🎬 #cinéPAN (7)
🎶 Հայկական դուդուկը հոլիվուդյան կինոյում վաղուց արդեն նորություն չէ. Հանս Ցիմմերը մոդան գցեց, ու, երբեմն, այս կամ այն ֆիլմում մուղամը գունավորում է առանձնակի դրամատիկ պահերը։ Բայց կինոյի երաժշտական հնչեղությունն ազդեցիկ դարձնելու համար կոմպոզիտորները դիմում են ոչ միայն ազգային նվագարանների, այլ անգամ իրերի, որոնք սովորական պայմաններում այնքան էլ պիտանի չեն երաժշտության համար. գործի է դրվում գրեթե ամեն ինչ` դատարկ շշեր, կոշիկներ, շերեփներ ու թավաներ... միայն թե հանդիսատեսի մոտ արթնացնեն անհրաժեշտ էմոցիոնալ պատասխանը։ Մեր սիրելի սաունդթրեքերի ու դրանց նշանակության մասին կարդացեք PAN-ի լոնգրիդում`
📖 lav.pan.am/music
Անցնենք կինոյի նորություններին.
🦧 Միանգամից երկու սպասված նախագծի թրեյլեր է հրապարակվել. առաջինը` The Planet of the Apes վերջին եռագրության չորրորդ մասինը` https://tinyurl.com/388xsn8y (YouTube)
🥷 Մյուսը Shogun-ի նոր սերիալային էկրանավորման թրեյլերն է` https://tinyurl.com/2x28a33r
Երկուսն էլ հրաշալի տեսք ունեն
🦸 Marvel-ում ճգնաժամն այնքան է խորացել, որ արդեն խոսակցություններ կան նախկին սուպերհերոսական կազմը վերադարձնելու մասին` https://tinyurl.com/5n8brjuk
Բայց դեռ միայն խոսակցություններ են, նախկինների վերադարձը կարող է շատ թանկ նստել
📺 Հայտնի են դարձել մի շարք պրեմիերաների ժամկետներ. It դիլոգիայի սերիալային պրիքվելը` Welcome to Derry-ն, դուրս կգա միայն 2025-ին` https://tinyurl.com/2x6ywvx4
🌴 Նույն տարվա մեջ կթողարկվի նաև The White Lotus-ի երրորդ սեզոնը` https://tinyurl.com/zwnwbaty
🗓️ Ինչ վերաբերում է Բենե Գեսերիտի մասին Dune: Sisterhood սերիալին, այն փոխել է անվանումն ու դուրս կգա 2024-ի աշնանը` https://tinyurl.com/ep4f4pta
🐲 Ավելի վաղ` 2024-ի ամռանը կմեկնարկի House of the Dragon-ի երկրորդ սեզոնը` https://tinyurl.com/pucd834a
🕴️ Շշուկներ են հայտնվել Sicario-ի երրորդ մասի մշակման մասին, ասում են` Էմիլի Բլանթը կարող է վերադառնալ` https://tinyurl.com/mp2km445
Հավանաբար, չեն հասկացել Դենի Վիլնյովի ֆիլմի ֆինալը
🤿 Այն բանից հետո, երբ Disney-ը հրաժարվեց նավապետ Նեմոյի մասին Nautilus ֆիլմից, նախագիծն իր հովանու տակ է վերցրել AMC-ն` https://tinyurl.com/mrxf623k
😵 Իսկ It Follows հիանալի հորրորը կստանա սիքվել` առաջինի ռեժիսորի հեղինակությամբ` https://tinyurl.com/3u9mtzr5
🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին ~
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N6)
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan