🎬 #cinéPAN (6)
🦹 Չարագործ, ով զոհին սպանելուց առաջ նրան փրկվելու շանս է տալիս` մետաղադրամ նետելով. «գիր», ու կարող ես ապրել, «ղուշ»` մնաս բարով։ Կամ չարագործ, ով շատ է սիրում իր զոհերին... ուտել։ Մյուսն էլ, հայրական զգացմունքներից ելնելով` ամեն ինչ անում է «երեխու համար», չորրորդն էլ ընդամենը որսի է եկել։ Մենք սիրում ենք կինոչարագործներին, նրանք վախեցնում են ու ոգևորում, զարմացնում են և հիացնում։ Նրանք ազդում են մարդկային մշակույթի ամենատարբեր շերտերի վրա, ինչի մասին PAN-ը պատմում է նոր լոնգրիդում`
📖 lav.pan.am/villain
Անցնենք կինոյի նորություններին.
🧙♀️ Ցավալի լուր Marvel-ի կինոկոմիքսների սիրահարների համար. Scarlet Witch-ը, նույն ինքը` Վանդա Մաքսիմոֆը պաշտոնապես հայտարարվել է զոհված` https://tinyurl.com/2dyxhe5p
🔮 Կտխրեն նաև Mission: Impossible ֆիլմաշարի սիրահարները. Իթան Հանթի արկածների ութերորդ մասը տեղափոխվել է 2025-ի ամառ` https://tinyurl.com/24ydbtx8
🫠 Հրապարակվել է Fargo-ի հինգերորդ սեզոնի թրեյլերը` https://tinyurl.com/5xhs7ndf (YouTube)
🏹 Ինչպես նաև՝ Շվեյցարիայի ազգային հերոս Վիլհելմ Տելլի մասին ֆիլմի առաջին կադրերը` https://tinyurl.com/2p8hjecy
🐎 Ու Ռիդլի Սքոթի Napoleon-ի նոր պաստառը, որում կայսրն արշավում է Եգիպտոս` https://tinyurl.com/5x5u4289
👊 Կինոյում ուլտրաբռնության սիրահարներին կհետաքրքրի Բիլ Սկարսգարդի մասնակցությամբ Boy Kills World մարտաֆիլմը, որից նոր կադր է հրապարակվել` https://tinyurl.com/mr2uxk2v
🐈⬛ Մայք Ֆլենագանն էկրանավորում է Սթիվեն Քինգի հերթական երկը. մանրամասներ քասթից` https://tinyurl.com/55u9vmyc
🥷 Իսկ Ջոնաթան Նոլանի Fallout-ը` համանուն խաղային շարքի սերիալային էկրանավորումը, կցուցադրվի 2024-ի ապրիլի 12-ին` https://tinyurl.com/bdfjmu3c
🏄♂️ Վերջում` պատռված ու կեղտոտված հագուստով Նիկոլաս Քեյջը` The Surfer ֆիլմի նկարահանման հրապարակում` https://tinyurl.com/3twetcc4
🤤 Ու սքանչելի Եվա Գրինը` Vogue-ում` https://tinyurl.com/4uuhvpke
🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին ~
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N5)
📭 հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan