#մշակութաPAN
July 18, 2023

🖼️ #մշակութաPAN (68)

Արվեստի պատմության մեջ խանդի թեմայով ու խանդի հողի վրա շատ մոլբերտներ են դրվել․ դրանցից որոշները հենց համանուն վերնագրով են՝ «Խանդ», կամ թեմայով՝ դիցաբանական, անձնական։ #PAN-ն այս անգամ պատմում է ուշ Վերածննդի շրջանից մեզ հասած Վեներայի և Ամուրի այլաբանությունների և Մունկի «Խանդերի» մասին։ Ինչպես գլուխը ձեռքերի մեջ առած կերպարը մեկնաբանվեց որպես խանդ, հետո դարձավ սեռավարակի այլաբանություն, և ինչու մոդեռնիզմի նախահայրերից մեկը 11 անգամ խանդել տվեց՝ https://lav.pan.am/jealousy


Շաբաթվա մշակութային ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🏛️  Դասական արվեստից…

▪️  Հայտնի դիսկուրս է, որ Վան Գոգին գնահատեցին միայն հետմահու, բայց կային քչերը, որ ճիշտ ժամանակին էին նկատում հանճարը։ Աննա Բոշը միակ կոլեկցիոներն էր, որ գնել է Վան Գոգի կտավը նրա կենդանության օրոք՝ https://bit.ly/3rwJm1B

▪️  Երբեմն պատահում է` ոչ թե մարդն է գտնում նկարը, այլ նկարը՝ մարդուն։ Սա Աննա Վալինսկայի զարմուհու միտքն էր, երբ վերջերս հայտնաբերվեց Արշիլ Գորկու վրձնին պատկանող Վալինսկայի դիմանկարը՝ https://bit.ly/3Ofi34B

🇦🇲  Մեկ այլ մեծանուն հայի՝ Մինաս Ավետիսյանի 95 ամյակին նվիրված ցուցադրություն է բացվել նկարիչների միությունում՝ https://bit.ly/3NVPc3R

🎶  Ժամանակակից երաժշտությունից…

▪️  Արետա Ֆրանկլինին անվանում են սոուլի թագուհի և նրա անունը կապում միայն լեգենդար երաժշտական կատարումների հետ։ Հիմա մի ամբողջ դատական գործ պարզում է, թե ինչ վերջին ցանկություն ուներ երգչուհին և ինչի մասին էին նրա վերջին ձեռագիր նամակները՝ https://bit.ly/3Dk3Gpu

▪️  Մահից հետո թողած երաժշտական ժառանգությունն ապրեցնում է լեգենդներին. Սիդ Բարրեթի և Pink Floyd֊ի արվեստի մասին ավելին իմանալու համար նոր հնարավորություն է ստեղծվել՝ https://bit.ly/3DhupCT

🇦🇲  Երաժշտական լեգենդ դառնալու ճանապարհը վաղ տարիքից է սկսում ու գուցե Հայաստանում ծնվել է ջազի հաջորդ աստղը։ Հուլիսի 22֊ին «Ջազ երեխաների համար» նախագիծը երեխաներին հասանելի ու հետաքրքիր ձևաչափով կպատմի ջազի մասին` https://bit.ly/3OgLjIa

🎻  Դասական երաժշտությունից…

▪️  Երեխաների հետ մրցելը կատակ բան չէ. 11֊ամյա վիրտուոզ ջութակահարը տասը րոպե բարոկկո երաժշտություն է նվագել և դարձել աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական մրցույթներից մեկի հաղթողը՝ https://bit.ly/3rFKOyo

▪️  Եթե 11֊ամյա վիրտուոզը քիչ հանդիպող երևույթ է, ապա դասական նվագախմբի՝ գիշերային ակումբում տված ելույթը գրեթե անհնարի ժանրից է։ Կարդացեք, թե ինչպես է մեկ նվագախումբը փոխում «ավանդական դասականի» մասին պատկերացումները՝ https://bit.ly/3rDp71X

🇦🇲  Հայաստանը, ի դեպ, հետ չի մնում։ Այստեղ էլ դասական և ոչ միայն դասական երաժշտություն կարելի է լսել Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքում։ Հուլիսի 24֊ին տանիքում Բաբաջանյան է հնչելու՝ https://bit.ly/43vfVdm

🎬  Կինոյից…

▪️  Վերադառնալով երեխաների թեմային. Միացյալ Նահանգներում մեկ ֆիլմը հասարակությանը երկու մասի է բաժանել։ Երեխաների թրաֆիքինգի թեման «Ազատության ձայնը» ֆիլմում բարձրացնում է հարցերի մի ամբողջ շարք՝ էթիկականից մինչև իրավական՝ https://bit.ly/44Rap5Q

▪️  Ծանր թեմայից անցնենք հին, բարի ու դեղին հիշողություններին. The Beatles֊ի հայտնի Yellow Submarine֊ը երգից բացի դարձավ նաև անիմացիոն ֆիլմ։ Ի՞նչ դեր ունեցան խմբի երաժիշտները ֆիլմի ստեղծման մեջ. Վերհիշենք գլխավոր վարկածները՝ https://bit.ly/3QjLjJ9

🇦🇲  Որակյալ ֆիլմ առաջին հերթին նշանակում է պրոֆեսիոնալ թիմ։ Օգոստոսի 4֊ից Երևանում կանցկացվի եռօրյա ինտենսիվ հանդիպումների շարք։ Սկսնակները և պրոֆեսիոնալ կինոարտադրողները հավաքվելու են ծանոթանալու և հետագայում միասին ֆիլմեր նկարահանելու համար՝ https://bit.ly/3Q1ZEcR

🎭  Թատրոնից…

▪️  Առաջին անգամ իրավունք է տրվել ադապտացնել Սթենլի Կուբրիկի 1964 թվականի «ապոկալիպտիկ կոմեդիան». Մոտ ապագայում Dr. Strangelove֊ը կհայտնվի բեմում՝ https://bit.ly/3Ojn63W

🇦🇲  Մեր հարազատ բեմերում ևս որակյալ ներկայացումները շատ են. Դրամատիկական թատրոնում, օրինակ, հուլիսի 21-ին կարող եք դիտել «Օրնֆիլ» տրագիկոմեդիան՝ https://bit.ly/3K2Vy0o

▪️  Եվ վերջում` հատկացրեք մի քանի րոպե ու կարդացեք երաժշտական թատրոնի լեգենդներից մեկի՝ Շելդոն Հարնիկի մասին։ Նրա կարիերան երաժշտության ու խոսքերի «երկխոսության», հղկված հումորային նոտաների և կարեկցանքի մասին էր՝ https://bit.ly/3ruxAVf


📩 հ.գ. ի դեպ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ հավելյալ բոնուսները բաց չթողնելու համար՝ https://pan.am/luvpan