🎬 #cinéPAN Weekly (138)
🤑 Կիևյան կամրջի վերանորոգումը համընկավ Իլոն Մասկի` տրիլիոնատեր դառնալու հետ, ու դա պատահականություն չէր։ Չար լեզուներն ասում են, որ մոտավորապես այդքան կարժենա մոլորակի ամենաերկար տրամպլինի կառուցումը, որը սկսվելու է Կիևյան կամրջից, Լենինգրադյանի մոտակայքում կտրուկ կորանալու է դեպի վեր ու հասնի ընդհուպ մինչև ուղեծիր։ Դա թույլ կտա Մասկին տիեզերական բեռներն ուղեծիր հասցնել մոդիֆիկացված Տեսլաների միջոցով. ձեզ թվում է` պատահակա՞ն է վերջին շրջանում այդքան Տեսլա հայտնվել Երևանում, կամ հայաստանցիներն այդքան փող ունե՞ն։ Ոչ, խորամանկ տրիլիոնատերը գիտի հայերի սերը արագության նկատմամբ, դրա համար էլ բաժանել է այդ Տեսլաները, որպեսզի տրամպլինի կառուցումից հետո հայերը, իրենց կամքից անկախ, բեռներ հասցնեն ուղեծիր։ Իսկ ուղեծրում մթնոլորտ չկա, այնպես որ, ոչ ոք չի վերադառնալու։ Եթե այս դավադրությունը ձեզ չափազանց սյուռեալիստիկ թվաց, ապա #PAN-ի նոր կարդալիքը տրիլիոնը ծախսելու ավելի իրատեսական ու կինեմատոգրաֆիկ միջոցների մասին է`
✍🏻 https://lav.pan.am/musk
Անցնենք կինոյի նորություններին.
💸 Աշխարհի ամենաթանկարժեք ֆիլմի տիտղոսն անցել է նոր ռեկորդակրի` https://krch.at/omc3j
👹 Evil Dead Wrath-ը լինելու է Սեմ Ռեյմիի առաջին ֆիլմի պրիքվելը` https://krch.at/0tynf
Իրադարձությունները ծավալվելու են 1972-ին
🤷♂️ Հրաշալի The Boroughs-ը փակել են առաջին սեզոնից հետո` https://krch.at/dlf99
🤔 Հավանաբար, պատճառներից մեկը Դաֆեր եղբայրների հեռանալն է Paramount, որի համար նրանք լիամետրաժ ֆիլմ են ստեղծելու` https://krch.at/qebfg
🤝 Ի դեպ, ԱՄՆ արդարադատության նախարարությունը հավանություն է տվել Paramount-ի ու Warner Bros-ի ձուլմանը` https://krch.at/h5dru
🎰 Oceans Eleven-ի պրիքվելում չարագործի դերը կխաղա «պատվավոր Էսկոբար» Վագներ Մոուրան` https://krch.at/p2nk8
🎥 Death Stranding-ի էկրանավորման նկարահանումներն էլ կմեկնարկեն հաջորդ տարի` https://krch.at/c29xz
Նման հույս է հայտնել ռեժիսորը
🏹 Անյա Թեյլոր-Ջոյը միացել է The Hunt for Gollum-ի քասթին` https://krch.at/1y55o
🦇 Վերջապես մեկնարկել են The Batman-ի սիքվելի նկարահանումները` https://krch.at/nxp50
👌 Սքանչելի Widow's Bay-ն էլ երկարացվել է երկրորդ սեզոնով` https://krch.at/fsmck
🇦🇲 Ի՞նչ դիտել կինոթատրոններում.
▪️ «Խաղալիքների պատմության» հինգերորդ մասը` https://krch.at/fmfre
▪️ Կամ Սփիլբերգի նոր ֆանտաստիկան այլմոլորակայինների մասին` https://krch.at/fmfre
#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N137)
📭 հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan