🖼️ #մշակութաPAN (71)
Նրբազգաց բանկիրներ, թե՞ լավ հաշվարկող արվեստասերներ․ PAN-ն այս անգամ ոչ թե նկարի կամ նկարչի, այլ նրանց հովանավորողների մասին է պատմում։ Ֆլորենցիայում փառքի հասած Մեդիչիների դեմքերը պատմության մեջ մնացել են որպես Վերածննդի իտալական արվեստի հովանավորների։ Ինչպես «Վեներայի ծնունդ» պատվիրած ընտանիքն իր տեղն ու դիրքը հաստատեց, միֆական հերոսների հետ ասոցացվեց և նկարիչների հովանավորեց, ու ինչու Մեդիչիների օրոք Ֆլորենցիան լքեց Միքելանջելոն՝ https://lav.pan.am/medici
Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ.
Անցնենք ամենաուշագրավ իրադարձություններին․․․
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Պատկերացրեք՝ Beatles֊ն առանց Beatles֊ի անդամների։ Երաժշտական խմբերի ինքնությունն ու ձեռագիրն առաջին հերթին հենց կատարողներից է կախված։ Իսկ ի՞նչ է լինում, երբ խումբը մնում է, իսկ անդամները (ընդ որում՝ բոլորը) փոխվում՝ https://bit.ly/47r9efN
▪️ Լեգենդար խմբերի անցած ուղիները խիստ տարբեր են։ Այս պնդումը ճիշտ է նաև երաժշտական ժանրերի համար։ Սա է փաստում հիփ֊հոփում վերջին հինգ տասնամյակի զարգացումը պատկերող նյույորքյան աուդիովիզուալ ցուցադրությունը՝ https://bit.ly/3DJIzgy
🇦🇲 Լեգենդար անուններից խոսելով հասնենք Հայաստան. Օգոստոսի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքում կարող եք վայելել Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները՝ նորովի՝ https://bit.ly/44W6ViY
🎻 Դասական երաժշտությունից…
▪️ Ինչպե՞ս օպերային արվեստը հասանելի դարձնել բոլորին. Օպերան ավելի ներառական դարձնելու գաղափարը դիրիժոր Անտոնիո Պապպանոյի գլխավոր թեզն է՝ https://bit.ly/3Qyy2MG
▪️ Ի դեպ, օպերային արվեստի ներկայացուցիչները փորձում են նաև նվազեցնել կլիմայի փոփոխության հետևանքները։ Ամեն դեպքում՝ իրենց չափով գոնե ձգտում են «բնապահպանական գիտակցության» օրինակ ծառայել՝ https://bbc.in/3Yoi5L2
🇦🇲 Այս բոլոր գովելի նախաձեռնությունների մասին լսելուց հետո արժե օգոստոսի 11֊ին դիտել Վերդիի ամենահայտնի փարիզյան սիրո պատմությունը՝ «Տրավիատա» օպերան՝ https://bit.ly/3OMzb1V
▪️ Եվրոպայի լուսանկարչական ամենամեծ փառատոններից մեկը վերադառնում է Ֆրանսիայի հարավ. Առլում անցկացվող փառատոնի այս տարվա թեման «Գիտակցական վիճակն» է՝ https://bit.ly/440rSYL
▪️ Լուսանկարն առաջին հերթին պատմություն է. Այս ֆոտոգիրքը պատմում է, թե ինչ պատմություններ ունեն բանտից դուրս եկած ու «երկու կյանք» տեսած մարդիկ՝ https://bit.ly/43YDlbl
🇦🇲 Պատմության մասին՝ ավելի լայն կոնտեքստում. Իտալիայում ապրող քուրդ լուսանկարիչ Մուրադ Յազարը Վանում և Արարատ լեռան շրջակայքում լուսանկարչական workshop է նախաձեռնել՝ https://bit.ly/3s01Bg6
▪️ Վերջին ամսվա ընթացքում աշխարհի կինոթատրոններն այնքան մարդ տեսան, որ հիշեցին նախակովիդային շրջանը։ Բայց ամեն ինչ երկու կողմ ունի։ Կա հիմնավոր կարծիք, որ կինոթատրոնում ֆիլմ դիտելու էթիկետը պատմական ցածր մակարդակում է՝ https://bit.ly/3YnUCtn
▪️ Նոր ու խոստումնալից ֆիլմերի մասին. «Գոլդա» ֆիլմի առաջին թրեյլերում առաջին կադրերն են, որտեղ Հելեն Միրենն Իսրայելի վարչապետ, լեգենդար քաղաքական գործիչ Գոլդա Մեիրի դերում է՝ https://bit.ly/3KwSVnU
▪️ Եվ վավերագրական ֆիլմերի մասին. Ի՞նչ պատճառաբանությամբ են վավերագրող ռեժիսորներին արգելում նկարահանել, ու ո՞ր դեպքերում է սա արդարացված՝ https://bit.ly/47igSZT
▪️ Արհեստական բանականությունը խնդիրներ է ստեղծում անգամ թվային արտիստների համար։ Մեկ պնդում էլ բավական է սա փաստելու համար. Գրեգ Ռուտկովսկու աշխատանքը կրկնօրինակվել է ավելի շատ, քան անգամ Պիկասոյի կտավները՝ https://bit.ly/3DLoSET
▪️ Եթե երբևէ երազել եք գոնե դիպչել մեծ նկարիչներին պատկանող իրերին, օրինակ՝ կրել Վան Գոգի գլխարկը, ապա արդեն կարող եք։ Իհարկե, մի փոքրիկ դետալ կա. Այս ամենը հնարավոր է միայն «լրացված իրականության» պայմաններում՝ https://bit.ly/3DNPs0j
▪️ Եվ կրկին AI՝ այս անգամ վտանգի տակ են ճարտարապետները. Նորագույն տեխնոլոգիաներով ու ճարտարապետական լուծումներով նախագծված շենքից մեզ գուցե մեկ քլիք է բաժանում՝ https://bit.ly/43X0OcV
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan