#cinéPAN
November 20, 2023

🎬 #cinéPAN (9)

🏰 «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի վերևում դրված զենիթահրթիռային կայանքները խիտ կրակով փորձում են ճնշել ստրատոսֆերայից խոյացող հարվածային տիեզերանավին: Շենքի հսկայական դարպասներից դուրս են գալիս արծաթագույն գլխով դրոիդները՝ իմպուլսային հրացանները ձեռքներին զբաղեցնելով մարտական դիրքերը: Տիեզերանավը գլանաձև մարտագլխիկներից արված հարվածով ոչնչացնում է զենիթահթիռային կայանքները, սակայն «Զվարթնոցի» աշտարակից ժամանակին մեկնարկում է ուղեծրային բալիստիկ հրթիռը: Չէ, սա բորբոքված երևակայության արդյունք չի, այլ դրվագ Պան Կլեկսայի մասին լեհական արկածային ֆիլմից, որը, որպես ֆանտաստիկ ճարտարապետության օրինակ, օգտագործել է «Զվարթնոցի» հին մասնաշենքը: Նոր լոնգրիդում PAN-ը պատմում է ֆիլմերում ֆանտաստիկ ճարտարապետության մասին`
📖 lav.pan.am/architecture


Անցնենք կինոյի նորություններին.

🇦🇲 Շողակաթ Վարդանյանի 1489 ֆիլմն արժանացել է վավերագրական ֆիլմերի ամենահեղինակավոր IDFA փառատոնի գլխավոր մրցանակին` https://tinyurl.com/3zjyzvvn
Ֆիլմը ստացել է նաև կինոփառատոնի FIPRESCI մրցանակ կինոքննադատների ու կինոմամուլի համաշխարհային ընկերակցության կողմից

🫣 Ավարտվել են Ռոբերտ Էգգերսի Nosferatu ֆիլմի նկարահանումները` https://tinyurl.com/33favzp8
խոսքը Մուրնաույի դասական ֆիլմի ռեմեյքի մասին է

🦹🏻‍♂ Ըստ ինսայդերների, Պեդրո Պասկալը բանակցություններ է վարում` Marvel-ի Fantastic Four-ում Ռիդ Ռիչարդսին խաղալու համար` https://tinyurl.com/3eaarm9s

🤦🏻‍♂️ Marvel-ի խնդիրները շարունակվում են. Դեսթին Դենիել Քրեթոնը լքել է Avengers: The Kang Dynasty-ի ռեժիսորական աթոռը` https://tinyurl.com/kbtzv6fz
Նա կզբաղվի Shang-Chi-ի սիքվելով

❌ Netflix-ն էլ երկրորդ սեզոնից հետո փակել է Shadow and Bone-ը` https://tinyurl.com/ndu6ey2b
Ագռավների մասին սփին-օֆֆը նույնպես չեղարկվել է

👩🏻 Ըստ շշուկների` The Last of Us-ի երկրորդ սեզոնում Էբիին կարող է մարմնավորել Քեյթլին Դևերը` https://tinyurl.com/bdh7j96y

👩🏻‍🎓 Իսկ Wednesday-ի երկրորդ սեզոնի նկարահանումները կմեկնարկեն միայն ապրիլի վերջին` https://tinyurl.com/4nnevfvk

🧑🏿‍🦱 Դենզել Վաշինգտոնը կխաղա կարթագենցի զորավար Հանիբալին` Անտուան Ֆուկուայի ֆիլմում` https://tinyurl.com/529nbx28

🕸️ Madame Web-ի տարօրինակ թրեյլերը հարցեր է առաջացրել` https://tinyurl.com/2wftt5cn

🥇 Քրիստոֆեր Նոլանն էլ առաջին ռեժիսորն է, ով ստացել է Ամերիկյան գիտնականների ֆեդերացիայի մրցանակը հասարակական մեծ ավանդի համար` https://tinyurl.com/bdhr3rbt


🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին ~


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N8)


📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan