#մշակութաPAN
August 2, 2023

🖼️ #մշակութաPAN (70)

Ինչո՞ւ է Միքելանջելոյի «Դավիթը» այդքան մեծ՝ հասակով ու հռչակով, և ինչպե՞ս ստացվեց, որ 26-ամյա իտալացին այդքան հեշտությամբ «խոսեց» մի մարմարի հետ, որ մինչ այդ ոչ մեկին չէր ենթարկվել։ Եվ ինչպես ստացվեց, որ աշխարհի ամենահայտնի համբույրներից մեկը «Դժոխքի դարպասներից» պոկվեց ու Ռոդենի ձեռամբ դարձավ սիրո ու կրքի մի խորհրդանիշ՝ https://lav.pan.am/sculptures


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ.


Անցնենք ամենաուշագրավ իրադարձություններին․․․

🏛️ Դասական արվեստից…

▪️ Իսպանացի նկարչուհի Ռեմեդիոս Վարոն գիտաֆանտաստիկ գրականության սիրահար էր։ Սյուրռեալիզմի ներկայացուցչի կտավները կարծես այդ երևակայական աշխարհներից լինեն։ Նոր ցուցադրությունը բացահայտում է Ռեմեդիոս Վարոյի «այս աշխարհից դուրս» կերպարը՝ https://bit.ly/3Kny5Hv

▪️ Երբեմն Վարոն ստեղծագործական քննարկումներներ էր ունենում իր հոգուն ու արվեստին մոտ Ֆրիդա Կալոյի և Դիեգո Ռիվերայի հետ։ Մեքսիկացի այս զույգի կյանքն արվեստի, դրա նկատմամբ կիրք ու սեր ունենալու և մի փոքր էլ քաղաքականության մասին էր։ Այս ամենն ամբողջացրել են «Ֆրիդա և Դիեգո. Սեր և հեղափոխություն» ցուցադրության մեջ՝ https://bit.ly/3rO0dNn

🇦🇲 Արդիականությունը ներառում է արվեստի և կյանքի միջև եղած արգելքների վերացումը՝ ապագայի նորարարությունների ու անցյալի վերականգնման հետ միասին։ Այս թեմայով քննարկումներն անվերջ են, բայց միշտ նոր ասելիքով։ Օգոստոսի 3-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կարող եք լսել արվեստաբան Ֆրանչեսկո Գալլոյի մեկնաբանությունը՝ https://bit.ly/3DApfCe

🏛️ Թվային արվեստից…

▪️ Արդիականացման մասին խոսելով հասանք Լուսին. Արվեստի նմուշների թվային հավաքածուն մշտական «ցուցադրության» կդրվի Լուսնի վրա՝ https://bit.ly/45bdHky

▪️ Մեքենայական ուսուցման շնորհիվ էլ մարդիկ կարողանում են «ներթափանցել» Լեոնարդո դա Վինչիի հանճարեղ ուղեղ և մի քանի հազար նկարների վերլուծությամբ ուսումնասիրել դա Վինչիի ծածկագրերը՝ https://bit.ly/3DAOuVd

🇦🇲 Հայաստանում էլ միջազգային Gyumri Art Week 2023֊ը սինթեզում և վերանայում է ուսումնասիրության նոր մոդելների կիրառումը։ «X-ի և Y-ի միջև» ինստալացիաները խաչաձևում են մաթեմատիկական տարրերը և արվեստը՝ https://bit.ly/3Ydkp7z

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Շատերն են համակարծիք, որ Շինեյդ Օ'Քոնորի Nothing Compares 2 U-ն ոչ մի այլ բանի հետ չի համեմատվի։ Իսկ այս երգի պատմությունն այն դարձնում է շատ ավելի արժեքավոր: Երգը հեղինակել ու առաջին անգամ կատարել է Փրինսը։ Մի քանի վարկած կա, թե ի վերջո ո՞ւմ էր երգիչը նվիրել այս ստեղծագործությունը՝ https://bit.ly/3DB7x1l

▪️ «Եթե երազանք ունես, ապա գնա՛ դրա հետևից». Այսքան պարզ, բայցև այսքան հստակ՝ սա Փոլ Նիկոլասի բանաձևն է։ Ձախողված ռոք կատարողից մինչև հաջողակ փոփ երգիչ, «Հիսուս Քրիստոս գերաստղ»֊ից մինչև «Կատուներ» մյուզիքլ։ Մի կյանքի պատմություն՝ առաջին դեմքով՝ https://bit.ly/44LKflq

🇦🇲 Մի ամբողջ կյանքի մասին է նաև երաժիշտ Արտյոմ Լալայանի ստեղծագործական ճանապարհը։ Օգոստոսի 10-ին կարող եք վայելել մաեստրոյի այցեքարտը՝ «Ջազը՝ հայկական շեշտադրմամբ»՝ https://bit.ly/3ODb4Te

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Գուցե տպավորություն կա, որ սիմֆոնիկ նվագախմբերի ելույթներում ջութակը կամ շեփորը «գլխավոր դերակատարն» են, իսկ, օրինակ հարվածային գործիքները՝ «երկրորդ պլանի դերակատարն են»։ Իրականում նվագախումբը կենդանի օրգանիզմ է։ Համոզվելու համար վայելեք հարվածային գործիքների լավագույն նվագախմբային կատարումները՝ հավաքված մի տեղում՝ https://bit.ly/3KlBPZU

▪️ Շարունակենք դասական երաժշտության ունկնդրումը. Յոզեֆ Հայդնի հայտնի № 49 սիմֆոնիան կանադական բարոկկո նվագախմբի կատարմամբ՝ https://bit.ly/3qcYktb

🇦🇲 Դասական տրամադրությունը կարող եք շարունակել արդեն Երևանում։ Օգոստոսի 12-ին կներկայացվի Պուչչինիի հանրահայտ «Տոսկա» օպերան՝ https://bit.ly/3QDdp2b

🎬 Կինոյից…

▪️ Կինոյի մասին խոսելիս նախ վերհիշենք, թե ինչ ժառանգություն թողեց կինոաշխարհին անգլո֊ֆրանսիացի դերասանուհի Ջեյն Բիրկինը՝ https://bit.ly/3DErSTO

▪️ Իսկ այս օրերին կինոաշխարհը շարունակում է վարդագույն ու սև լինել. Հիմա արդեն սկսել են քննարկել ոչ միայն երկու ֆիլմի ակնհայտ տարբերությունները, այլև դժվար նկատելի ընդհանրությունները՝ https://bit.ly/3Op54fM

🇦🇲 Լավ ֆիլմ ստեղծելու համար թիմային ջանքեր են պետք. Հայաստանում կինեմատոգրաֆիստների համար փորձի փոխանակման կարճաժամկետ հարթակ է ստեղծվել, որի ճիշտ կիրառումը երկարաժամկետ արդյունք կարող է ստեղծել՝ https://bit.ly/458Bm5d


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan