#մշակութաPAN
July 26, 2023

🖼️ #մշակութաPAN (69)

✍️ Ինչպես Ժերիկոն կյանքի վերջին տարիներին հոգեկան առողջությանը նվիրված 10 կտավ ստեղծեց և միայն 5-ը մեզ հասավ: Ինչպես Էգոն Շիլեն իր հղի կնոջ մահվանից 3 օր անց ավարտեց կյանքի ամենավերջին գործը՝ «Ընտանիքը»։ Ռոմանտիզմի օրերին ստեղծված դիմանկարներից մինչև Շիլեի մահվանը նախորդած կտավ, հոգու ցավերից մինչև իսպանական գրիպ. PAN-ն այս անգամ այս թեմաներին է անդրադառնում՝ https://lav.pan.am/disease


Անցնենք մշակութային ամենաուշագրավ իրադարձություններին․․․

🏛️ Դասական արվեստից…

▪️ Բենքսիի ինքնությունը բացահայտելու հերթական ապարդյուն փորձը, կամ աննախադեպ բացահայտում՝ այդ ճանապարհին։ Պնդում են, որ արտիստին նվիրված BBC֊ի փոդքասթների շարքում ներառվել է հարցազրույց, որտեղ հենց Բենքսիի ձայնն է՝ https://bit.ly/3NZ5B7C

▪️ Անանուն, բայց արվեստին բառացիորեն մոտ կանգնած մեկ այլ մարդու պատմություն. Մետրոպոլիտեն թանգարանի անվտանգության աշխատակիցը տասը տարի արվեստի նմուշների հետ «անձնական» շփումից հետո թանգարանին իր «սիրո նամակն» է ուղղել՝ https://bit.ly/3rDVf5L

🇦🇲 Արվեստի նշանավոր դեմքերի անունները, կյանքն ու ստեղծածը պետք է լավ հիշել. Հուլիսի 28֊ին Սարյանի տուն-թանգարանում անցկացվող թեմատիկ-ճանաչողական հերթական դասախոսությունը նվիրված կլինի Անտոնիո Գաուդիին՝ https://bit.ly/3O8ONLv

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Երկրորդ համաշխարհայինից մինչև երաժշտական փայլուն կարիերա. Թոնի Բենեթին կարծես բոլորն էին սիրում։ Իսկ գլխավոր պատճառն այն էր, որ անցողիկ թրենդներին հետևելու փոխարեն Բենեթը հավատարիմ էր իր տեսակին՝ https://bit.ly/44EPC5M

▪️ 50 ռեփեր և նույնքան պատմություն. Այս ցանկում կգտնեք ձեզ հայտնի կատարողների առնվազն մեծամասնությանը և կկարդաք այս ժանրում սերունդների փոխազդեցության մասին՝ առաջին դեմքից՝ https://bit.ly/44VVCHd

🇦🇲 Երաժշտության մեջ սերունդների փոխազդեցությունից ավելի գրավիչ գուցե լինի միայն միջազգային փոխազդեցությունը։ Հուլիսի 30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ջազային երեկո է. Բեմում են Վահագն Հայրապետյանն ու Անդրեյ Զիմովեցը՝ https://bit.ly/3QaLWUY

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Երաժշտությունը համամարդկային է, և սա կրկին հաստատվում է Շուբերտի ստեղծագործությունների շոտլանդա֊մեքսիկական մեկնաբանությամբ՝ https://bit.ly/3NZpU52

▪️ Համամարդկայինին գումարենք նաև երաժշտության՝ ժամանակ ու տարածություն չճանաչելու գաղափարը. Ուիլյամ Բյորդի մահից 400 տարի անց կոմպոզիտորները պատմում են, թե ինչպես է անգլիացի կոմպոզիտորն այսօր էլ ոգեշնչում իրենց՝ https://bit.ly/3OurgX4

🇦🇲 Դասական արվեստին առավել մոտ լինելու համար հայ հանդիսատեսն էլ հուլիսի 29-ին կարող է մասնակցել Պուչչինիի «Տուրանդոտ» օպերայի առաջնախաղին՝ https://bit.ly/43Fcjpl

📚 Գրականությունից…

▪️ Անցնենք դասական գրականությանը. Թարգմանիչների աշխատանքը ևս ստեղծագործական է և սրա վառ ապացույցն այն մարտահրավերներն են, որոնք առաջացել են «Կարամազով եղբայրները» անգլերեն թարգմանելիս՝ https://bit.ly/44GgPVM

▪️ Ասելիքը տեղ հասցնելու համար գրողը միշտ չէ, որ նախընտրում է հարյուրավոր էջեր գրել. Հարցն այստեղ հետևյալն է՝ գրական ստեղծագործությունը «չափից շատ կարճ» լինո՞ւմ է։ Գրականագետներն ասում են՝ կախված է ընթերցողից՝ https://bit.ly/3rNklyZ

🇦🇲 Սահյանն ու Բակունցը երբեք շատ չեն լինում. Եթե համամիտ եք այս մտքի հետ, ապա հուլիսի 29-30֊ը գրական արշավով կարող եք գնալ Սյունիք։ Նախատեսվում են թանգարանային այցեր, խարույկի շուրջ ընթերցումներ և շատ ավելին՝ https://bit.ly/3DtEiO8

🎭 Թատրոնից…

▪️ Ամերիկյան բեմերը «մութ ու դատարկ» են. Թե՛ դերասանների, թե՛ ներկայացումների թիվը կրճատվում է, իսկ պատճառները գլոբալ են ու բազմաշերտ՝ պանդեմիայից մինչև բովանդակային՝ https://bit.ly/3Y86yz7

▪️ Լոնդոնի Grenfell Tower-ի հրդեհը «կբարձրանա բեմ». Փրկվածների և ականատեսների աչքերով ողբերգության մասին ներկայացում է բեմադրվել՝ https://bit.ly/46XRDMh

🇦🇲 Երևանում էլ հուլիսի 27֊ին կարող եք դիտել Չարլզ Բուկովսկու կյանքի պատմությունը։ «Բուկովսկի». ներկայացում՝ մեծերի համար՝ https://bit.ly/4506zrq


📧 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan