🎬 #cinéPAN (4)
🦇 Գիտեի՞ք, որ հայկական առասպելներում ունենք մեր ազգային վամպիրը։ Անունը` Դահանավար։ Վերջինս հայերին չէր վնասում, բայց օտարազգիներից, հատկապես` ներխուժողներից հայերին պաշտպանում էր, ահ ու սարսափ տարածում։ Պատկերացրեք` ինչ հիանալի սարսափ ֆիլմ կստացվեր Դահանավարի մասին. թշնամին ներխուժում է Հայաստան, իսկ մութ անտառում նրան սպասում է դաժան հաշվեհարդար։ Ցավոք, հայկական կինոն իր մեկդարյա գոյության ընթացքում այդպես էլ տուրք չի տվել այդ ժանրին։ Մեր լոնգրիդում խոսում ենք հայկական կինոսարսափի բացակայության ու հայկական դիցաբանության մեջ դրա առկայության մասին`
📖 lav.pan.am/horror
👨🚀 Տիեզերագնացության մասին լավագույն սերիալի` For All Mankind-ի նոր սեզոնը սարերի հետևում չէ, ինչի մասին վկայում է թարմ պաստառը` https://tinyurl.com/mwct8ucw
🏹 Հրապարակվել է նաև նոր Hunger Games-ի պաշտոնական պաստառը` https://tinyurl.com/52awvtvn
🔥 Ինչպես նաև Ռիդլի Սքոթի Napoleon-ի սքանչելի իսպանական պաստառը` https://tinyurl.com/y9zds8wy
💀 Հոկտեմբերի 19-ին էլ Max-ով կցուցադրվի Scavengers Reign գիտաֆանտաստիկ անիմացիոն սերիալը` https://tinyurl.com/2p8vfkez
🎞️ Աշխարհի լավագույն կինոստուդիան էլ` անկախ հեղինակային կինոյով զբաղվող A24-ը պատրաստվում է ստեղծել նաև կոմերցիոն նախագծեր` https://tinyurl.com/62s3nyk4
🎃 Ընկերությունն ուզում էր սերիալ նկարել Halloween ֆրանշիզի հիման վրա, բայց հաղթեց Miramax-ը` https://tinyurl.com/mr44epx2
🙊 Breaking Bad-ի Վինս Գիլիգանը, իր հերթին, պատմել է նոր սերիալի մասին` https://tinyurl.com/2pe7zyny
Կարծես, X-Files-ի լավագույն սցենարիստը վերադառնում է սայֆայ
🤷♂️ Շարունակենք. Marvel-ը դեռ գլորվում է անդունդը, Քևին Ֆեյգին հանձնարարել է զրոյից սկսել Daredevil-ի մշակումը` https://tinyurl.com/bdface4s
Արդեն եղած նյութերը նրան դուր չեն եկել
😱 Ըստ շշուկների` Yellowjackets-ի աստղ Սոֆի Թետչերը կարող է խաղալ յոթերորդ Scream-ում` https://tinyurl.com/bdfnh6my
👩🎤 Ու վերջում` առաջին հայացքն Անջելինա Ջոլիին` Մարիա Կալլասի դերում` https://tinyurl.com/3bjcrkvx
🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին ~
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N3)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan