🎬 #cinéPAN (13)
🤗 Ֆիբին դիմում է արհեստական բեղմնավորման հանուն իր եղբոր; Չառլին փորձում է խելքի բերել հավանոց դարձած փաբը մինչև առողջապահության տեսուչի այցելությունը; Մայքլն իր տուն է հրավիրել աշխատակիցների մի մասին, իսկ մյուսներին անտեսել է; Աբեդն էլ հաշվարկում է, թե ինչ աղետ կգա աշխարհի գլխին, եթե զառն ընկնի սխալ կողմով։ Սրանք բոլորը մեր սիրելի սիթքոմների ամենահիշարժան էպիզոդների դրվագներն են, էպիզոդներ, որոնք հավերժ մնում են մեզ հետ ու պարբերաբար վերանայվում։ PAN-ի այս լոնգրիդը սիթքոմների սիրահարների համար է, եկեք միասին հիշենք մեր սիրելի էպիզոդները`
📖 lav.pan.am/sitcoms
Անցնենք կինոյի նորություններին ու սկսենք Հայաստանից.
🤞🏻 Հայկական «Ամերիկացի» ֆիլմն անցել է «Օսկարի» շորթլիստի երկրորդ փուլ` http://tinyurl.com/rrp76usx
🎥 Ասում են նաև, որ Հայաստանում ֆիլմեր ու սերիալներ են նկարելու Netflix-ի համար` https://tinyurl.com/chhwrzhe
Հուսանք ոչ մութ ու ցուրտ տարիների մասին, ու ոչ «Լավ տղու խոսքը» անվամբ
😞 Վատ նորություն` լավ սերիալների սիրահարների համար. Warrior-ը փակվել է երրորդ սեզոնից հետո` https://tinyurl.com/bd7vksnw
Այն Max-ից տեղափոխվել է Netflix, ու փոքր հույս կա, որ սթրիմինգային հսկան նոր կյանք կտա սերիալին
🤡 Էլ ավելի ծիծաղելի ու տարօրինակ է Disney-ի ցանկությունը` The X-Files-ի նոր տարբերակը Ռայան Քուգլերի ղեկավարությամբ մշակելու` https://tinyurl.com/jx2zcea5
🤷🏻♂️ Դերասան Ջոնաթան Մեյջորսը մեղավոր է ճանաչվել բռնության համար, ինչից հետո Marvel-ը չեղարկել է նրա հետ պայմանագիրը` https://tinyurl.com/y7tffhe3
Սուպերչարագործ Քանգն այժմ հարցականի տակ է
🤝🏻 Քննարկվում է Warner Bros. Discovery-ի ու Paramount Global-ի ձուլման հնարավորությունը` http://tinyurl.com/37jw23x7
Ձևավորվող հսկա կինոընկերությունը պետք է մրցակցի Disney-ի հետ
🦇 Ցավոք, What We Do In The Shadows վամպիրական սիթքոմն ավարտվելու է վեցերորդ սեզոնով` http://tinyurl.com/3ejz35w2
👨🏻🚀 Chernobyl-ի ռեժիսոր Յոհան Ռենքը Netflix-ի համար նկարել է Spaceman գիտաֆանտաստիկ ֆիլմը, որը կցուցադրվի մարտի 1-ին` http://tinyurl.com/36f8a9n3
⚡ Նույն 2024-ի գարնանը մեկնարկելու են Marvel-ի Thunderbolts կինոկոմիքսի նկարահանումները` http://tinyurl.com/2jrjmwks
🧛🏻♂️ Հրապարակվել է Ռոբերտ Էգգերսի Nosferatu-ի նոր կադրը` անկրկնելի Ուիլյամ Դեֆոյով` http://tinyurl.com/4452kdzw
Դրվագի համար 2000 իրական առնետ է օգտագործվել
🌑 Իսկ Զակ Սնայդերի Rebel Moon տիեզերական էպիկի առաջին մասի գնահատականները, մեղմ ասած, հուսադրող չեն` http://tinyurl.com/bdzd7wfa
🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին ~
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N12)
📭 Ու մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan