🎬 #cinéPAN Weekly (137)
🏛️ Պատկերացրեք ձեր համատիրության խմբակային չատը, բայց ավելի շատ մասնակիցներով։ Ոչ ոք չի կարդում նախորդ հաղորդագրությունները, բոլորը գրում են միաժամանակ, մասնակիցների կեսն իրարից նեղացած են դեռ 1374թ.-ին տեղի ունեցածի պատճառով, ինչ-որ մեկն էլ առանց հարցնելու անընդհատ նոր մարդկանց է ավելացնում։ Մասնակիցներից մեկն ամիսը մի անգամ պարտադիր գրում է` «վերջ, լքում եմ էս չատը», բայց մնում է, մյուսը տարիներով լռում է, բայց հետո ուղարկում 40 րոպեանոց ձայնային հաղորդագրություն։ Ադմիններն անկանխատեսելի փոխվում են, ու յուրաքանչյուր նոր ադմին առաջին հերթին փոխում է չատի անվանումն ու նկարը։ Մի մասնակից պարբերաբար քվեարկություններ է սկսում, որոնց արդյունքները բոլորն անտեսում են, կցված հաղորդագրություններում ֆայլեր են, որոնք վաղուց կորցրել են իմաստը, իսկ ամենախորքում, եթե սքրոլենք հաղորդագրությունները մինչև չատի սկիզբը, հենց այն առաջին հաղորդագրությունն է, որից ամեն ինչ սկսվել է, որը ոչ ոք արդեն չի հիշում ու որը գտնել այլևս ֆիզիկապես անհնար է։ Այս չատը քաղաքականություն կոչվող երևույթի մարմնավորումն է, իսկ դրա մեջ խրվել ցանկացողների համար պատրաստել ենք #PAN-ի նոր կարդալիքը`
Քաղաքականությունից անցում կատարենք կինոյի նորություններին.
🏆 #բձեն վերջապես կստանա իր արժանի «Օսկարը»` https://krch.at/ksct0
🎬 Վետերաններ Ուիլյամ Դեֆոն ու Մայքլ Դուգլասը կխաղան լեգենդար Օլիվեր Սթոունի նոր ֆիլմում` https://krch.at/j3t8c
🎞️ Քրիստոֆեր Նոլանի անունով կինոթատրոն են անվանակոչել` https://krch.at/cxxcr
👣 Հրաշալի It Follows-ի սիքվելի նկարահանումները կմեկնարկեն այս ամռանը` https://krch.at/kswde
🚨 Doctor Who-ի գլխին կրկին սև ամպեր են կուտակվել` https://krch.at/cvjw0
😈 Մայք Ֆլենագանն ավարտել է նոր The Exorcist-ի նկարահանումները` https://krch.at/m4dkq
💰 Obsession-ը դարձել է կինոշուկայում ձեռք բերված ֆինանսապես ամենահաջողակ ֆիլմը` https://krch.at/bve73
👵 Արի Ասթերը գրել է լավ իմաստով զարհուրելի Hereditary-ի պրիքվելի սցենարը` https://krch.at/48uel
Բայց դեռ չի պլանավորում նկարել ֆիլմը
🪖 Ջեյսոն Մոմոան հրաժարվել է Helldivers խաղի էկրանավորման գլխավոր դերից` https://krch.at/9vulw
🏴☠️ Հյու Ջեքմանն էլ կխաղա ծովահեն Ջոն Սիլվերին` «Գանձերի կղզու» նոր էկրանավորման մեջ` https://krch.at/mmhed
Ռեժիսորական աթոռը կզբաղեցնի #բձեն
▪️ Իհարկե, այլմոլորակայինների մասին Սթիվեն Սփիլբերգի նոր ֆիլմը` https://krch.at/bxvkw
▪️ Backrooms-ը, գոնե հասկանալու համար, թե ինչ հորրորներ է սիրում նոր սերունդը` https://krch.at/wer1u
▪️ Կամ հին սերնդի սիրելի Scary Movie-ի նոր մասը` https://krch.at/029id
▪️ Կամ էլ Masters of the Universe-ի ռեբութը` https://krch.at/3k25b
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N136)
🤟 Նայեք կինո, սիրեք կինոն, ու սպասեք մեր հաջորդ էպիզոդին~
📭 հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan