#cinéPAN
November 27, 2023

🎬 #cinéPAN (10)

📼 90-ականների սկզբին հատուկենտ մարդիկ ունեին վիդեոմագնիտոֆոն, իսկ եթե մեկի մոտ հայտնվում էր Վանդամի նոր ֆիլմի կասետը, դրա մասին իմանում էր ամբողջ քաղաքը։ Արդյունքում, ամբողջ քաղաքը վիդեոմագնիտոֆոն ունեցողի տանը նայում էր Վանդամի կասետը։ Իսկ Արևմուտքում այդ ընթացքում VHS-ը հրաշալի բիզնես էր նրանց համար, ովքեր ուզում էին փող աշխատել` կոպեկներ ծախսելով։ Անգամ լանչի գումարով նկարված անորակ հորրորը, ձայնագրված VHS-ի վրա ու ցրված խանութներով, միլիոններ էր բերում հեղինակներին։ Զրոյականներին VHS-բումի նկատմամբ հետաքրքրությունը վերականգնվեց. PAN-ը նոր լոնգրիդում պատմում է դրա լավ ու վատ դրսևորումների մասին`
📖 lav.pan.am/VHS


Անցնենք կինոյի նորություններին.

🏍️ Այն բանից հետո, երբ Disney-ը հրաժարվեց Ջեֆ Նիկոլսի The Bikeriders ֆիլմից, վարձույթի պարտավորություններն իր վրա է վերցրել Focus Features-ը` https://tinyurl.com/mry22f96
Ֆիլմը էկրաններին կհայտնվի 2024-ին

😱 Կրքերը բորբոքվել են Scream 7-ի շուրջ. Մելիսսա Բարերային հեռացրին պաղեստինա-իսրայելական թեմայով արտահայտվելու համար, նրան հետևեց Ջեննա Օրտեգան` https://tinyurl.com/mv7cn99s

🦸‍♂️ Իսկ Ջեյմս Գաննի Superman: Legacy-ի քասթը, հակառակը, համալրվում է` https://tinyurl.com/4peft7nm
Նիկոլաս Հոլթը կխաղա Լեքս Լյուտորին

😎 Netflix-ը պատվիրել է Black Mirror-ի յոթերորդ Էպիզոդը` https://tinyurl.com/bdfhv5m8

🤠 Star Wars-ի երկրպագուների սիրելի Դեյվ Ֆիլոնին էլ նշանակվել է Lucasfilm-ի կրեատիվ տնօրեն` https://tinyurl.com/p96tkd9f

🕴️ Անհասկանալի պատճառներով, մշակվում է Ջեյսոն Բորնի արկածների մասին հերթական ֆիլմը` https://tinyurl.com/33ntspzf
Մյուս կողմից, ռեժիսորի անունը հույս է ներշնչում

🧛‍♂️ Վերջապես հրապարակվեց Ռոբերտ Էգգերսի Nosferatu-ի առաջին կադրը` https://tinyurl.com/4pjdd5us

🤔 Գիլյերմո դել Տորոն պաշտպանել է Քրիստոֆեր Նոլանի կարծիքը` ֆիզիկական կրիչների անհետացման վտանգների մասին` https://tinyurl.com/2p97kp34

❌ Ցավոք, TBS-ը չորրորդ սեզոնից հետո փակել է Miracle Workers-ը` https://tinyurl.com/yz2yt8m4

📋 Ու վերջում` Netflix-ը դեկտեմբերին` https://tinyurl.com/25d2f8u6


🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին ~


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N9)


📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan