🎬 #cinéPAN (5)
🪖 Արցախյան 44-օրյա պատերազմն ու հաջորդած պատերազմական գործողությունների շարքը մեզանից շատերի, եթե ոչ բոլորի մոտ հոգեբանական տարբեր խնդիրների պատճառ են դարձել։ Պատերազմի տրավմատիկ փորձն առավել ցայտուն է ռազմական գործողությունների մասնակիցների համար, սակայն հասարակությունը նույնպես կիսում է այն։ Կինոն, որպես հասարակության հայելի ու բարդ թեմաների քննարկման հարթակ, պատերազմի հոգեբանական կողմին անդրադառնում է վաղուց` քննարկելով հետտրավմատիկ սթրեսային խանգարման, ողջ մնացողի մեղքի զգացումի, բարոյական դիլեմաների հետ կապված ու բազմաթիվ այլ խնդիրներ։ PAN-ը հերթական լոնգրիդում փորձել է դասակարգել մեզ համար խիստ ակտուալ այդ թեմայի կինեմատոգրաֆիկ արտահայտումները`
📖 lav.pan.am/warmovies
🦹 The Boys-ի սփինօֆֆը` Gen V-ն երկարացվել է երկրորդ սեզոնով` https://tinyurl.com/u867wwtf
Դեռ մինչև առաջին սեզոնի ավարտը
🚫 Իսկ այ Apple-ը երկրորդ սեզոնից հետո փակել է Afterparty-ն` https://tinyurl.com/yey9sn2s
👸 BBC-ն էլ կադրեր է հրապարակել The Crown-ի եզրափակիչ սեզոնից` https://tinyurl.com/392smey5
😎 Ռայան Ջոնսոնը, իր հերթին, խոսել է Knives Out-ի տրիքվելի աշխատանքների մասին` https://tinyurl.com/yd9pf52j
Սցենարն ակտիվորեն գրվում է, ըստ ռեժիսորի
👽 Լավ լուր Alien-ի սիրահարների համար. Ռիդլի Սքոթը նայել է Ֆեդե Ալվարեզի Alien: Romulus-ի ռեժիսորական տարբերակն ու շատ գոհ է մնացել` https://tinyurl.com/8s4ve6du
🪄 Իր նոր լիամետրաժ անիմացիոն ֆիլմն է ներկայացրել Disney-ը` https://tinyurl.com/mr2s24j3
Հուսանք, ֆեյլելու սև շրջանը սրանով կանցնի
🎃 Դուք կծիծաղեք, բայց հոլիվուդյան դերասանական գիլդիան անդամներին կոչ է արել Հելոուինին չհագնել այն ստուդիաների կերպարների կոստյումները, որոնց դեմ անցկացվում է գործադուլը` https://tinyurl.com/3rj7jfr7
⏳ Նույն գործադուլի պատճառով հետաձգվում է Deadpool 3-ը` https://tinyurl.com/9bt33x4m
👋 Հրապարակվել է Fargo-ի նոր սեզոնի պաշտոնական պաստառը` https://tinyurl.com/5n8weh2p
Սերիալ, որին սպասում են բոլորը
🤺 Նաև` գեղեցկուհի Եվա Գրինի մասնակցությամբ` ֆրանսիական «Երեք հրացանակիրների» նոր մասի թրեյլերը` https://tinyurl.com/2w343df5
👩❤️💋👨 Վերջում` Թիմ Բերտոնն ու Մոնիկա Բելուչին իրենց սիրավեպի հաստատումից հետո առաջին անգամ երևացել են հանրությանը` https://tinyurl.com/36awjn26
🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին ~
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N4)
📭 հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan