#cinéPAN
December 4, 2023

🎬 #cinéPAN (11)

📚 Գիրք կարդալիս մեր գիտակցությունը վիզուալիզացնում է նկարագրվող իրադարձությունները, կերպարներին, կարելի է ասել` ընթացքում յուրաքանչյուրն իր գլխում նայում է գրքի սեփական «էկրանավորումը»։ Ընդ որում, յուրաքանչյուր ընթերցողի «կինոն» այս դեպքում ունիկալ է, նման չէ մյուսների երևակայության ստեղծածին։ Բայց երբ գիրքն իրականում էկրանավորվում է, երբ այն վերածվում է աուդիովիզուալ մեդիայի, ի՞նչ է տեղի ունենում։ Արդյո՞ք դա գիրքը կարդալուց ֆիլմի հեղինակների գլխում կառուցված «ֆիլմն» է, թե՞ նրանց էմոցիաների, համոզմունքների ու պատկերացումների «մաղով» անցկացված ու ծնված լրիվ նոր ստեղծագործություն. գուցե, դրանք նույն բա՞նն են։ PAN-ը նոր լոնգրիդում պատմում է գրքերի ոչ հավատարիմ ադապտացիաների լավ ու վատ կողմերի մասին`
📖 lav.pan.am/adaptation


Իսկ հիմա խոսենք կինոյի նորությունների մասին.

👹 Թիմ Բերտոնն ավարտել է Beetlejuice 2-ի նկարահանումները` https://tinyurl.com/2pc99d9n
Ստանալու ենք կամ էպիկական win, կամ ոչ պակաս էպիկական fail

🤵🏻 Կզարմանաք, բայց վաստակավոր Բաքի Սեբաստիան Սթենը մարմնավորելու է երիտասարդ Դոնալդ Թրամփին` The Student կենսագրական ֆիլմում` https://tinyurl.com/yvmez6tf

😱 Մելիսա Բարերայի ու Ջեննա Օրտեգայի հեռանալուց հետո Spyglass-ը ցանկանում է ամբողջությամբ ռեբութել Scream ֆրանշիզը` https://tinyurl.com/3dc3t7uy

🌶️ Gen V-ի հաջողությունից հետո Amazon-ը երկաթը տաք-տաք ծեծելու համար մշակում է The Boys-ի ևս մեկ սփինօֆֆ` մեքսիկացի սուպերների մասին` https://tinyurl.com/2vetbezy

👽 Ֆեդե Ալվարեզի Alien: Romulus-ի իրադարձությունները տեղի են ունենալու Ռիդլի Սքոթի ու Ջեյմս Քեմերոնի ֆիլմերի միջև` https://tinyurl.com/26v2k3hu

🔥 Հրապարակվել է Ջորջ Միլլերի Furiosa-ի առաջին թրեյլերը` https://tinyurl.com/53hh4rvp
Ու սա վերջին տարիների լավագույն թրեյլերներից մեկն է

🐲 Ինչպես նաև, House of the Dragon-ի երկրորդ սեզոնի պաստառները` https://tinyurl.com/yscy4ja8

🕴🏻 Narcos-ի ստեղծողների Griselda քրեական սերիալի թրեյլերը նույնպես խիստ տպավորիչ է` https://tinyurl.com/2zhej5zu

🌑 Ոչ պակաս տպավորիչ է Զակ Սնայդերի Rebel Moon տիեզերական էպիկի նոր պաստառը` https://tinyurl.com/bdzn45tc

🎭 Ու վերջում` Variety-ի Actors on Actors զրույցների շարքը վերադառնում է նոր աստղերով` https://tinyurl.com/2s42ff43


🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին ~


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N10)


📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan