#cinéPAN
Today

🎬 #cinéPAN Weekly (139)

😶‍🌫️ ՄԱԿ-ի հրատապ նիստում գլխավոր քարտուղարն այլայլված դեմքով հայտարարում է, որ Քաղաքակրթությունների գալակտիկական միությունը որոշել է մերժել Միության անդամ դառնալու Երկիր մոլորակի հայտը։ Միլիոնավոր զարգացած աշխարհներ, աներևակայելի տեխնոլոգիաներ` տելոպորտացիայից ու էժան էներգիայից մինչև անմահության գաղտնիք, այսուհետ հավերժ անհասանելի են մարդկության համար։ Ավելին, Միությունն Արեգակնային համակարգի շուրջ կառուցել է անթափանցելի պատ, որպեսզի մեր մոլորակից ոչ ոք չկարողանա երբևիցե դուրս գալ մեծ Տիեզերք։ Հայտարարությունից հետո ՄԱԿ գլխավոր քարտուղարը հենց տրիբունայի մոտ մկնդեղ է լցնում ջրի մեջ ու խմում։ Դրանից հետո գրեթե մեկ դար շարունակ մարդկությունը թաղվում է անդադար պատերազմների մեջ։ Մութ դարաշրջան։ Ու գլխավոր պատճառը ոչ այնքան մերժումն է, որքան մերժման պատճառը չիմանալը։ Իսկ հեռու-հեռվում, տասնյակ հազարավոր լուսատարիներ այն կողմ, այլմոլորակային արարածներ են, որոնք իրենց հերթին չեն կարողանում ուշքի գալ նրանից, ինչ տեսել են։ Նրանք ընդամենը որոշել էին մինչև Երկրին ընդունելը ծանոթանալ մեր մշակույթին ու որպես օրինակ ընտրել էին Գոռ Վարդանյանի ֆիլմերը... Այս երևակայական իրավիճակից անցնենք մեկ այլ երևակայական իրավիճակի, երբ հույս դեռ կա. #PAN-ի նոր կարդալիքը Սթիվեն Սփիլբերգի նոր ֆիլմի մասին է`
✍🏻 https://lav.pan.am/disclosureday


Անցնենք կինոյի նորություններին.

🗡️ Ու սկսենք լավագույնից. հիասքանչ Primal անիմացիոն սերիալի հեղինակը կանդրադառնա Հովարդի Կոնանին` https://krch.at/7lqzu

🦸🏻‍♂️ Avengers: Endgame-ը կրկին էկրաններ կբարձրանա փոփոխված անվանմամբ ու լրացուցիչ դրվագներով` https://krch.at/f9jbq

⏳ Հրաշալի Invincible-ը երկարացրել են վեցերորդ սեզոնով, չնայած դեռ հայտնի չէ, թե երբ դուրս կգա հինգերորդը` https://krch.at/3ogv7

😎 Այսօր միայն լավ լուրեր. What We Do in the Shadows-ի սիքվելը մշակման փուլում է` https://krch.at/v3kgu
Լավ կլիներ, իհարկե, սերիալը շարունակեին

🧛🏻‍♂️ Ավարտվել են Mandy-ի հեղինակի նոր վամպիրական ֆիլմի նկարահանումները` https://krch.at/58rpc

🤔 Իսկ գիշատիչ այլմոլորակային որսորդներին վերակենդանացրած ռեժիսորը, չգիտես ինչու, կատակերգական հորրոր է նկարելու` https://krch.at/aymhf

💰 Google-ը մոտ $75 մլն կներդնի A24-ում` կինոարտադրության AI գործիքներ մշակելու համար` https://krch.at/o3lyn

🤡 AI-ի ու A24-ի թեման շարունակելով. ստուդիան հրաժարվել է թևի տակ վերցնել Լուկա Գուադանյինոյի ֆիլմը OpenAI-ի սկանդալի մասին` https://krch.at/qju6e

🧸 Toy Story 5-ն էլ ցույց է տվել լավագույն մեկնարկը վարձույթում ֆրանշիզի պատմության մեջ` https://krch.at/c8eka

✒️ Ու վերջում` Ջորդան Փիլն ավարտել է իր հաջորդ ֆիլմի սցենարը` https://krch.at/npbgl


🇦🇲  Ի՞նչ դիտել կինոթատրոններում.

▪️ Այլմոլորակայինների մասին Սփիլբերգի ֆիլմը, եթե մեր կարդալիքը հետաքրքրեց` https://krch.at/fmfre

▪️ Եթե կինոկոմիքսների սիրահար եք` Supergirl-ը, չնայած կինոքննադատներն այն սառն են ընդունել` https://krch.at/634sc

▪️ Կամ էլ Toy Story 5-ը` https://krch.at/fmfre


#cinéPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🎬 #cinéPAN (N138)


📭 հ.գ. ու մի մոռացեք բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու մի բան էլ ավելին ստանալու համար` https://pan.am/luvpan