրավերը»` https://tinyurl.com/5n7h6fx9
▪️ Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահը հայտարարել է իր հավաքածուի խոշոր համալրման մասին. Պատկերասրահը ձեռք է բերել ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանի բացառիկ լուսանկարների շարք։ Այս պատմական կադրերը վավերագրական կարևոր վկայություններ են, բայցև արվեստի նմուշներ՝ https://tinyurl.com/y67ad9np
▪️ Նյու Յորքի լեգենդար «Չելսի» հյուրանոցի երբեմնի կյանքն ու ավանգարդ մթնոլորտը նորից հասանելի են դարձել հանրությանը՝ շնորհիվ գերմանացի լուսանկարիչ Ալբերտ Սկոպինի՝ վերջերս հայտնաբերված կադրերի. Ավելի քան կես դար կորած համարվող այս լուսանկարները, որոնք արվել են 1969-1971 թվականներին, այժմ ամփոփվել են նոր լույս տեսած գրքում` https://tinyurl.com/2tjjj52k
🇦🇲 Երևանի ժամանակակից արվեստի ինստիտուտն ապրիլի 3-ին հրավիրում է «Վայրեր և վիճակներ» ցուցահանդեսի բացմանը. Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակում կազմակերպված այս ցուցահանդեսը ներկայացնում է Ֆրանսիայում արվեստի բարձրագույն կրթության բացառիկ հաստատություններից մեկի՝ Առլի Լուսանկարչության ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտների աշխատանքները՝ https://tinyurl.com/yukjkjcv
▪️ Շվեյցարացի հետազոտող Քրիստոֆ Բաումերն իր նոր գրքում փորձում է վերծանել նախապատմական ժայռապատկերների գաղտնիքները՝ խուսափելով հանրահայտ հակապատմական վարկածներից և շահարկումներից՝ https://tinyurl.com/y7jtkps2
▪️ Սթիվեն Քինգի արխիվների ուսումնասիրությունը բացահայտում է հեղինակի ստեղծագործական սովորություններն ու գրական «խոհանոցի» անսպասելի մանրամասները. Կարդացեք դեպի մեծ գրականություն Քինգի անցած բարդ, բայց հետաքրքիր ճանապարհի մասին՝ https://tinyurl.com/4xvjj4w6
🇦🇲 Ֆրանսահայ բանաստեղծ Միսաք Մանուշյանի ծննդյան 120-ամյակի առթիվ, Հայաստանի ազգային գրադարանի Արվեստի բաժնում կբացվի գրականության ցուցադրություն․ Ապրիլի 6-ին այցելուներին կներկայացվեն Մանուշյանի բանաստեղծությունները, նաև նրա կյանքին ու գործունեությանը նվիրված արժեքավոր հրատարակություններ՝ https://tinyurl.com/687u33ss
#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N194)
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan