#մշակութաPAN
August 16, 2023

🖼️ #մշակութաPAN (72)

Արդյոք նրանք այնքան դիվային են, որքան պատկերացնում ենք և սարսափելի, որքան պատմում են. Դյուրերից` Գոյա, ու Էվելին դե Մորգան վհուկների մասին ուրիշ կարծիք ու պատկերացում են ունեցել և մեզ փոխանցել։ Երբեմն այս տիկնայք՝ վհուկներն ավելին են, քան պարզապես սարսափը, նրանք գիտություն, լուսավորություն ու առաջընթաց էլ կարող են խորհրդանշել։ Իսկ ինչո՞ւ տիկնայք՝ https://lav.pan.am/witches


Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ.


Անցնենք ամենաուշագրավ իրադարձություններին․․․

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

▪️ Նյու Յորքում 1970֊ականներին ձևավորված շարժումից մինչև երաժշտական աշխարհի ամենահայտնի ժանրը. Հիփ հոփի 50 տարին ամփոփենք այս ժանրի լավագույն ստեղծագործություններով՝ https://bit.ly/3qvjrXU

▪️ «Մի դաշնամուրի պատմություն», կամ ինչպե՞ս Ջոն Լենոնն իր դաշնամուրը նվիրեց Սեմ Գրինին ու ինչո՞ւ Գրինն այն «պարտքով տվեց» Էնդի Ուորհոլին. Ի դեպ, շուտով կպարզվի, թե ով է երաժշտական գործիքի հաջորդ տերը՝ https://bit.ly/47yA2e8

🇦🇲 Իսկ Երևանում տանիքում համերգները լավ ավանդույթ են դառնում։ Օգոստոսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքում ելույթ կունենան Ֆորշը և Ռե մինոր բենդը՝ https://bit.ly/3OWnJRm

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Ֆրանսիացի դաշնակահար և կոմպոզիտոր Շառլ Վալանտեն Ալկանը շատերի բնութագրմամբ ճգնավորի կյանք էր ապրում։ Սեփական ընկերակցությունը նախընտրում էր համերգներից ու ելույթներից, և հենց այդ մենության մեջ էլ ստեղծել է դաշնամուրի համար գրված ամենաբարդ ստեղծագործությունները՝ https://bit.ly/47qAQBH

▪️ Երաժշտության մեջ ժողովրդավարության մասին երբևէ մտածե՞լ եք. Եթե ոչ, ապա այսուհետև «ուրիշ ականջով լսեք» սիմֆոնիաները՝ https://bit.ly/3OYzCGF

🇦🇲 Իսկ Երևանում կարող եք բալետ դիտել. Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես»-ը՝ օգոստոսի 26-ին՝ https://bit.ly/3OyYaED

📷 Լուսանկարչությունից…

▪️ Երբ լուսանկարը նաև լուսանկարչի, իսկ այս դեպքում՝ լուսանկարչի նվիրումի մասին է. Ծիր Կաթին գալակտիկայի ամբողջական պատկեր ստանալու համար լուսանկարիչը մի քանի ինքնաթիռ է փոխել, անցել է հազարավոր կիլոմետրեր ու հայտնվել փոքր կղզում՝ https://bit.ly/3OznVES

▪️ Ալեն Գինզբերգի լուսանկարների նոր ցուցադրությունն ուղեկցվելու է արհեստական բանականության գեներացրած պոեմներով, իսկ AI֊ն իր հերթին պոեմները «գրել է» հե՛նց Գինզբերգի լուսանկարների հիման վրա՝ https://bit.ly/44bfTb4

🇦🇲 Միրզոյան գրադարանն իր ծննդյան առթիվ նվիրում է հանդիպումներ լուսանկարիչների հետ. Մեկ շաբաթվա ընթացքում կլսեք ֆոտոշարքերի պատմությունների ու անհատական նախագծերի մասին՝ https://bit.ly/3KDNl2M

🏛️ Թվային արվեստից…

▪️ Կարո՞ղ է թվային արվեստի գործն ավելի երկար պահպանվել, քան, օրինակ, 19-րդ դարի կտավը։ Իրականում պատասխանն ակնհայտ չէ, որովհետև թվային տեխնոլոգիաներից որոշներն ընդամենը մի քանի ամսում հնացած ու անգամ անպիտան են դառնում՝ https://bit.ly/45btws0

▪️ Թվային աշխարհը նոր «մշակութային բարձունքներ» է գրավում. Աշխարհի ամենաթանկ կտավը՝ «Սալվատոր մունդի»-ն,արդեն որպես NFT՝ https://bit.ly/3DZjBKd

🇦🇲 Իսկ Վան Գոգի կտավների մեջ հայտնվելու համար հեռու գնալ պետք չէ. Երևանում օգոստոսի 20-ին ցուցադրվելու է «Վան Գոգ. Կենդանի կտավներ» մուլտիմեդիա շոուն՝ https://bit.ly/448Cfdc

📚 Գրականությունից…

▪️ Պուլիցերյան մի շարք մրցանակակիրներ, գրողներ, փախստականներ և պարզապես ընթերցողներ բաց նամակ են գրել՝ հիշեցնելու, որ գրականությունը քաղաքացիություն չի ճանաչում և, հետևաբար, Պուլիցերյան մրցանակն էլ չի կարող նման խտրական պահանջներ ունենալ՝ https://bit.ly/3YzJM3r

▪️ Օգոստոսին արվեստին նվիրված գրական ընտրությունը լայն է. ֆոտոմոդելից ռազմական թղթակից դարձած Լի Միլլերի լուսանկարների գրքից մինչև ժամանակակից արվեստի պատմություն և գեղագրության վերլուծություն՝ https://bit.ly/3DY4fFU

🇦🇲 Իսկ Երևանում կարող եք մասնակցել «Ինքնագիր» գրական հանդեսի վերահրատարակմանը նվիրված գրական քննարկմանը։ Ինչպիսի՞ն է գրականությունն արտառոց ժամանակներում՝ https://bit.ly/44bmFh1


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan