🖼️ #մշակութաPAN (75)
Ինչպես Վան Գոգը հոգեկան առողջության կենտրոնի իր սենյակի պատուհանից «Աստղալից գիշեր» նկարեց, այդ գիշերվա մեջ գյուղ երևակայեց ու, ասում են նաև՝ Էյֆելյան աշտարակի մասին հիշատակում թողեց։ Գիշերվա թեման արվեստի գործերում կրկնվող է. Մթի մեջ էր Ջենտիլեսկու Հուդիթը գլուխ կտրում, մթի մեջ էին Ռուբենսի Սամսոնի մազերը կտրում, մութ էր Վան Գոգի կարտոֆիլ ուտողների համար։ Բայց երեկոյան այս տեսարաններում գիշերվա թեման այդպես, այդքան շեշտված չէր. Ահա երկու շեշտված օրինակ՝ https://lav.pan.am/notte
Մշակութային շաբաթը՝ մեր մշակութասեր գործընկերոջ հետ.
▪️ Հռչակավոր դասական կոմպոզիտորի ժամանակակիցները միշտ չէ, որ գնահատում էին նրանց ստեղծածը. ավելին, Բեթհովենի, Չայկովսկու, Լիստի և այլ կոմպոզիտորների պրեմիերաների ժամանակ իրենց քննադատ հռչակածները գոռում էին՝ «անհեթեթություն», «երաժշտական խայտառակություն»… Մեծ կոմպոզիտորների ու մեծ֊մեծ խոսողների մասին ավելին՝ https://bit.ly/3sWU9T9
▪️ Աստվածներ, վիշապներ, սուր ու թուր… Վագների 15 ժամ տևողությամբ «Նիբելունգի մատանին» մեր ժամանակակիցներին սարսափ ֆիլմ է հիշեցնում։ Մինչև դահլիճում հայտնվելը ինչ է պետք իմանալ էպիկական օպերաների շարքի մասին՝ https://bit.ly/3ZkXgkc
🇦🇲 Վերադառնալով դասականի առավել մեղմ դրսևորումներին. Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Ազգային ֆիլհարմոնիկի հետ սեպտեմբերի 22-ից կշրջագայի Հայաստանի մարզերում՝ եզրափակելով երևանյան համերգով՝ https://bit.ly/3RiLCEy
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
▪️ The Rolling Stones-ը վերադարձել է, և սա բենդին նոր դիտանկյունից ու հնչյունային նոր գունապնակով նայելու լավ առիթ է. Ինչն է բարկացրել Ջագերին ու ինչպես է Angry֊ն այդքան «մարդամոտ» ստացվել՝ https://bit.ly/3r1Sn2N
▪️ 1965֊ին Լուի Արմսթրոնգը կարողացավ անցնել Երկաթե Վարագույրից այն կողմ և մեկ շրջագայությամբ փոխել Արևելյան Գերմանիայում ջազի մասին պատկերացումները։ Այս պատմությունն այսօր նոր ցուցադրության հիմք է դարձել՝ https://bit.ly/3sRGvkr
🇦🇲 Ջազից անցնենք ռոքի ու հասնենք Հայաստան. «Սիմֆոնիկ ռոք» համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ ռոք երգերը կհնչեն սիմֆոնիկ մեկնաբանությամբ՝ https://bit.ly/3PAQNOP
▪️ Աշնանային կինոփառատոնները շարունակվում են. Կինոքննադատների պնդմամբ, Հոլիվուդյան գործադուլի ֆոնին այս տարի շոուն զիջել է դիրքերը և փառատոնները կինոյի մասին են ավելի, քան երբևէ։ Տասը ֆիլմ Տորոնտոյի կինոփառատոնից, որոնք արժե աչքի տակ պահել՝ https://bit.ly/3r781Kd
▪️ Տորոնտոյի կինոփառատոնին հատկապես սպասված էր լուսանկարիչ, մոդել, ռազմական թղթակից Լի Միլլերի մասին պատմող ֆիլմի պրեմիերան։ Հակասական կարծիքներն արդեն աղմուկ են բարձրացրել. Կա տեսակետ, որ ֆիլմի գեղարվեստական բաղադրիչը թերացել է՝ https://bit.ly/44IyrzC
🇦🇲 Տորոնտոյի կինոփառատոնում հայկական արտադրության նոր ֆիլմեր տեսնելու սպասումով էլ տեղեկացնենք, որ սեպտեմբերի 23֊ին Երևանում բացօթյա կինոդիտման ձևաչափով ցուցադրվելու է Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմը՝ https://bit.ly/464fFDV
▪️ Երկրի վրա, թե տիեզերքում, պատմականորեն կանայք բախվել են սեռով պայմանավորված մարտահրավերների ու դեռ շարունակում են պայքարել։ Ամերիկացի առաջին կին տիեզերագնացների մասին այս պատմությունը դժվար ճանապարհի ու անկասելի թռիչքի մասին է՝ https://bit.ly/3P93BdI
▪️ Անհատական ու համընդհանուր «ապամարդկայնացման» ճանապարհին ո՞րն է հոգեբանական տրավմաների «մեղքը» և ի՞նչ է ասում այս մասին գեղարվեստականորեն ներկայացված գիտությունը՝ https://bit.ly/3Lgjcaj
🇦🇲 Իսկ սեպտեմբերի 14֊ին Զավեն Բոյաջյանի «Սարոյանը երեկ, այսօր և վաղը» խորագրով հանրային դասախոսության ժամանակ կքննարկվեն Սարոյանի ստեղծագործությունների ժամանակակից ընկալումները, նրա գործերի կենսունակության թեման՝ https://bit.ly/3ZaQMEt
▪️ Իրանցի կանանց դիմադրությունը, ազատության փնտրտուքներն ու այլակարծությունը՝ լուսանկարների ու դրանց մեջ ամփոփված պատմությունների միջոցով՝ https://bit.ly/3PdUeJU
▪️ Լուսանկարները նաև ողբերգական պատմություններ են պատմում. Արկտիկան ուսումնասիրելու ձախողված փորձը կապիտան Ֆրանկլինի և անձնակազմի համար ճակատագրական էր։ Այս պատմությունն առանց անունների ու դեմքերի շատ է պատմվել. Այս անգամ բոլորի մասին՝ առաջին դեմքով՝ https://bit.ly/3Ll73ka
🇦🇲 Սապսանը՝ բազեների կարգի գիշատիչ թռչունը, լուսանկարչի չորս տարի տևած ջանքերից հետո վերջապես հայտնվել է տեսախցիկի առջև… հաղթանակ բերելով լուսանկարչին՝ https://bit.ly/3Zidryv
📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan