#cinéPAN
December 11, 2023

🎬 #cinéPAN (12) 

🥃 Բրենդի, վիսկի, կոնյակ, գինի, օղի, մարտինի, ռոմ, տեկիլա... ալկոհոլային ահռելի ու բազմազան ընտանիքի յուրաքանչյուր անդամ բազմիցս հերոս է դարձել տարատեսակ ֆիլմերում։ Նուարային մռայլ դետեկտիվը հետաքննության արանքում բուրբոն է կոնծում մոտակա բարում; մի հայտնի լրտես սիրում է օղին ու մարտինին միասին, բայց չխառնած; իսկ անդադար ծամածռվող ծովահենը ռոմից բացի ուրիշ ճիշտ չի ընդունում։ Ալկոհոլը կինոյում երբեք պատահական չի լինում. այն ընդգծում է տվյալ դրվագը, ավելի վառ է դարձնում երկխոսությունները, բացահայտում կերպարներին, հարթում սուր անկյունները։ PAN-ը նոր լոնգրիդում պատմում է կինոյում ալկոհոլի բազմաթիվ կիրառությունների միասին`
📖 lav.pan.am/alcohol


Իսկ հիմա խոսենք կինոյի նորությունների մասին.

🪖  Ալեքս Գարլանդի Civil War ֆիլմը դուրս կգա հաջորդ տարվա գարնանը` https://tinyurl.com/bdc2kscs
Գլխավոր դերում Քիրսթեն Դանսթն է, իրադարձությունները կծավալվեն ոչ հեռավոր ապագայում

👩🏻‍🚀  Հրապարակվել են Միջազգային տիեզերակայանի հերթական պայթյունի մասին Constellation ֆանտաստիկ սերիալի առաջին կադրերը` https://tinyurl.com/mu5b7882
Նումի Ռապասն ու Ջոնաթան Բենքսը` գլխավոր դերերում

🍎  Apple-ը մեծ ուշադրություն է դարձնում գիտաֆանտաստիկ արտադրանքին. Foundation-ն էլ երկարացրել են երրորդ սեզոնով` https://tinyurl.com/bdcswdau

👩🏻‍🎤  Առաջին կադրով են կիսվել նաև Էմմի Ուայնհաուսի մասին Back to Black կենսագրական ֆիլմի ստեղծողները` https://tinyurl.com/3bb45pzx
Այն կցուցադրվի հաջորդ տարվա ապրիլին

🧛🏻‍♂️  Ռոբերտ Էգգերսի Nosferatu-ն նույնպես ուրախացրել է նոր կադրով` https://tinyurl.com/sfbrnru6

👨🏻‍🦰  Նախորդ շաբաթ տեսանք նաև Սեբաստիան Սթենին երիտասարդ Դոնալդ Թրամփի դերում` https://tinyurl.com/4su7kbmh

🛩️  Եթե Band of Brothers ու The Pacific պատերազմական սերիալները սիրել եք, ապա նույն հեղինակների Masters of the Air-ը բաց թողնելու իրավունք չունեք` https://tinyurl.com/yvsknkn8

🕵🏻‍♂️  Իսկ եթե True Detective-ի նկատմամբ անտարբեր չեք, վայելեք չորրորդ սեզոնի լիարժեք թրեյլերը` https://tinyurl.com/4h59ej76

🦖  Սպասում եք տիտանների բախմա՞նը. այդ դեպքում Barbie-ով ոգեշնչված վարդագույն Godzilla-ն ու Kong-ը ձեր տրամադրության տակ են` https://tinyurl.com/k98ccu8t

🤤  Ու քանի խոսեցինք Barbie-ից, Մարգո Ռոբիի ու Քիլիան Մըրֆիի զրույցով ու  ֆոտոշարքով փակենք մեր բրիֆը` https://tinyurl.com/4btjjxsu


🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին ~


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N11)


📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan