#cinéPAN
November 13, 2023

🎬 #cinéPAN (8)

🫥 Լսած կա՞ք Ալան Սմիթի (Alan Smithee) անունը։ Այն երբեմն հանդիպում է տարբեր ֆիլմերում, մեկ հանդես գալով որպես ռեժիսոր, մեկ որպես բեմադրող նկարիչ, մեկ էլ որպես ասիստենտ։ Տպավորություն է, որ խեղճը պատրաստ է ցանկացած աշխատանքի։ Բայց իրականում Ալան Սմիթին մականուն է, որն օգտագործվում է ֆիլմի տիտրերում, եթե նկարահանող խմբի որևիցե անդամ չի ուզում, որ իր իրական անունը նշվի. հաճախ դա ռեժիսորն է, ով այսպիսով հրաժարվում է իր ստեղծածից։ Սա, իհարկե, ծայրահեղ դեպք է. ավելի հաճախ մեծ ռեժիսորների կարիերայում լինում են ֆիլմեր, որոնք ուղղակի թերագնահատվում են հանդիսատեսի ու քննադատների կողմից։ #PAN-ը լոնգրիդում պատմում է 10 այսպիսի ֆիլմերի մասին`
📖 lav.pan.am/underrated


Անցնենք կինոյի նորություններին.

🕊️ Հոլիվուդում վերջապես ավարտվեց դերասանների գործադուլը` https://tinyurl.com/3a2p4h8w

🏹 Nintendo-ն հայտարարել է The Legend of Zelda-ի լայվ էքշն էկրանավորման ստեղծման մասին` https://tinyurl.com/4rzvxn82
Լուրը տարօրինակ է ոչ միայն նրանով, որ Զելդայի լայվ էքշն պատկերացնելը բարդ է, այլև որ դա արվելու է Sony Pictures-ի հետ միասին

🤠 85-ամյա Ռիդլի Սքոթն էլ չի պատրաստվում արագությունը թուլացնել. Gladiator-ի սիքվելից հետո ռեժիսորը վեսթերն է նկարելու` https://tinyurl.com/yenyenxk

⚔️ Հետաքրքիր բացահայտում է արել Զակ Սնայդերը. նա ասել է, որ իր սպասվող Rebel Moon էպիկի իրադարձությունները տեղի են ունենում նույն տիեզերքում, ինչ Army of the Dead-ը` https://tinyurl.com/mryr6x6t

🐲 2014-ի Godzilla-ի ռեժիսոր Գարեթ Էդվարդսը նայել է ճապոնական Godzilla: Minus One-ն ու պնդում է, որ դա լեգենդար հրեշի մասին լավագույն ֆիլմն է` https://tinyurl.com/rmmprwh6

🕴🏻 Թոնի Մոնտանայի երկրպագուները հերթական անգամ կհիասթափվեն. Scarface-ի ռեբութը կրկին մնացել է առանց ռեժիսորի` https://tinyurl.com/4anudf4e

🗓️ Անցնենք պաստառներին ու թրեյլերներին. Stranger Things-ի օրը նշվեց հիանալի թեմատիկ պաստառով` https://tinyurl.com/4h26kwy4

🐎 Իսկ Napoleon-ի IMAX պաստառի վրա բոյով մեկ Խոակին Ֆենիքսն է` https://tinyurl.com/yc78m8ya

⏳ Հրապարակվել են նաև Fargo-ի նոր սեզոնի կերպարային պաստառները` https://tinyurl.com/2p98ky2t

🕵🏻‍♂️ Ինչ վերաբերում է թրեյլերներին, ապա ունենք Slow Horses-ի երրորդ սեզոնի թրեյլերը` https://tinyurl.com/4jayavtp (YouTube)

🫡 Ու ճիշտ Ջեք Ռիչերի մասին սերիալի երկրորդ սեզոնի թրեյլերը` https://tinyurl.com/45ytwcmp


🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին ~


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N7)


📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan