🖼️ #մշակութաPAN (74)
Ինչպես հոգեբուժարանում գտնվող Վինսենթ վան Գոգի մտքով անցավ կրկնել Դորեի նկարը ու ինչու «Աշխարհի սկիզբը» նկարած Գուստավ Կուրբեն 6 ամիս ստիպված եղավ մրգեր նկարել. PAN-ն այս անգամ պատմում է Վան Գոգի նկարած բանտի, այդ բանտում մի շրջանով պտտվող 33 տղամարդու ու Գուստավ Կուրբեի բանտարկության մասին։ Ի՞նչ է լինում, երբ արտիստն իրեն բանտարկված է զգում կամ բանտում գտնվում՝ https://lav.pan.am/prison
Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ.
Անցնենք ամենաուշագրավ իրադարձություններին․․․
▪️ 1873-ին 20 տարեկան Վան Գոգը Բրիքսթոնի տներից մեկում մի սենյակ վերցրեց։ Լոնդոն տեղափոխվելը նկարչի համար ճակատագրական եղավ ոչ միայն մասնագիտական, այլև անձնական առումով։ Ինչ տեսք ունի այսօր լոնդոնյան այդ ննջասենյակն ու նչ է պատմում նկարչի մասին՝ https://bit.ly/45OfegW
▪️ Ինչ է պատմում ու ինչ գունապնակ է օգտագործում Ֆրանսիայում 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին ձևավորված մոդեռնիստական ուղղությունը՝ ֆովիզմը։ Նոր ցուցադրությունը բացահայտում է ֆովիզմի «վայրի» աշխարհը՝ https://bit.ly/45XNaYt
🇦🇲 Երևանում էլ սեպտեմբերի 14-ին քանդակագործ, նկարիչ Նիկողայոս Նիկողոսյանի ծննդյան 105-ամյակի առթիվ կբացվի արվեստագետի քանդակի և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը։ Նույն օրը տեղի կունենա նաև Նիկողոսյանին նվիրված համերգ՝ https://bit.ly/45E6tpR
▪️ Ստեղծագործել՝ նշանակում է մոտենալ ճշմարտությանը. Կոմպոզիտոր Դյորդ Կուրթագը հազվադեպ է հարցազրույց տալիս։ 97-ամյա կոմպոզիտորի անկեղծության այս դրվագը դեպրեսիայի, տոտալիտարիզմի և 73-ամյա ամուսնության մասին է՝ https://bit.ly/45TsH7a
▪️ Դասական երաժշտությունը սովորաբար չի դավաճանում ավանդույթներին, բայց երբեմն «շեղումները» կարող են դրական ազդեցություն թողնել։ Սա է վկայում Դանիայի կամերային նվագախմբի և երեք շների համատեղ ելույթը։ Ծրագրում՝ Մոցարտ՝ https://bit.ly/45EejQk
🇦🇲 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն էլ սեպտեմբերի 17-ի ծրագրում երգեհոնային երաժշտություն է. Կհնչեն Բախի ստեղծագործությունները՝ https://bit.ly/45TLZt5
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ «Ի ծնե փիլիսոփա», հոգևոր արժեքները ինքնության մաս դարձրած, բոլոր երևույթները հարցականի տակ դնող և պրպտող. Սրանք սաքսոֆոնահար Ուեյն Շորթերին բնութագրող բառերից մի քանիսն են միայն։ Ո՞վ էր անհատ Շորթերը, ի՞նչ էր նրանից վերցնում երաժիշտ Շորթերը՝ https://bit.ly/45BtYjD
▪️ The Killers ռոք խումբն ու Բրենդոն Ֆլաուերսը Վրաստանում սուլոցների արժանացան և վերսկսվեց երաժշտության մեջ այլակարծության մասին քննարկումների շարքը։ Կարծիքներից մեկն էլ այն է, որ ռոքը ձանձրալի կլիներ, եթե Ֆլաուերսի պես արտիստները վախենային երգելուց բացի նաև խոսել՝ https://bit.ly/45u5msV
🇦🇲 Դասական երաժշտությունը՝ ջազ մատուցմամբ։ Սեպտեմբերի 15-ին Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարմամբ կհնչեն Բախի, Մոցարտի, Չայկովսկու, Կոմիտասի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների ջազային տարբերակները՝ https://bit.ly/3L5udLh
▪️ Այս օրերին Վենետիկի կինոփառատոնում Դեյվիդ Ֆինչերի նիհիլիստական թրիլլերը՝ «Մարդասպանը», նոր հորիզոններ է գրավում։ Կինոքննադատներն անգամ հարց են բարձրացնում` արդյո՞ք այս ֆիլմը կարող է դառնալ «ապագայի դասականներից»՝ https://bit.ly/3r5rHOn
▪️ «Հռոմեական արձակուրդները» 70 տարեկան է։ Ֆիլմի պրեմիերան կայացավ 70 ամառ առաջ, իսկ դրանից ընդամենը երկու ամիս առաջ Եղիսաբեթ II թագադրությունն էր. Ինչպես է լեգենդար ֆիլմը դիտարժան մնում նոր իրականության և նոր ընկալումների պայմաններում՝ https://bit.ly/3r1fUkd
🇦🇲 Վերադառնանք մեր օրերի Երևան. Սեպտեմբերի 8-ին Միրզոյան գրադարանում տեղի կունենա Արսեն Բաբաջանյանի «Ցտեսություն, Ծիտ» կամերային օպերայի ֆիլմի պրեմիերան՝ https://bit.ly/3P2OPW0
▪️ Վայրի բնությունը՝ տեսախցիկի առաջ. «Խիստ զբաղված» մեղուներից մինչև թաքնված մաշկոտանիներ: 2023֊ի լավագույն կադրերը՝ մեկ տեղում՝ https://bit.ly/3sIsIN2
▪️ Լուսանկարի կոնտեքստն ամբողջովին կարող է փոխել դրա բնութագիրը. Պատկերը փոխվում է՝ կախված նրանից՝ տեսախցիկի հետևում լուսանկարիչ է, փաստագրող լրագրող, թե ակտիվիստ՝ https://bit.ly/44EXH9K
🇦🇲 Արվեստ՝ արվեստի մասին. Ի՞նչ աչքով են նայում ժամանակակից լուսանկարիչները հին վարպետների կտավներին ու ինչպե՞ս են վերարտադրում դրանք՝ https://bit.ly/3L6jf8z
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan