🖼️ #մշակութաPAN (73)
Այս կտավն ապրել է Ֆրանսիայի առնվազն երեք ղեկավարի ուշադրության կենտրոնում՝ Ֆրանսուա I, Լուի XIV ու Նապոլեոն՝ ըստ հերթականության լինելով Ֆոնտենբլոյի պալատում, Վերսալում ու վերջում՝ Նապոլեոնի բուդուարում։ Այժմ կտավն իր սեփական սենյակն ունի Լուվրում, որտեղ ասում են՝ այս հատուկ վերաբերմունքը նաև տիկնոջ անվտանգությունից է բխում ու պահման հատուկ պայմաններ ապահովելու կարիքից. բայց ի վերջո՝ որն է այս տիկնոջ հայտնիության, ձգողականության գաղտնիքը, կամ կա՞ արդյոք որևէ գաղտնիք՝ https://lav.pan.am/monalisa
Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ.
Անցնենք ամենաուշագրավ իրադարձություններին․․․
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ Էլվիս Փրեսլին ոգեշնչում էր ոչ միայն երկրպագուներին, այլև կոլեգաներին։ Ռոքն'ռոլի արքայի երաժշտությամբ ոգեշնչված հինգ երգ, որոնք ձեզ կհիշեցնեն 60֊ականների երաժշտական հեղափոխության մասին՝ https://bit.ly/3su3K3M
▪️ Իսկ Pink Floyd֊ի ժառանգությունը հայտնվել է նյարդաբանների ձեռքերում. Արհեստական բանականությունն օգտագործելով՝ ուղեղի էլեկտրական ակտիվությունը վերծանելու միջոցով վերականգնել են Pink Floyd֊ի երգերից ձեզ գուցե ամենածանոթը՝ https://bit.ly/3sw8R3p
🇦🇲 Երևանցիների համար էլ լավ նորություն կա. Սեպտեմբերի 2-ին Yerevan Music Night֊ը վերադառնում է քաղաքի կենտրոն՝ https://bit.ly/3EdMank
▪️ Փաստորեն, խիզախությունը երբեմն լավ բանի չի բերում։ Կարդացեք, թե ինչպես վիրտուոզ դաշնակահարը համաձայնեց Բեթհովենի հետ երաժշտական դուելի և ինչպես այլևս չվերադարձավ Վիեննա՝ https://bit.ly/3YYrgSO
▪️ Բեթհովենի ժամանակներում ոչ բոլոր երեխաները հնարավորություն ունեին ելույթ ունենալու աշխարհահռչակ երաժիշտների կողքին, իսկ մեր օրերում 250 երիտասարդ երգիչ Իլիի մայր տաճարում երաժշտական մեծ փորձառություն կստանա՝ https://bit.ly/45oNzTU
🇦🇲 Երաժշտական տարբերվող փորձառություն կարող եք ստանալ Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքում. Իտալացի սաքսոֆոնահար Մարկո Ալբոնետտիի կատարմամբ սեպտեմբերի 8֊ին կհնչի Պիացցոլլա, Մարիկոնե, Գալիանո՝ https://bit.ly/47Mo7tj
▪️ Վենետիկի կինոփառատոնը վերադառնում է, ու Հոլիվուդյան գործադուլների ֆոնին սա կինոսերների համար լավագույն լուրն է. 80֊րդ փառատոնը խոստանում է ներկայացնել վերջին շրջանի ամենասպասված ֆիլմերի ծաղկաքաղը՝ https://bit.ly/3PgkmVB
▪️ Իսկ ֆիլմերից մեկը՝ «Մաեստրոն» և դրա ռեժիսոր ու դերասան Բրեդլի Կուպերն արդեն բուռն քննարկումների ու քննադատությունների կենտրոնում են. Պատճառը՝ ոչ ավել, ոչ պակաս՝ Բրեդլիի արհեստական քիթն ու «ոչ համոզիչ» ներկայացված հրեական արմատներն են՝ https://bit.ly/47UWkqo
🇦🇲 Երևանում էլ սեպտեմբերի 2-ին կարող եք մասնակցել Armenia Terra Sacra ֆիլմի կինոդիտում֊քննարկմանը. «Հայաստան՝ սուրբ երկիր» ֆիլմը ներկայացնում է Հայաստանի և Արցախի միջնադարյան ճարտարապետությունը՝ https://bit.ly/45N1sLl
▪️ Եկատերինա II ու նրա նկարչուհիները՝ հայրիշխանության ֆոնին. Ի՞նչ մասնագիտական խնդիրների էին բախվում արքունիքի կանայք և ինչո՞ւ կայսրուհին չէր փորձում հեշտացնել նրանց կյանքը՝ https://bit.ly/3KYFAVi
▪️ Կլոդ Ժիլոն գուցե ֆրանսիացի ամենահայտնի նկարիչը չէ, բայց նրա մասին գիրքը բացահայտում է, որ Ժիլոն ավելին էր, քան նկարիչ. Մի ուսուցչի, երգիծաբանի ու արվեստագետի պատմություն՝ https://bit.ly/3Pg12aT
🇦🇲 Իսկ Երևանում Սեպտեմբերի 9-ին ֆրանսիական գրքի փառատոն կանցկացվի. Ֆրանսիական բովանդակությամբ հագեցած օր՝ գրքեր, քննարկումներ ու երաժշտություն՝ https://bit.ly/3EfLL3B
▪️ Ու կրկին վերադառնալով թվային արվեստին. ինչպե՞ս են տեխնոլոգիաները փոխել գեղանկարչությունը։ Գիտական հայտնագործություններն ու տեխնոլոգիական գյուտերը շատ ավելի մեծ ազդեցություն են ունեցել արվեստի պատմության վրա, քան կարելի է պատկերացնել՝ https://bit.ly/3Z1Lgny
▪️ Իսկ աստղային ChatGPT֊ն հիմա էլ փորձում են կիրառել արվեստի մասին գրելու համար. Ընթերցողին էլ առաջարկում գուշակել՝ թե հատկապես ո՞ր հատվածներն են պատկանում արհեստական բանականության գրչին՝ https://bit.ly/47QwGmM
🇦🇲 Երևանում էլ սեպտեմբերի 2֊ից 18֊ը կանցկացվի CYFEST մեդիաարվեստի փառատոնը. Միջոցառումների ցանկը՝ խիտ ու հագեցած՝ ձայնային արվեստ, փերֆորմանսներ, դասախոսություններ, վիդեոծրագիր՝ https://bit.ly/3QVdwpT
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan