#մշակութաPAN
January 10

🖼️ #մշակութաPAN (88)

⬛ Մալևիչի սուպրեմատիկ կտավներից մինչև Քլեյնի անունով կոչված կապույտ. նյութականը ստորադասվում է, երբ կտավը հենց ինքը՝ գույնն է։ Ո՞րն է «ոչինչ» պատկերելու համար ամենահարմար գույնը, ի՞նչ գույն են ընտրում «ամեն ինչ» պատկերելու համար ու ո՞ր պահից գույնի անչափելի գոյության մեջ «ոչինչ»-ն ու «ամեն ինչ»-ը հայտնվեցին մեկ հարթության վրա։ Կտավ դարձած գույների բոլոր ընկալումները՝ տարվա առաջին մշակութային լոնգրիդում՝
📖 lav.pan.am/monochrome


Ամենաուշագրավ իրադարձությունների մասին…

🏛️ Կերպարվեստից…

▪️ Բրիտանական թանգարանը բացահայտում է կանացի ուժի ու էներգիայի 5000 տարվա պատմությունը. Կանացիության ընկալումները՝ 166 պատմամշակութային իրի պրիզմայով՝ https://bit.ly/3H8QmGa

▪️ Ռենտգենյան «վերլուծության» արդյունքում Ռեմբրանդի «Գիշերային դետք» կտավում թաքնված հիմնային շերտ է հայտնաբերվել։ Գիտնականներն արդեն հստակ վարկած ունեն, թե ինչ նշանակություն ուներ պաշտպանիչ շերտը՝ https://bit.ly/3ROrb0K

▪️ Յոզեֆ Բոյսի և Էնդի Ուորհոլի առաջին հանդիպումը համեմատում էին մրցակցող Հռոմի պապերի հանդիպման հետ։ Արվեստագետների առաջին շփումը կայացավ Դյուսելդորֆում՝ ցուցադրության ժամանակ։ Ճակատագրական հանդիպման կադրերը փաստագրվել են՝ https://bit.ly/3HbBaby

🎻 Դասական երաժշտությունից…

▪️ Ջակոմո Պուչինի՝ իտալական օպերայի մաեստրոն. Ի՞նչ կարծիք ուներ Պուչինիի մասին Վերդին, ինչպե՞ս ազդեց վերիզմը Պուչինիի ստեղծագործական ոճի վրա ու ի՞նչ կապ ուներ այս ամենի հետ Վագները՝ https://bit.ly/3tMASF2

▪️ Բերնարդ Հերմանի ու Ալֆրեդ Հիչքոքի ստեղծագործական գործակցության արդյունքում ստեղծվեցին կինոյի պատմության լավագույն գործերը, բայց կոմպոզիտորն ու երաժիշտը միշտ չէ, որ համակարծիք էին. Ինչպե՞ս երաժշտությունը դարձավ ֆիլմի այցեքարտ՝ https://bit.ly/48rmCQW

🇦🇲 Հունվարի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում սիմֆոնիկ նվագախումբն է. Հոբելյանական երեկոն նվիրված է Տիգրան Մանսուրյանի 85-ամյակին՝ https://bit.ly/3tNX5T1

📚 Գրականությունից…

▪️ Գաղութատիրության, արյունալի պայքարի ու կողոպուտների մասին՝ սուր հումորով. Մեքսիկացի գրող Ալվարո Էնրիգեի վեպն Ացտեկների ու հեգեմոնիայի մասին է՝ https://bit.ly/3S7oY1M

▪️ Անգլիացի մանկագիր ու նկարիչ Բեատրիս Փոթերի և իռլանդացի գրող Սեմյուել Բեքեթի հիշատակին. Այս հեղինակներին կապող միակ բանը մահվան ամսաթիվն է, բայց թողած ժառանգությունը ՝ «աբսուրդի թատրոնից» մինչև «Հիլ Թոփ»֊ում գրված հեքիաթներ, ամեն բան պատմում է իրենց փոխարեն՝ https://bit.ly/4aKCmQL

🇦🇲 Սերգեյ Փարաջանովի չիրականացված սցենարների ճակատագրին և նշանավոր ռեժիսորի կենսագրության այլ հանգամանքների ծանոթանալու հնարավորություն կա. Վերահրատարակվել է Կարեն Քալանթարի «Էսսեներ Փարաջանովի մասին» գիրքը՝ https://bit.ly/4aPbkru

🎬 Կինոյից…

▪️ Ուիլյամ Դեֆոն երբեք չի ձանձրանում. 150 ֆիլմում նկարահանված դերասանին դերերից անդին ճանաչելու համար կարդացեք Դեֆոյի մտորումները կյանքի, արվեստի, յոգայի ու ալպակաների մասին՝ https://bit.ly/48o1R8F

▪️ Բրիտանական դասականների մասին. Քրեական թրիլլեր, սարսափ թե ֆենտեզի, The Wicker Man-ի անցած տասնամյակների ճանապարհն ու թողած հետագիծը՝ https://bit.ly/3TP7WXq

🇦🇲 Հունվարի 16-ին ֆիլմի ցուցադրություն կա. Տավուշի Չինարի գյուղի ու «չերևացող» պատերազմի մասին «Շրջափակում։ Blocus» ֆիլմի ռեժիսորը Հակոբ Մելիքյանն է՝ https://bit.ly/4aNQmZN

📷 Լուսանկարչությունից…

▪️ Սպասելով Սիոնի լույսին. Թվային դարի ու ակնթարթային արդյունքների ֆոնին ինչպե՞ս է փոխվել լանդշաֆտային լուսանկարչությունը՝ https://bit.ly/3ROvVn8

▪️ Ռոդենի «Համբույրը», Մագրիտի «Սիրահարները» ու Կլիմտի «Համբույրը», իհարկե, ծանոթ են բոլորին, բայց այս շարքում պետք չէ բաց թողնել ֆրանսիացի լուսանկարիչ Ռոբեր Դուանոյի հայտնի «Փարիզյան համբույրը»՝ https://bit.ly/3TRgflq

▪️ Վերադառնալով 1980-ականներ. Լուսանկարներում լեգենդար Luna Luna-ի ցուցադրություններն են, Կիտ Հարինգի ու Ռոյ Լիխտենշտայնի նախապատրաստական աշխատանքներն ու կադրից դուրս մնացած այլ կադրեր ևս՝ https://bit.ly/47rRWO4


#մշակութաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🖼️ #մշակութաPAN (N87)


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan