#cinéPAN
Today

🎬 #cinéPAN Weekly (136)

💻  Ընտրությունները` ընտրություններով, բայց եկեք փոքրիկ մտավոր էքսպերիմենտ անցկացնենք ու պատկերացնենք, որ Երևանը համակարգչային խաղի լոկացիա է։ Ենթադրում ենք՝ խաղն արդեն տասնամյակներ վաղ հասանելիության մեջ է, բայց մշակողները բագերից ազատվելու փոխարեն էլ ավելի անխաղալի են դարձնում լեվելը։ Օրինակ, Մյասնիկյանից իջնելու ու բարձրանալու պահերին խաղը միշտ կախում է, իսկ Աբովյան - Սայաթ-Նովա հատվածում fps-ներն ընկնում են մինչև 10-12` անկախ վիդեոքարտի հզորությունից։ Թբիլիսյանի վրա փողոցի տեքստուրաներն ամբողջական չեն, ինչը թույլ է տալիս սփիդռաներներին արագ անցնել, իսկ չիթերներին` խուսափել պարեկներից։ NPC-ները դժգոհ են, չխոսկան, տված քվեսթերը` անհետաքրքիր, օրինակ` սամակատով Բաղրամյանով իջի առանց հետիոտներին հարվածելու։ Կարճ ասած՝ ինչ էլ անեն խաղի հետ, կոմերցիոն տապալումն ապահովված է, որովհետև մշակողների համար կարևորը ոչ թե գեյմփլեյն է, այլ մարքեթինգը։ Իսկ պատկերացրեք, որ երևանյան հետընտրական իրականությունից noclip-վել եք տեքստուրաներից դուրս ու պարզել, որ, որքան էլ զարմանալի է, տեքստուրաներից այն կողմ ավելի վախենալու է։ #PAN-ի նոր կարդալիքը հենց այդպիսի ինտերնետային ենթամշակույթի մասին է`

✍️ https://lav.pan.am/backrooms


Կինոյի նորությունների մասին.

🇮🇷  Վախճանվել է ֆրանկո-իրանցի ռեժիսոր Մարջան Սատրապին` https://krch.at/8ubul

👾  Սքանչելի Scavengers Reign-ի համահեղինակ Ջո Բենեթը նոր անիմացիոն սերիալ է ստեղծում` https://krch.at/rsc9w

💰  Backrooms-ը A24 ստուդիայի առաջին ֆիլմն է, որ ամերիկյան վարձույթում հավաքել է ավելի քան $100 մլն` https://krch.at/g7yfi

📝  Ի դեպ, Քեյն Փարսոնսն արդեն սիքվելի համար սցենարիստ է փնտրում` https://krch.at/cah0a

👱‍♀️  Սիդնի Սուինին կխաղա Կատրինա Վան Տասսելին` Sleepy Hollow-ի վերաիմաստավորման մեջ` https://krch.at/csnud

🎥  Նոր սերիալային Stargate-ը փակել են` https://krch.at/3mt43
Այդուհանդերձ, Amazon-ը դեռ հետաքրքրված է ֆրանշիզը շարունակելով

⚔︎  Ալան Ռիչսոնի մասնակցությամբ War Machine ֆանտաստիկ մարտաֆիլմը սիքվել կունենա` https://krch.at/om51s

😱  Օ՜ սարսափ, Մարտին Սկորսեզեն իր նոր ֆիլմին նախապատրաստվելիս AI է օգտագործել` https://krch.at/glzgs

▶️  Էլ ավելի սարսափելի է, որ Զակ Սնայդերը նկարում է Escape from New York-ի ռիմեյքը` https://krch.at/n11aq
Խնդրում ենք` միայն թե իրեն սցենարից հեռու պահեք

🎞️  Evil Dead Burn-ը դեռ էկրաններ չի բարձրացել, իսկ հաջորդ ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են` https://krch.at/s8fy4


Ի՞նչ դիտել կինոթատրոններում.

▪️ Backrooms-ը, գոնե հասկանալու համար, թե ինչ հորրորներ է սիրում նոր սերունդը` https://krch.at/wer1u

▪️ Կամ հին սերնդի սիրելի Scary Movie-ի նոր մասը` https://krch.at/029id

▪️ Կամ էլ Masters of the Universe-ի ռեբութը` https://krch.at/3k25b


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N135)


🤟  Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~


📭 հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan